Գլխավոր > Սեփականատերերին > Պահեստամասեր
Kia-ի օրիգինալ պահեստամասեր
Երբ կարևոր է յուրաքանչյուր մանրուք
Kia-ի օրիգինալ պահեստամասեր
Արտադրողն իր ներկայացուցիչներին ու դիլերներին մատակարարում է պրոֆեսիոնալ վերանորոգում իրականացնելու համար բավարար քանակությամբ պահեստամասեր և համալրող տարրեր։ Օրիգինալ պահեստամասերն ապահովում են սպասարկման և վերանորոգման աշխատանքների բարձր որակը։
Պահեստամասերի և ծախսվող նյութերի ընտրություն
Ընտրե՛ք ձեր ավտոմեքենայի արգելակման կոճղակները, արգելակային սկավառակներն ու ապակեմաքրիչների խոզանակները:
Պահեստամասերի և աքսեսուարների ընտրության հարցում ունե՞ք օգնության կարիք։
Պահեստամասերի տեսակներ
Օրիգինալ պահեստամասեր
- Զտիչ
- Արգելակներ
- Շարժիչ
- Թափք
- Բաղադրիչ մասեր
- Օդի զտիչ
- Արգելակային սկավառակներ
- Յուղ
- Դիմապակի
- Հակասառեցման հեղուկ
- Յուղի զտիչ
- Արգելակային կոճղակներ
- Այրոցքի մոմեր
- Թափքի պահեստամասեր
- Ապակեմաքրիչների խոզանակներ
- Սրահի զտիչ
- Մեղմիչներ
- Վառելիքի զտիչ
Օդի զտիչ
Շարժիչի աշխատանքի համար անհրաժեշտ է վառելիքի և օդի որոշակի համամասնությամբ խառնուրդ։ Օդի խառնուրդի ձևավորման համակարգ է մատակարարվում զտիչի միջով:
Օդի զտիչը պաշտպանում է շարժիչը աղտոտումից և մխոցային խմբի մասերի արագ մաշեցմանը հանգեցնող օտարածին մասնիկներից։ Զտիչը նախագծվել է մասնագրերի հիման վրա և բաց է թողնում այն ծավալի օդ, որը անհրաժեշտ է տվյալ շարժիչին
Արգելակային սկավառակներ
Արգելակային սկավառակը սկավառակային արգելակման համակարգի հիմնական տարրն է։ Դա սկավառակային համակարգի այն պտտվող մասն է, որին հպվում են անշարժ արգելակային կոճղակները։ Արգելակային սկավառակը ֆունկցիոնալ տեսանկյունից իրականացնում է երկու խնդիր՝ զուգորդվելով կոճղակի հետ ստեղծում է արգելակման համար անհրաժեշտ շփումը և ցրում է գեներացված ջերմությունը։Յուղ
Շարժիչային յուղի մակարդակի և վիճակի կանոնավոր ստուգումը լավագույն միջոցն է ձեր ավտոմեքենայի շարժիչի կյանքը երկարաձգելու, դրա աշխատանքը բարելավելու և սպասարկման ծախսերը նվազեցնելու։Դիմապակի
Ապահովում է թափքի սկզբնական կոշտությունը։ Աչքի է ընկնում չափսերի և ձևի հստակությամբ, ինչը հեշտացնում է վերանորոգման գործընթացը և, հետևաբար, նվազեցնում փոխարինման արժեքը՝ կրճատելով տեղադրման համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Արդյունավետորեն կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, աչքի է ընկնում բարձր ձայնամեկուսացմամբ և ապահովում է հարմարավետության բարձր մակարդակ։Հակասառեցման հեղուկ
Kia-ի օրիգինալ հակասառեցման հեղուկը պարունակում է բարձր ջերմաստիճանների դեպքում կայունությամբ աչքի ընկնող հավելումների օպտիմալ հավաքածու։ Այն ապահովում է շարժիչի օպտիմալ հովացում և պաշտպանություն, ջրային պոմպի օպտիմալ աշխատանք և կանխում է նստվածքների կուտակումը սառեցման համակարգում։Յուղի զտիչ
Յուղի զտիչը մաքրում է յուղը՝ հեռացնելով շարժիչի մաշվածության և հենց յուղի քայքայման արդյունքում առաջացած աղտոտող մասնիկները։ Յուղի օրիգինալ զտիչն ապահովում է շարժիչի լավագույն պաշտպանությունը և երաշխավորում է ձեր ավտոմեքենայի սարքի աշխատանքը՝ օգնելով երկարեցնել շարժիչի շահագործման ժամանակահատվածը և կանխել թանկարժեք վերանորոգումը։ ։Արգելակային կոճղակներ
Արգելակային մեխանիզմի հիմնական տարրն է։ Օրիգինալ արգելակային կոճղակներն ապահովում են արգելակման առավելագույն արդյունավետությունը և անվտանգությունը՝ ցանկացած արագության դեպքում և եղանակային պայմաններում։ Նախագծված են կոնկրետ Kia մոդելի համար՝ ապահովելով հուսալի և վստահ արգելակումը։Այրոցքի մոմեր
Այրոցքի օրիգինալ մոմերն աչքի են ընկնում բարձր հուսալիությամբ և ագրեսիվ նստավածքների հանդեպ դիմացկունությամբ ու ապահովում են շարժիչի աշխատանքի օպտիմալ բնութագրերը՝ վառելիքաօդային խառնուրդի ամբողջական այրմամբ կայուն կայծարտադրությունը, ցածր ջերմաստիճաններում շարժիչի վստահ գործարկումը և վառելիքի խնայողությունը։
Նախագծված են կոնկրետ Kia մոդելի համար՝ ապահովելով հուսալի և վստահ արգելակումը։
Թափքի պահեստմասեր
Ապահովում են թափքի կայուն-բարձր կոշտությունը և դրա շնորհիվ՝ անվտանգությունն ու ավտոմեքենայի շահագործման երկար ժամկետը։ Ներթափանցվող կորոզիայից երաշխիք (Kia-ի կողմից խորհուրդ տրվող լաքածածկութային նյութերի կիրառման դեպքում)։ Գերճշգրիտ եռակցային միացումներ ռոբոտացված տեխնոլոգիայի շնորհիվ։Ապակեմաքրիչների խոզանակներ
Ապահովում են դիմապակու մաքրման անթերի որակ՝ առանց հետքեր թողնելու հեռացնելով բոլոր տեղումները նույնիսկ ցածր ջերմաստիճանների պարագայում։ Գրեթե աննկատ են, չեն ճռճռում, չեն աղմկում և չեն հանում կողմնակի ձայներ։ Համապատասխանում են ցածր ջերմաստիճաններում շահագործման պահանջներին և աշխատունակ են նույնիսկ բարձր արագության տակ։Սրահի զտիչ
Սրահի օդի զտիչը մաքրում է ջեռուցման և օդորակման համակարգերի օդանցքներով դեպի սրահ հասնող օդը։
Կեղտոտված զտիչը նվազեցնում է սրահում օդի քանակը և անհարմարություններ ստեղծում ուղևորության ժամանակ։ Ահա թե ինչու է կարևոր դրանք ժամանակին փոխել։
Մեղմիչներ
Տարբեր մակերևույթներով, տարբեր կցորդման պայմաններում երաշխավորված հարմարավետություն, ինչպես նաև բարձր հուսալիության ու նվազագույն արգելակային ճանապարհի ապահովություն։Վառելիքի զտիչ
Վառելիքի զտիչը հավաքում է տարբեր աղտոտող մասնիկները և ապահովում վառելիքի օպտիմալ մատակարարումը՝ նպաստելով շարժիչի շահագործման ժամանակահատվածի երկարացմանը։
Չզտված վառելիքի օգտագործումը հանգեցնում է վառելիքային սարքերի ժամկետից շուտ մաշվելուն և ավտոմեքենայի շահագործական որակների նվազմանը։