Սոցիալական պատասխանատվություն

Հանուն հասարակության զարգացման

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գլխավոր նախաձեռնությունները

Kia-ն իրականացնում է սոցիալական նախագծեր՝ կենտրոնանալով “կանաչ” և “ազատ ու անվտանգ շարժունակության” արժեքների վրա՝ աշխարհի կայուն զարգացման համատեքստում։

Կանաչ լույս նախագիծ

Kia-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն նախագիծը հնարավորություն է տալիս թերզարգացած, այդ թվում աֆրիկական երկների բնակիչներին դիմակայել նոր մարտահրավերների, ինչպես նաև օժանդակում է անհատական աճին ու նպաստում տեղական համայնքների զարգացմանը։

Ավելին

Green Trip ծրագիր

Շարժում, որը ոգեշնչում է և որը մեզնից յուրաքանչյուրի համար է։ Green Trip ծրագիրը օժանդակում է հաշմանդամություն ունեցող և ճանապարհորդող անձանց, որպեսզի շարժունակության սահմանափակումները չխոչընդոտեն նրանց ճանապարհորդելու հնարավորությունները։

Ավելին

Սոցիալական ներդրում տեղական համայնքներում

Kia-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացնում է եզակի նախագծեր աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ ծավալում է գործունեություն՝ կատարելով իր սոցիալական պարտականությունները տեղական համայնքների հանդեպ։

Ավելին

Աշխատակիցների նվիրատվություններ

Kia-ն հիմնել է «K-Sharing Together» անվանումով սեփական հենահարթակ՝ հավաքելով աշխատակիցների նվիրատվությունները, ինչպես նաև ստեղծել է կամավորների խումբ, որը նույնպես ղեկավարում են կամավորական աշխատակիցները։

Ավելին

Ավելին՝ Kia-ի մասին