Երաշխիք և սպասարկում

Կյանքի վստահություն

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Երաշխիք և սպասարկում

Kia ավտոմեքենաների հանդեպ ունեցած մեր համապարփակ վստահությունը թույլ է տալիս ապահովել հանգույցների և ագրեգատների հուսալի աշխատանքը 60 ամսվա կամ 150 000 կմ վազքի ընթացքում (ըստ առաջնահերթության), եթե, իհարկե, հետևում եք ավտոմեքենայի շահագործման ձեռնարկում շարադրված խորհուրդներին։

Երաշխավորում ենք հանգույցների և ագրեգատների աշխատանքը 60 ամսվա կամ 150 000 կմ վազքի ընթացքում։

Մեր վստահությունը հիմնված է պաշտոնական ներկայացուցչության սերվիս կենտրոնի մասնագետների փորձի և գիտելիքների վրա։ Նրանք իրենց վրա կվերցնեն ոչ միայն ձեր ավտոմեքենայի երաշխիքային սպասարկումը, այլև հնարավոր անսարքությունների վերացումը՝ օգտագործելով միայն Kia-ի օրիգինալ պահեստամասեր։ Kia-ի պաշտոնական ներկայացուցչության սերվիս կենտրոնը հոգ է տանում, որպեսզի ձեր ավտոմեքենան մշտապես լինի լավ վիճակում և բավարարի ձեր ամենախիստ պահանջներին։

 

Kia ընկերությունը ձգտում է մշտապես կատարելագործել իր արտադրանքը, ինչը վերաբերում է նաև ձեր ավտոմեքենային։ Ըստ այդմ, Kia-ն իրեն իրավունք է վերապահում առանց հատուկ նախազգուշացման փոփոխել սպասարկման գրքույկում հիշատակված որոշ պայմաններ և դրույթներ։

 

Kia-ն չի սահմանափակվում բացառապես ավտոմեքենաներ վաճառելով, այլ ապահովում է որակյալ տեխնիկական սպասարկում։ Մեր գլխավոր առաջնահերթություններից է Kia ավտոմեքենաների շահագործման հարմարավետության ապահովումը։

Գլխավոր առավելություններ

Kia ավտոմեքենաները թողարկվում են ավտոարդյունաբերության ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան։ Հենց դա է հնարավորություն տալիս Kia-ին առաջարկել երաշխիքի նման պայմաններ։

Ավտոմեքենայի երաշխիքը պահպանվում է դրա գործողության ժամկետի ընթացքում ավտոմեքենայի վերավաճառքի դեպքում։

Երաշխիքային դեպքի առաջացման պարագայում վերանորոգումը իրականացվում է առանց լրացուցիչ վճարի՝ աշխարհի ցանկացած կետում, որտեղ գործում են Kia ներկայացուցիչներ կամ դիլերներ, եթե ավտոմեքենան գրանցված է առաջնային գնման երկրում։

Kia-ն պարզապես չի վաճառում ավտոմեքենաներ։ Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները վայելեն դրանք երկար տարիներ։

Մենք կիրառում ենք նորագույն ինժեներական և տեխնիկական նվաճումները՝ մեր ավտոմեքենաները նախագծելու և արտադրելու համար, և հույս ունենք, որ դուք կգնահատեք ստացված արդյունքը ամեն անգամ, երբ կնստեք ղեկին։ 5 տարվա երաշխիքը տարածվում է hայաստանյան ներկայացուցչից գնած և ՀՀ տարածքում գրանցված ու շահագործվող նոր Kia ավտոմեքենաների վրա։

Երաշխիքի մանրամասն պայմանները ներկայացված են Սպասարկման գրքույկում և Kia-ի հայաստանյան ներկայացուցչից գնման ժամանակ կնքվող առքուվաճառքի պայմանագրում։


Սպասարկման գրքույկ և երաշխիքի պայմաններ
Հայաստանյան ներկայացուցչի մոտից Kia ավտոմեքենայի գնման ժամանակ տրամադրվող սպասարկման գրքույկում թվարկված բոլոր դրույթներն ու պայմանները դիտարկվում են որպես առաջնահերթային։ Եթե Սպասարկման գրքույկում առկա են առանձին դրույթներ և պայմաններ, որոնք հղում են կատարում Kia-ի պաշտոնական կայքին, ապա առաջնահերթային են համարվում Kia-ի պաշտոնական կայքում նշված պայմանները։

Հայաստանյան ներկայացուցչություն
Այն մասին, թե տվյալ դեպքը հանդիսանում է երաշխիքային, թե՝ ոչ, Հայաստանյան ներկայացուցչը կայացնում է ինքնուրույն որոշում։ Kia-ի Հայաստանյան ներկայացուցիչը որոշումը կայացնում է՝ իր գործունեությունը կարգավորող փաստաթղթերի, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ ավտոմեքենայի շահագործման պայմաններին առնչվող տվյալների հիման վրա։

Ինչ է ներառում երաշխիքը
Kia-ի Հայաստանյան ներկայացուցչը պատրաստ է իրականացնել երաշխիքային վերանորոգում օրիգինալ պահեստամասերի կիրառմամբ, որպեսզի առանց լրացուցիչ վճարի վերացնի երաշխիքով ապահովված խնդիրը։ Վերանորոգված կամ փոխարինված պահեստամասերի երաշխիքը տրամադրվում է մինչև ավտոմեքենայի երաշխիքային ժամկետի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ Սպասարկման գրքույկի համաձայն պահեստամասի համար սահմանված է ավելի փոքր երաշխիքային ժամկետ։

Հիմնական երաշխիք
Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող Kia ավտոմեքենաների հիմնական տարրերի համար, բացառությամբ առանձնահատուկ և հատուկ նշված տարրերին, երաշխիքային ժամկետը սահմանվում է 60 ամիս կամ 150 000 կմ՝ ըստ առաջնահերթության։ Ժամկետը հաշվարկվում է ավտոմեքենան առաջին սեփականտիրոջը վաճառելու պահից։

Կուտակիչ մարտկոց
Արտադրողի կողմից տեղադրված օրիգինալ կուտակիչ մարտկոցի երաշխիքը կազմում է 6 ամիս ավտոմեքենայի վաճառքի պահից՝ առանց վազքի սահմանափակման։

Օդորակչի լիցքավորում
Ավտոմեքենայի վրա ի սկզբանե տեղադրված օդորակչի արտադրողը երաշխավորում է, որ օդորակչի լիցքավորումը կբավարարի մեքենայի վաճառքի պահից սկսած 6 ամսվա ընթացքում՝ առանց վազքի սահմանափակման։ Օդափոխման համակարգի տարրերի՝ Արտադրողի պատճառով առաջացած անսարքությունների դեպքում, օդորակչի լիցքավորումը իրականացվում է երաշխիքով։

Աուդիո / մուլտիմեդիա նավիգացիոն համակարգ
Ավտոմեքենայի վրա տեղադրված աուդիո / մուլտիմեդիա նավիգացիոն համակարգի երաշխիքային ժամկետը սահմաված է 36 ամիս կամ 60 000 կմ վազք՝ ըստ առաջնահերթության՝ սկսած մեքենայի առաջին վաճառքի պահից։

Պահեստամասեր
Ոչ երաշխիքային վերանորոգման ժամանակ փոխարինված օրիգինալ Kia պահեստամասերի երաշխիքը կազմում է 12 ամիս կամ 20 000 կմ, ըստ առաջնահերթության՝ սկսած պատվեր-հանձնարարականի փակման օրից։

Ավտոմեքենայի շահագործման ընթացքում անհրաժեշտություն է ծագում իրականացնել սպասարկման կամ կարգավորման աշխատանքներ։ Եթե ավտոմեքենայի օրական վազքը մեծ է՝ նման անհրաժեշտություն ծագում է ավելի հաճախ։ Ընդ որում, առաջացող անսարքությունները պայմանավորված են ոչ թե պահեստամասի նյութի դեֆեկտներով կամ արտադրող-գործարանում գրանցված արտադրական խոտանով, այլ բնական մաշվածությամբ։ Նման դեֆեկտները չի կարելի դիտարկել որպես արտադրական թերացումներ։ Դրանց վերացումը իրականացվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ հաշվին, բացառությամբ այն դեպքերի, երբ անսարքությունը առաջացել է ավտոմեքենայի որևէ հանգույցի կամ համակարգի դեֆեկտի հետևանքով։ Այս տարրերի փոխարինման մասին որոշումը կայացնում է Kia-ի Հայաստանյան ներկայացուցիչը։

 

Մասնավորապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ մասերին, որոնք առավել ենթակա են բնական մաշվածության․

 

  • զտիչներ
  • լուսարձակների, լապտերների և պլաֆոնների լամպեր, լուսարձակների բլոկի միակցումներ
  • հալվող ապահովիչներ
  • ապակեմաքրիչների խոզանակներ
  • արգելակային սկավառակներ
  • արգելակային թմբուկներֆրիկցիոն սկավառակներ և կցորդման զամբյուղներ
  • վառոցքի մոմերի բարձրավոլտ լարեր
  • վառոցքի մոմեր
  • շարժիչի ագրեգատների շարժաբեր ժապավեններ
  • ռետինե պաշտպանիչ ծածկեր և սռնակալներապակիների ամբարձիչների և հայելիների շարժաբեր մեխանիզմներ
  • Առջևի և հետևի հողմապակիների ողողիչների ջրամուղներ

 

Հետևյալ տարրերի համար՝

  • գազալիցքաթափվող լամպեր (քսենոն)
  • թափքի և ինտերիերի քրոմապատ տարրերին
  • տերիերի լրամշակման տարրերթափքի ապակիներ
  • անվասկավառակների ԼՆԾ (լաքաներկային ծածկույթ)

 

սահմանված են նորմալ/բնական մաշվածության առաջացման ժամկետները, այն է՝ 12 ամիս կամ 15 000 կմ վազք՝ ըստ առաջնահերթության՝ սկսած ավտոմեքենայի առաջին վաճառքի պահից։

 

Հետևյալ տարրերի համար՝

  • փողրակներ և կարճախողովակներ
  • աշխատած գազերի արտանետման համակարգի տարրեր

 

սահմանված են նորմալ/բնական մաշվածության առաջացման ժամկետները, այն է՝ 36 ամիս կամ 100 000 կմ վազք՝ ըստ առաջնահերթության, սկսած ավտոմեքենայի առաջին վաճառքի պահից։

 

Կախոցի և ղեկային կառավարման համակարգի հետևյալ մասերի համար սահմանված են նորմալ/բնական մաշվածության առաջացման հետևյալ ժամկետները․

 

  • լայնակի կայունացման կայունացուցիչի կանգնակներ՝ 30 000 կմ վազք, առանց շահագործման ժամկետի սահմանափակման;
  • կախոցի և ղեկային կառավարման գնդաձև միակցումներ, լծակների սայլենթ-բլոկեր, մեղմիչներ և կախոցի մեղմիչների հիմնային առանցքակալներ, կարդանային գնդային միակցումներ, անիվների առանցքակալներ և կունդեր, կախովի առանցքակալներ՝ 70 000 կմ վազք՝ առանց շահագործման ժամկետի սահմանափակման։

Սպասարկման ստուգայցեր

Kia-ն անընդհատ վերահսկում է սպասարկվող ավտոմեքենաների որակը։ Դրա մշտական կատարելագործման համար իրականացվում են հատուկ սպասարկման ստուգայցեր, որոնք նախատեսված են կոնկրետ մոդիֆիկացիայի և արտադրման ժամանակահատվածի պատկանող որոշ քանակությամբ ավտոմեքենաների համար։

Կարող է օգտակար լինել