Kia EV9 կրկնակի հաղթանակ է տոնել 2024 թ World Car Awards մրցույթում

06.04.2024

Նյու-Յորքում կայացավ «Տարվա ավտոմեքենա» ավանդական մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն ավտոմեքենա» (World Car of the Year, WCOTY) մրցանակը բաժին հասավ Kia EV9 մոդելին։ Բացի այս բարձրագույն պարգևից ավտոմեքենան արժանացավ նաև լավագույն էլեկտրամոբիլի կոչմանը։ Մրցանակները հանձնվեցին ԱՄՆ այդ քաղաքում բացված ավտոսրահի շրջանակներում։

 

 

 

 

World Car Awards մրցանակաբաշխության ժյուրին, ոը բաղկացած է 29 տարբեր երկներ ներկայացնող 100 առաջադեմ ավտոմոբիլային լրագրողներից, առանձնակի գնահատել է Kia EV9-ի դիզայնը, դրա ընդարձակ յոթտեղանի սրահը և մրցունակ գինը։ Ֆիրմային E-GMP հենահարթակի վրա կառուցված EV9-ը առաջին Kia ավտոմեքենան է, որը սարքավորված է չորրորդ սերնդի մարտկոցային տեխնոլոգիայով, որը կոչված է էլ ավելի բարձրացնել ավտոմեքենայի արտադրողականությունը։

 

 

 

 

«Մեզ համար մեծ պատիվ է, որ EV9-ը ճանաչվել է 2024 թվականի «Տարվա լավագույն ավտոմեքենա» և «Տարվա լավագույն էլեկտրամոբիլ»։ Այս նվաճումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք անշեղորեն հավատարիմ ենք տեխնոլոգիաների սահմանների ընդլայմանն ու դիզայնի կատարելագործմանը ուղղված մեր տեսլականին։ Kia EV9-ի շարունակական հաջողությունը կոգեշնչի մեզ՝ թողարկել բացառիկ ավտոմեքենաներ, որոնք թույլ են տալիս աշխարհով մեկ սփռված հաճախորդներին վայելել վարումից ստացվող նոր տպավորությունները», — ընդգծեց Հո Սուն Սոնը, Kia-ի նախագահն ու գլխավոր տնօրենը։

 

 

Վերջին նորությունները