Kia-ի պատմությունը

Առաջադիմության և նորարարության 75 տարիներ

1940-ականներ

Ընկերության հիմնադրում
Kyungsung Precision Industries Ltd.

1950 ականներ

Ընկերությունը վերանվանվեց Kia Industries։

1960 ականներ

1961 թվականին ընկերությունը սկսում է Kia Honda C100 մոտոցիկլների լիցենզավորված արտադրությունը։ Տասնամյակի վերջում Mazda-ի հետ համատեղ սկսվեց նաև եռանիվ T2000 և T600 մոդելների արտադրությունը։ Դրանց ժողովրդականությունը թույլ տվեց ներդրումներ կատարել սեփական ուժերով նախագծված առաջին ավտոմեքենայի արտադրության ուղղությամբ։

1970 ականներ

1974 թվականին սկսվեց Kia ապրանքանիշի առաջին լրիվ չափի ավտոմեքենայի արտադրությունը։ Brisa սեդանը մեծ ճանաչում ձեռք բերեց սպառողների շրջանում և ձեռք բերեց ժողովրդական մեքենայի կարգավիճակ։ Այն դարձել է կորեական առաջին ավտոմեքենան, որը գերազանցել է 1 միլիոն մեքենան:

1980 ականներ

1986 թվականին սկսվում է առաջին կոմպակտ մոդելի՝ Kia Pride-ի արտադրությունը։ Մեկ տարի անց այս ավտոմեքենաների առաջին խմբաքանակն ուղարկվում է կանադական շուկա, իսկ որոշ ժամանակ անց Pride-ը հայտնվում է նաև ԱՄՆ-ում։

1990 ականներ

20-րդ դարի վերջին տասնամյակը շրջադարձային եղավ Kia-ի պատմության մեջ։ Այդ ժամանակ է իր նորամուտը նշել Sephia-ն՝ առաջին ավտոմեքենան, որը ամբողջովին նախագծվել է ընկերության ներսում։ Դրա արտադրությունը մեկնարկեց 1992 թվականին, իսկ հաջորդ 5 տարվա ընթացքում թողարկվեց գրեթե կես միլիոն օրինակ։ 1993-ին ծնվեց այն մոդելը, որը մինչ օրս հանդիսանում է Kia-ի այցեքարտը՝ Sportage քրոսովերը։ 1998 թվականին Kia-ն միանում է Hyundai Motor Group-ին։

21-րդ դար

Ընկերությունը դառնում է ոլորտի
առաջատարներից մեկը

2006

Փարիզի ավտոսրահում իր նորամուտն է նշում հատուկ եվրոպական շուկայի համար նախագծված Kia Ceed մոդելի առաջին սերունդը։

2009

Առաջին սերդնի Kia Soul-ը դարձավ կորեական ապրանքանշանի առաջին ավտոմեքենան, որը արժանացավ դիզայնի ոլորտի առավել հեղինակավոր մրցանակներից մեկին՝ Red Dot Design Award։

2010

Kia-ն սկսում է ավտոմեքենաների արտադրությունը ԱՄՆ Ջորջիա նահանգի իր նոր գործարանում։ Սեփական արտադրական հոսքագծի գործարկումը արդյունքն էր աշխարհի խոշորագույն շուկաներից մեկում ընկերության մասնաբաժնի 15 տարի տևած աճին։

2016

1989 թվականից սկսած J.D. Power-ի կազմած ավտոմեքենաների որակի վարկանիշը առաջին անգամ գլխավորվում է ոչ պրեմիում կարգի ապրանքանիշի՝ հենց Kia-ի կողմից։

2017

Սեուլի առավել հանրահայտ և թրենդային թաղամասերից մեկում՝ Գանգնամում, իր դռներն է բացում BEAT360 առաջին կենտրոնը։ Դրա բազմաֆունկցիոնալ տարածքը թույլ է տալիս բարձրակարգ սրճարանին բնորոշ հարմարավետ մթնոլորտում ծանոթանալ ապրանքանշանի արժեքներին և Kia-ի նորագույն մոդելներին։

2018

Աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է Ռուսաստանում։ Kia-ն մրցաշարի պաշտոնական գործընկերն է։ Նոյեմբերին Kia-ի ռուսական ներկայացուցչությունը վերածվեց տարածաշրջանային շտաբի։ Բացի Ռուսաստանի Դաշնությունից, ընկերության պատասխանատվության ոլորտը ներառում է ևս յոթ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքմենստանը, Ուզբեկստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը:

2019

Ժնևի ավտոսրահում ներկայացվում է Imagine by Kia կոնցեպտը, որը նախանշում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ դեպի ամբողջովին էլեկտրական մոդելներ։

2020

Հունվարին Kia-ի նախագահ Հան Վու Պակը հայտարարում է ապրանքանշանի զարգացման նոր միջնաժամկետ ռազմավարության՝ Plan S-ի մեկնարկի մասին։ Ըստ այդմ՝ արդեն 2025 թվականին Kia-ի մոդելային շարքը համալրված կլինի առնվազն 11 տարբեր էլեկտրական մոդելներով։

"Աշխարհի լավագույն ավտոմեքենա" (World Car Awards) մրցույթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցանակը շնորհվել է կորեական ընկերությանը։ Kia Telluride լիաչափ ամենագնացը ճանաչվեց լավագույնը բացարձակ հաշվարկում, իսկ քաղաքային Kia Soul EV էլեկտրական քրոսովերը հաղթող ճանաչվեց "Լավագույն քաղաքային ավտոմեքենա" անվանակարգում։

2021

Kia-ն ներկայացրեց ապրանքանշանի նոր լոգոտիպն ու կարգախոսը, որոնք խորհրդանշում են ապագային ուղղված ձևափոխությունը։ Նոր լոգոն ցուցադրվեց աննախադեպ ռեկորդային պիրոտեխնիկական շոուի ընթացքում, որը կայացավ Հարավային Կորեայի Ինչոն քաղաքի երկնքում։ Շոոն իրականացավ 303 դրոնների միջոցով, որոնք միաժամանակ բաց թողեցին գեղարվեստական լուծումով աչքի ընկնող հարյուրավոր հրավառություններ, որոնք նշանավորեցին ընկերության պատմության նոր փուլը։

Ավելին՝ Kia-ի մասին