Kia Օգնություն
ճանապարհներին

Օգնություն ճանապարհներին

Օգնություն ճանապարհներին ծառայությունը նախատեսված է ավտոմեքենայի անսարքության հետ բախված Kia-ի հաճախորդների համար։ Այն սովորաբար հասանելի է դարձնում այնպիսի առավելություններ, ինչպիսիք են ավտոմեքենայի վերանորոգումը հենց տեղում, ավտոմեքենայի քարշակումը մոտակա սպասարկման կետ կամ մեկ այլ վայր, ու դեռ շատ ավելին։
Հայաստանում Kia-ի պաշտոնական ներկայացուցչից ձեռք բերված բոլոր ավտոմեքենաների համար Օգնություն ճանապարհներին ծառայությունը գործում է երաշխիքային ժամկետի ամբողջ ընթացքում։

Հասանելի ծառայություններ

էվակուացիա

Օգնություն տեղում Ավտոմեքենայի վերանորոգում անսարքության ՃՏՊ դեպքում

Մարտկոց

Ավտոմեքենայի վերագործարկում մարտկոցի լիցքաթափվելու կամ փչանալու դեպքում

Տեխնիկական խորհրդատավություն

Օգնություն, օժանդակում և տեխնիկական խորհրդատվություն հեռախոսով

Ճանապարհին չնախատեսված խնդի՞ր է առաջացել

Կապվե՛ք մեզ հետ

Տեխսպասարկում

Ավտոսրահ

Ծառայությունների տրամադրման պայմաններ

  1. Ծառայությունը հասանելի է Երևանի վարչական տարածքում գտնվող ավտոմեքենաների համար։
  2. Ծառայությունն անվճար հասանելի է միայն Kia ավտոսրահից գնված և երաշխիքի մեջ գտնվող ավտոմեքենաների համար։
  3. Պահեստամասերի արժեքը ներառված չէ, եթե դա նախատեսված չէ Kia-ի երաշխիքային պայմաններով։
  4. Փոխարինման աշխատանքների արժեքը ներառված չէ, եթե դա նախատեսված չէ Kia-ի երաշխիքային պայմաններով։
  5. Ավտոմեքենաների էվակուացիա չի իրականացվում, եթե տվյալ միջադեպը հանդիսանում է պարեկային ծառայության իրականացվելիք գործառույթների առարկա։

Կարող է օգտակար լինել