Kia Sportage-ը արժանացել է անվտանգության բարձր գնահատականի։

07.07.2022

Լիովին նոր Kia Sportage քրոսովերը արժանացել է 5 աստղ գնահատականի, որը շնորհում է Euro NCAP կազմակերպությունը՝ ավտոմոբիլային անվտանգության հարցերով զբաղվող առաջատար անկախ գործակալությունը Եվրոպայում։ Sportage-ը իրեն լավագույնս է դրսևորել ակտիվ և պասիվ անվտանգության համակարգերի փորձարկումների ժամանակ։

 

 

Sportage-ը փորձարկվել է հետևյալ չորս հարաչափով՝ մեծահասակ ուղևորների պաշտպանություն, մանկահասակ ուղևորների պաշտպանություն, անվտանգության օժանդակ համակարգեր և հետիոտների ու հեծանվորդների պաշտպանություն։ Մեծահասակ ուղևորների պաշտպանության համար նոր Sportage-ը հավաքեց 87 տոկոս, իսկ Euro NCAP-ի մասնագետները առանձնակի շեշտեցին սրահի հուսալիությունը դիմահար բախումների ժամանակ։ Գովասանքի արժանացավ նաև ուղևորների ծնկների և կոնքերի պաշտպանությունը, ընդ որում խոսքը ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների մասին է՝ անկախ զբաղեցրած նստատեղից։ Երեխաների պաշտպանվածության փորձարկումների ընթացքում մոդելը հավաքեց 86 տոկոս, ընդ որում գնահատականի համար կիրառվել են ինչպես 6, այդպես էլ 10 տարեկան երեխա նմանակող մանեկեններ։

 

 

Sportage-ի անվտանգության օժանդակ համակարգերը ընդհանուր առմամբ հավաքեցին 72 տոկոս միավոր։ Euro NCAP-ի ինժեներները հատուկ առանձնացրին արագության սահմանափակման խելացի համակարգի և շարժման շարքի պահպանման համակարգի որակները, որոնք աշխատում են տեսախցիկներից ստացվող տվյալների հիման վրա։ Մոդելի՝ ինքնուրույն վթարային արգելակման համակարգը, որը կոչված է պաշտպանել հետիոտներին և հեծանվորդներին, հավաքեց 66 միավոր և առավել լավ դրսևորեց իրեն հեծանվորդների հայտնաբերման ժամանակ։

Վերջին նորությունները