Գլխավոր դիզայներ
2019 թվականից սկսած Kia-ի դիզայնի պատասխանատուն Քարիմ Հաբիբն է։ Նա ընկերությանն է միացել պրեմիում դասի ավտոմոբիլային բրենդերի հետ ունեցած ավելի քան քսան տարվա համագործակցության փորձով։ Քարիմ Հաբիբի նշանակումը թույլ է տալիս Kia-ին շարունակել սեփական արտադրանքի դիզայնի զարգացումը բարձր մրցակցային մակարդակով։
Մանրամասն
Գլխավոր դիզայներ
2019 թվականից սկսած Kia-ի դիզայնի պատասխանատուն Քարիմ Հաբիբն է։ Նա ընկերությանն է միացել պրեմիում դասի ավտոմոբիլային բրենդերի հետ ունեցած ավելի քան քսան տարվա համագործակցության փորձով։ Քարիմ Հաբիբի նշանակումը թույլ է տալիս Kia-ին շարունակել սեփական արտադրանքի դիզայնի զարգացումը բարձր մրցակցային մակարդակով։
Մանրամասն
Kia-ն աճող, հավակնոտ բրենդ է, որը ձգտում է նորարարության էլեկտրաֆիկացման և շարժունակության ոլորտներում։ Ուրախ եմ դառնալ այդ փոփոխությունների մաս և նպաստել ավտոարդյուաբերության մեջ ապրանքանշանի դիրքերի ամրապնդմանը։
Այս բառերով Քարիմ Հաբիբը սկսեց իր համագործակցությունը Kia-ի հետ։
Նախագծում
Գլխավոր դիզայներ
Դիզայնի
կենտրոնական
գրասենյակ
Նամյանգ, Հարավային Կորեա
Հանդիսանալով պաշտոնական ավտոմոբիլյաին գործընկեր՝ Kia-ն իր լայն մոդելային շարքից ավտոմեքենաներ է տրամադրում FIFA-ի հովանու ներքո կազմակերպվող միջոցառումների ժամանակ։ Գործընկերության սկիզբը դրվել է 2006 թվականին՝ Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, իսկ վերջին խոշոր մրցաշարը 2022 թվականի նոյեմբերին Քաթարում կայացած “Մոնդիալն” էր։
Եվրոպական
դիզայն-կենտրոն
Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Այս դիզայն կենտրոնը գլխավոր դեր է խաղում Kia ապրանքանիշի նոր ոճի ձևավորման հարցում, ինչպես Եվրոպայում, այդպես էլ՝ ամբողջ աշխարհում։ Դիզայներների մասնագիտացված թիմը ստեղծում է ապագայի կոնցեպտուալ ավտոմեքենաներ, ինչպես նաև սերիական մոդելներ՝ եվրոպական ու համաշխարհային շուկաների համար։
Ամերիկյան
դիզայն-կենտրոն
Իրվայն, ԱՄՆ
Այն սկսել է իր աշխատանքը 2008 թվականին Կալիֆորնիայում՝ ընկերության տարածաշրջանային գլխավոր գրասենյակին կից։ Տեղական թիմը օգնում է ձևավորել ոլորտի ապագան՝ նախագծելով աչքի ընկնող կոնցեպտուալ ավտոմեքենաներ։ Այստեղ են նախագծվում ամբողջ աշխարհով մեկ վաճառվող Kia մոդելների ոճային լուծումները։
Դիզայնի
փիլիսոփայություն
Դիզայնի հիմքում ընկած է հակադրման գաղափարը, որի շնորհիվ ձևավորվում է Kia-ի անկրկնելի ոճը։ Հակադրությունների միավորման փիլիսոփայությունը թույլ է տալիս մեզ առանձնանալ և խորհրդանշում է ապրանքանիշի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը։ Kia-ն ադապտացվում է շրջապատող աշխարհի փոփոխություններին։ Մենք ոգեշնչվում ենք մեր շուրջը կատարվող փոփոխություններով և հրավիրում ենք ձեզ՝ միասին կերտել ապագան։
ՆՈՐԻ ՈՐՈՆՈՒՄ
Բրենդի ոգին արտացոլող ոճ
ԻՆՏԵՐԻԵՐՆԵՐԻ ԴԻԶԱՅՆ
Գեղագիտության և ֆունկցիոնալության հավասարակշռություն
Հենց այս բառերով կարելի է լավագույնս արտահայտել Kia ավտոմեքենաների ինտերիերի դիզայնի կոնցեպցիան։ Այս գաղափարի հիմքում ընկած է գեղագիտության և շահագործման հարմարավետության միջև հավասարակշռություն ու նեդաշնակություն ապահովելու ձգտումը։ Լրամշակման և տեքստուրաների նրբաճաշակություն, առաջադեմ տեխնոլոգիաներ։