KIA-ն ցուցադրել է Carens-ի նոր տարբերակը

07.07.2025

Kia ընկերությունը ներկայացրել է Carens եռաշարք մոդելի նոր տարբերակը, որը ստացել է Clavis վերտառումը, ինչը լատիներենից թարգմանվում է որպես «բանալի»։ Մոդելի շնորհանդեսը կայացավ Հնդկաստանում, որտեղ էլ կսկսվի ավտոմեքենայի վաճառքը։

 

 

Նոր լուծումների շնորհիվ ավտոմեքենայի թափքը երկարել է մեկ սանտիմետրով (մինչև 4,55 մետր), իսկ օպցիաների ցանկում առաջին անգամ ներառված են 17-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակները։ Ամենաբարձր համալրման համար հասանելի է կրկնակի էկրանով մեդիահամակարգը (երկու անգամ 10,25 դյույմ), փոխվել է սարքավորումների վահանակը, իսկ քառաշյուղ ղեկը նմանեցված է ժամանակակից այլ Kia-ների լուծումներին։ Վերաիմաստավորվել են նաև կլիմատ-կոնտրոլի բլոկն ու դռների լրամշակումը։ Առաջին անգամ այս ավտոմեքենայում կիրառվող ֆունկցիաների թվում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլը՝ շարքի պահպանման համակարգով։

 

 

Տեխնիկական լուծումների առումով մոդելը նմանեցված է ներկայիս Carens-ին։ Շարժիչների գամման բավական լայն է։ Մեկուկես լիտրանոց (115 ձիաուժ) մթնոլորտային բենզինային շարժիչը համակցվում է 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, իսկ նույն ծավալի տուրբոդիզելային ագրեգատը (116 ձիաուժ) բացի նույն մեխանիկականից կարող է համակցվեկ 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ։ Ամենահզորր շարժիչը (1,5 լ, 160 ձիաուժ) կարող է աշխատել ինչպես 6-աստիճան մեխանիկայի, այդպես էլ 6-աստիճան iMT ռոբոտացված ավտոմատի կամ էլ 7-աստիճան պրեսելեկտիվ ռոբոտացված փոխանցումատուփի հետ։

Վերջին նորությունները