Kia-ն մասնակցեց Հայաստանյան ավտոցուցահանդեսին

24.07.2024

Kia-ն, ի դեմս Հայաստանում մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ «Կապիտալ Մոթորս» ընկերության, մասնակցեց հունիսի 21-ից 23-ը Մարզահամերգային համալիրում անցկացված «Արմավտոշոու 2024» մասնագիտացված ցուցահանդեսին։ Միջոցառման բոլոր երեք օրերի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ մակնիշի արդիական մոդելային շարքին։ Ցուցադրման մեխը լիովին նոր EV6 էլեկտրական քրոսովերն էր, որը անմիջապես ուշադրություն էր գրավում ընկերության ստենդում։ Մոդելը շահեկանորեն տարբերվում էր ցուցահանդեսում ներկայացված մի շարք այլ ապրանքանշանների էլեկտրական ավտոմեքենաներից, քանի որ հաճախորդներին առաջարկվում է գործարանային երաշխիքով՝ ինչպես ընդհանուր ավտոմեքենայի, այդպես էլ մարտկոցների համար։ Բացի այս առաջադեմ ավտոմեքենայից, ցուցահանդեսի այցելուներին հասանելի էին մակնիշի մի շարք այլ մոդելներ, այդ թվում սիրված Kia Sportage-ը և Kia Seltos-ը, որոնք համապատասխանաբար հանդես են գալիս քաղաքային և կոմպակտ քրոսովերների դասում։ Kia-ի մոդելային շարքը առավել հետաքրքիր է դառնում, եթե հաշվի առնենք, որ ընկերությունը առաջարկում է թրեյդ-ին գործարքների հնարավորություն։

Վերջին նորությունները