Միացե՛ք
Շարժմանը -
Միացե՛ք Kia-ին

Երբեք պահն այսքան գրավիչ չի եղել Kia-ում աշխատելու համար։ Մի վայր, որտեղ ինքնադրսևորվում են համարձակ, ստեղծագործ և հաղորդակից մարդիկ։ Մենք բոլորս աշխատում ենք հանուն ընդհանուր նպատակի։ Մենք ստեղծում ենք շարժում, որը գաղափարներ է ոգեշնչում։ Սա վայր է, որտեղ մարդիկ իսկապես ոգեշնչվում են այն ամենով, ինչ անում են։ Վայր, որտեղ նրանք ոգեշնչում են միմյանց։

 

Մենք շարժունակության շարքային ծառայություններ չենք մատուցում։ Մենք մարդիկ ենք, որոնք ստեղծում են ձեզ ոգեշնչող ժամանակն ու տարածությունը։ Եթե կիսում եք մեր հավատն առ այն, որ շարժումը նոր գաղափարներ է ծնում, ապա ժամանակն է միանալու Kia-ին։

 

Միացե՛ք և սկսեք ձեր կարիերան մեզ հետ։ Միասին մենք կստեղծենք շարժունակության ապագան։

Թափուր աշխատատեղեր

    Վաճառքի մասնագետ

«Կապիտալ մոթորս»ը փտնրում է վաճառքի մասնագետ՝ Kia Armenia-ի իր թիմին միանալու համար։  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատրաստել շուկայի կարիքների վերաբերյալ հետազոտական ​​հաշվետվություններ,
  • Հետազոտել և վերլուծել մրցակցությունը և առաջարկել բարելավման ծրագրեր,
  • Մասնակցել պատվերների գործընթացներին և ապահովել, որ պատվիրված մեքենաները համապատասխանեն շուկայի կարիքներին,
  • Կառավարել PDI (Per Delivery Inspection) գործընթացները,
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին մատուցել ապահովագրական և պաշտոնական գրանցման ծառայություններ,
  • Ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների կանոնավոր սպասարկումը (ցուցասրահում և պահեստում);
  • Կազմակերպել ցուցասրահում մեքենաների ցուցադրությունը,
  • Դիմավորել հաճախորդներին և տրամադրել խորհրդատվություն,
  • Ստեղծել և պահպանել ակտիվ շփում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ,
  • Հաճախորդներին ներկայացնել տրանսպորտային միջոցների առանձնահատկությունները,
  • Հաճախորդներին և պոտենցիալ հաճախորդներին բացատրել երաշխիքային պայմաններն ու ծառայությունները,
  • Բանակցությունների միջոցով իրականացնել վաճառք,
  • Պատրաստել առուվաճառքի պայմանագրեր և այլ փաստաթղթեր,
  • Գնված մեքենաները պատրաստել՝ դրանք հաճախորդներին հանձնելու նպատակով,
  • Իրականացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վաճառքի և բանկային վարկերի համար՝ ավտովարկերի դեպքում.
  • Պատրաստել ու պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել վաճառքի փաթեթներ ու առաջարկներ,
  • Ձեռք բերել նոր համագործակցություններ, որոնք միտված են բարելավելու վաճառքները,
  • Մշտապես թարմացնել հաճախորդների տվյալների բազաները,
  • Առաջարկել վաճառքի արշավներ և մասնակցել դրանց իրականացմանը,
  • Արդյունավետ համագործակցել Kia Armenia-ի վաճառքի այլ մասնագետների հետ, կիսվել փորձով և տեղեկատվությամբ;
  • Իրականացնել վաճառքի վերաբերող այլ գործառույթներ։
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առնվազն 3 տարվա փորձ վաճառքի ոլորտում,
  • Գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վաճառքի թիմի անդամների և Kia Armenia աշխատակիցների հետ,
  • Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ օրենքների և իրավական ասպեկտների լավ իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների շատ լավ իմացություն,
  • MS Office և G Workspace-ի գերազանց իմացություն,
  • Ավտոմոբիլային արդյունաբերության միտումներին և տեխնոլոգիաներին ընդհանրապես և Kia տեխնոլոգիաներին, մասնավորապես, արդի մնալու ունակություն,
  • Kia Armenia-ի վաճառքի նպատակային կարիքները բավարարելու համար մի շարք առաջադրանքներ կատարելու ունակություն,
  • Ավտոմոբիլային արդյունաբերության գերազանց իմացությունը և իմացությունը առավելություն է,
  • Ճնշման տակ աշխատելու և սեղմ ժամկետների պահպանման կարողություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց դիմումնագիրը ուղարկել info@kia.am հասցեին։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։

Ադմինիստրատիվ օգնական

«Կապիտալ մոթորս»ը փտնրում է ադմինիստրատիվ օգնական՝ Kia Armenia-ի իր թիմին միանալու համար։ 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․

  • Կատարել ադմինիստրատիվ գրասենյակային աշխատանքներ (պատասխանել հեռախոսազանգերին և նամակներին, պատրաստել  անհրաժեշտ ֆայլեր և փաստաթղթեր, զբաղվել ադմինիստրատիվ գնումներով և այլն),
  • Տրամադրել արդյունավետ ադմինիստրատիվ աջակցություն,
  • Պատրաստել և դասակարգել ադմինիստրատիվ փաստաթղթեր,
  • Աջակցել վարչական և կադրերի հետ կապված փաստաթղթերի պատրաստմանը,
  • Իրականացնել փաստաթղթերի թարգմանություն և խմբագրում,
  • Աջակցել միջոցառումների և հանդիպումների նախապատրաստմանը,
  • Դիմավորել հաճախորդներին ցուցասրահում և ուղեկցել նրանց համապատասխան ստորաբաժանում,
  • Ապահովել  գրասենյակի և ցուցասրահի արդյունավետ աշխատանքը,
  • Իրականացնել այլ ադմինիստրատիվ առաջադրանքներ:

 

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ;
  • Հայոց լեզվի գերազանց իմացություն;
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն;
  • MS Office և G Workspace-ի իմացություն;
  • Լարված իրավիճակներում աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց դիմումնագիրը ուղարկել info@kia.am հասցեին։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։