Բացահայտի՛ր

Ոգեշնչող շարժում

Ստեղծագործ միտքը ծնվում է շարժման մեջ։

Որպես շարժման դիզայներներ, որոնք ձգտում են ստեղծել կայուն շարժունակության լուծումներ հաճախորդների, համայնքների և համաշխարհային հանրության համար, Kia-ում մենք առաջնորդվում ենք մի նպատակով՝ տրամադրել նորարարական ապրանքներ, որոնք կոգեշնչեն ձեզ ընթացքի ժամանակ և կմատուցեն հարամարվետ և արժեքավոր ծառայություններ։ Սա արտացոլում է մեր հավատարմությունը բոլորիս համար առավել թանկ ռեսուրսին՝ ձեր ժամանակին։

 

Մենք ծնվել ենք ոգեշնչման, կրքի և էնտուզիազմի բնօրրանում։


Աճի և առաջընթացի մեր ձգտումը ապրում է Kia-ի յուրաքանչյուր աշխատակցի սրտում՝ աշխարհի որ ծայրում էլ նա լինի։ Մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ամեն օր կյանքի կոչել մեր ապրանքանշանի արժեքները։

Ոգեշնչող շարժում

Kia-ն հպարտանում է ավտոմեքենաների արտադրության երկար պատմությամբ, սակայն մենք սկսել ենք դեռ 1944 թվականին՝ հեծանիվների արտադրությունից։

 

Ավելի քան 75 տարի մենք օգնում ենք մարդկանց տեղաշարժվել։ Մենք հպարտորեն տրամադրում ենք այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս մարդկանց տեղաշարժվել մի վայրից մյուսը, կապում են մարդկանց միմյանց և օգնում են հաղթահարել մարդկանց միջև առկա ֆիզիկական և զգայական տարածությունը։

 

Ինչպես կարող եք տեսնել, շարժումը մշտապես եղել է մեր ապրանքանշանի հիմքում, իսկ մեր բիզնեսի հիմքում մարդկանց տեղափոխելու գաղափարն է։ Դա այդպես կլինի նաև ապագայում, անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան մեր ոլորտում։

Մարդկությունը զարգացել է միգրացիայի շնորհիվ՝ տեղափոխվելով մեկ վայրից մյուսը, մեկ մայրցամաքից մյուսը։ Շարժվելու ցանկությունն ու կարիքը հանդիսանում են մեր մարդկային ԴՆԹ-ի անբաժանելի մասը։

 

Երբ շարժվում ենք, տեսնում ենք նոր աշխարհներ, վերապրում նոր փորձառնություն, հանդիպում նոր մարդկանց և բացահայտում նոր հեռանկարներ։
Մենք ոգեշնչվում ենք։



Շարժումը ներառում է անընդհատ փոփոխությունների գաղափարը՝ միջավայրի փոփոխություն, շրջապատի փոփոխություն, և, որպես արդյունք, սեփական անձի փոփոխություն։

 

Երբ շարժվում եք, ժամանակ եք ունենում մտածելու։


Շարժումը օգնում է մտածել, ոգեշնչվել և առաջ ընթանալ։

Մենք հավատում ենք, որ շարժումը գաղափարներ է ներշնչում։ Ահա թե ինչու Kia-ում ստեղծում ենք այն միջոցը, որը ոգեշնչում է ձեզ և ստեղծում ժամանակ՝ ձեր գաղափարները կյանքի կոչելու համար։

Հենց սա է մեր գոյության իմաստը։

Ստեղծել մեր սպառողներին ոգեշնչող տարածություններ, և ոչ միայն մեր ապրանքների միջոցով, այլև մեր վաճառակետերի օգնությամբ, որտեղ գնորդենրը կարող են առնչվել և փորձարկել մեր ապրանքները։

 

Բացի այդ, մեր նպատակն է տրամադրել իմաստալից և հարմարավետ այնպիսի ծառայություններ, որոնք ժամանակ կխնայեն այն բոլոր զբաղմունքների համար, որոնք ձեզ ամենից շատն են ոգեշնչում, օրինակ՝ շփումը ընտանիքի և ընկերների հետ, ճանապարհորդությունները կամ պարզապես հանգիստը։

Նոր Kia-ի շնորհիվ մենք ավանդական ավտոարտադրողից կվերածվենք շարժունակության լուծումներ տրամադրող ապրանքանշանի։

 

Ապրանքանշան, որը հասկանում է սպաոռղների շարժունակության կարիքները, ինչպես ապրանքների, այդպես էլ ծառայությունների տեսանկյունից՝ տրամադրելով հարմարավետ լուծումներ, որոնք հարգում են յուրաքանչյուրիս առավել արժեքավոր ռեսուրսը՝ ժամանակը։

 

Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ նպատակ, որը մշտապես կհետապնդենք ու որին կձգտենք համապատասխանել մեր յուրաքանչյուր գործողության մեջ։

Ոգեշնչող շարժում

Ոգեշնչող շարժում

Շարժումը Kia-ի մտածելակերպի կարևորագույն բաղադրիչն է։ Այն կիսում են մեր կազմակերպության յուրաքանչյուր ստորաբաժանման բոլոր աշխատակիցները։ 

 

Առաջ տեղաշարժվելուն ուղղված մտածողություն, մշտական ձգտում և անդադար կատարելագործում՝ աճի մտածելակերպ։ 

Ստեղծարարության,
նորարարության և
առաջադիմության
մտածողություն՝ առանց սահմանների։

Մենք հավատում ենք, որ այս մտածողությունը հարազատ է մեր հաճախորդներին։

 

Առաջադեմ, լավատեսական և դրական մտածողությամբ մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց և ադապտացվել ապագային, որոնք առաջնորդվում են նոր գաղափարներով և հնարավորություններ են գտնում ամենուր։

Մեր “Ինչու”-ին ազնիվ պատասխանը որոշիչ դեր ունի մեր ապրանքանշանի նպատակներին հասնելու գործում։

 

Այն սկսվում է նրանից, որ մենք հանդիսանում ենք նման մտածողությունը մարմնավորող ապրանքանիշ և կիրառում ենք այն յուրաքանչյուր օր։

Բացահայտի՛ր

Kia ապրանքանիշի ներկայացումը

Movement that inspires