FIFA
Հանդիսանալով պաշտոնական ավտոմոբիլյաին գործընկեր՝ Kia-ն իր լայն մոդելային շարքից ավտոմեքենաներ է տրամադրում FIFA-ի հովանու ներքո կազմակերպվող միջոցառումների ժամանակ։ Գործընկերության սկիզբը դրվել է 2006 թվականին՝ Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, իսկ վերջին խոշոր մրցաշարը 2022 թվականի նոյեմբերին Քաթարում կայացած “Մոնդիալն” էր։
Australian Open
Սկսած դեռևս 2002 թվականից, երբ ընկերությունը առաջին անգամ աջակցեց այս մրցաշարին, Kia-ն դարձել է դրա անփոփոխ գլխավոր հովանավորը։ Ավստրալիայի բաց առաջնությունը մեծ թենիսի ամենահեղինակավոր՝ “Մեծ սաղավարտի” չորս մրցաշարերից մեկն է։
Որպես գործընկեր, Kia-ն ամեն տարի տրամադրում է 100 նոր ավտոմեքենաներ, որոնք ապահովում են աշխարհի լավագույն թենիսիստների, VIP և պաշտոնական անձանց, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարմարավետ տեղափոխումը։
Leagues of Legends Եվրոպայի առաջնություն
LEC (League of Legends European Championship) առաջնության հետ գործընկերությունը թույլ տվեց Kia-ին հայտնվել աշխարհի առավել գրավիչ կիբերսպորտային շուկայում։ “Առասպելների լիգայի” հովանավորչական փաթեթը ընկերության նոր մարքեթինգային ռազմավարության տարրերից է, որը թույլ է տալիս սերտացնել երիտասարդության հետ կապերը։