Kia ընկերությունը մանրամասներ է հաղորդել նոր կոմպակտ էլեկտրական քրոսովերի մասին, որը ստացել է EV3 անվանումը։ Համաձարկ դիզայնի, նորարարական տեխնոլագիաների և հեղափոխական ֆունկցիաների շնորհիվ EV3-ը սահմանում է նոր չափորոշիչներ, որոնք մինչ այժմ չեն հանդիպել կոմպակտ էլեկտրական քրոսովերների սեգմենտում։
Հիմնվելով Kia-ի առաջադեմ տեխնոլոգիաների, ինչպես նաև արդեն իսկ բազում մրցանակների արժանացած և ճանաչում վայելող EV9 ամենագնացի առանձնահատկությունների վրա՝ նոր EV3-ը այնուամենայնիվ առանձնանում է անհատականությամբ։ Այն կոմպակտ էլեկտրական քրոսովերների շուկա է բերում եզակի ու գրավիչ փորձառնությունը։
«Հեղափոխական դիզայնի, ոլորտում լավագույն էլեկտրական տրանսմիսիայի և պրակտիկ, առօրյա կիրառման համար նախատեսված նորարարական լուծումների շնորհիվ EV3-ը կոչված է ընդլայնել Kia-ի հնարավորությունները՝ զանգվածային լսարանի համար նախատեսված էլեկտրամոբիլների արտադրության հարցում։ Մինչև 600 կմ ընթացքի պաշարը և արագ լիցքավորման ֆունկցիան օգնում են լուծել էլեկտրամոբիլների շահագործման հետ կապված բազում տարածված խնդիրներ։ Սա վստահություն կհաղորդի այն մարդկանց, որոնք անհանգստության պատճառով չէին ցանակնում միանալ էլեկտրական շարժունակությանը, և կօգնի նաև արագացնել էլեկտրամոբիլների զանգվածային ներդրումը», — հայտարարում է Հոս Սուն Սոնը, Kia-ի նախագահն ու գլխավոր տնօրենը։
Սրան զուգահեռ Kia-ն նախատեսում է մեկնարկել մի քանի գլոբալ գովազդային արշավ, որոնք միավորված կլինեն միևնույն կարգախոսով՝ «A moving power»։ EV3 մոդելի թողարկումը կապահովի ավելի կայուն, արդյունավետ և հարմարավետ շարժունակություն՝ էլեկտրամոբիլները հասանելի դարձնելով յուրաքանչյուրին։ Kia EV3-ի պաշտոնական առաջին ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի հուլիսին Հարավային Կորեայում, իսկ տարվա երկրորդ կիսամյակում մոդելը կներկայացվի նաև Եվրոպայում։ Kia-ն ծրագրում է ընդլայնել EV3-ի վաճառքները այլ տարածաշրջաններում ևս, իսկ հաջորդ քայլերը կձեռնարկի արդեն եվրոպական շուկա դուրս գալուց հետո։


