Փոխանակե՛ք ձեր հին Kia-ն նորով

Փոխանակե՛ք ձեր հին Kia-ն նորով

Kia-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում առաջիններից է, որ նոր օրենսդրական կարգավորումների շրջանակներում ձեռք է բերել թրեյդ-ին գործարքներ իրականացնելու լիցենզիա և ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց առաջարկում է փոխանակել Kia-ի սրահից ձեռք բերված մինչև 5 տարվա վազք ունեցող ավտոմեքենաները մոդելային շարքի նորագույն մոդելներից մեկով։ Իսկ բացի այդ, թրեյդ-ինը հնարավորություն է տալիս առանց ավելորդ ջանքերի ձեռք բերել մինչև 5 տարեկան վազք ունեցող և լուրջ նախավաճառքային նախապատրաստում անցած ավտոմեքենաներ։


Ուրեմն կարիք չկա սպասելու։ Դիմե՛ք մեզ, ծանոթացե՛ք թրեյդ-ինի պայմաններին, մոտեցե՛ք ավտոսրահ և հեռացե՛ք նոր Kia ավտոմեքենայով։

Առավելություններ

Ավտոմեքենաներն ունեն սպասարկման թափանցիկ պատմություն

Ավտոմեքենաների փորձարկմամբ և նախավաճառքային պատրաստմամբ զբաղվում են Kia-ի արտոնագրված մասնագետները

Եւս մեկ տարի երաշխիք 5 տարվա հնությամբ մեքենաների համար

Շահավետ առաջարկներ

Թեստ-դրայվ թրեյդ-ին ծրագրում ընդգրկված ավտոմեքենաների համար

Մեկ ընդհանուր վայր՝ ձեր ընթացիկ Kia ավտոմեքենան վաճառելու և նորը ձեռք բերելու համար

Ձեռք բերել ավտովարկով

Վարկավորում Ամերիաբանկի հետ

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վարկավորում Ինեկոբանկի հետ

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Հաճախակի տրվող հարցեր

Թրեյդ-ինը համաշխարհային լայն տարածում ունեցող առևտրային գործիք է, որը թույլ է տալիս հաճախորդներին արագ ու ապահով ձեռք բերել նոր ավտոմեքենա՝ փոխանակելով իրենց հին փոխադրամիջոցը անմիջապես դիլերական կենտրոնում։ Այս դեպքում, դիլերը գնահատում է ձեր ունեցած ավտոմեքենան՝ հիմնվելով դրա իրական տեխնիկական վիճակի վրա, և ձեր ցանկության դեպքում ընդունում այն որպես նոր ավտոմեքենայի արժեքի մի մասի փոխհատուցում։ Ձեզ մնում է վճարել նոր ու հին ավտոմեքենաների տարբերությունը։ 

Պետք է մոտենալ ավտոսրահ, ընտրել ցանկալի մեքենան, իսկ հին ավտոմեքենան հանձնել սպասարկման կենտրոն՝ տեխզննման, որի արդյունքում վարպետները կորոշեն դրա իրական վիճակը։ Դրա հիման վրա մենք կառաջարկենք շուկայական գներին համահունչ մրցունակ գին, որը հիմք կհանդիսանա հին ու նոր ավտոմեքենաների փոխանակումը կազմակերպելու համար։ Կամ՝ գրանցվեք այստեղ՝ հաղորդագրության հատվածում նշելով, որ հետաքրքրված եք թրեյդ-ինով։

Ներկայումս թրեյդ-ին ծրագրի շրջանակներում փոխանակվում են բացառապես Kia-ի հայաստանյան ներկայացուցչությունից նախորդ հինգ տարվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաները։ ԱՄՆ-ից կամ այլ երկներից ներմուծված Kia-ները ենթակա չեն թրեյդ-ին փոխանակման “Կապիտալ Մոթորս” ՍՊԸ-ում։

Ներկայումս նախապատվությունը տրվում է մինչև 5 տարեկան և մեր տեխնիկական կենտրոնում սպասարկված ավտոմեքենաներին։

Այո, ներկայիս օրենսդրական կարգավորումներով թրեյդ-ինը գործում է այն դեպքում, երբ ձեր հին մեքենան վաճառելուն զուգընթաց անմիջապես գնում եք մեկ այլ մեքենա։

Ոչ, թրեյդ-ինով կարող եք ձեռք բերել ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ օգտագործված ու թրեյդ-ինով մեզ հանձնված kia ավտոմեքենաներ։

Ոչ, նման սահմանափակումներ չկան։ Թրեյդ-ինի շրջանակներում կարող եք գնել սրահում ներկայացված ցանկացած ավտոմեքենա։

Պատրա՞ստ եք հինը փոխարինել նորով։

Գրանցվեք թրեյդ-ինի տեխզննման և կամ կապվեք ավտոսրահ

Կարող է օգտակար լինել