Kia-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Կապիտալ մոթորս» ընկերությունը ուրախ է տեղակցնել, որ Հայաստանում հետզհետե զարգացնում է համաշխարհային մակարդակում մեծ տարածում ունեցող թրեյդ-ին գործիքը, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել բոլորովին նոր ավտոմեքենա՝ իրենց վարած հին ավտոմեքենան սրահին հանձնելով։ Այս դեպքում հին ավտոմեքենայի գնահատված արժեքը կհանվի նոր փոխադրամիջոցի գնից, և հաճախորդին կմնա վճարել միայն տարբերությունը։
Երկար տարիներ Հայաստանում թրեյդ-ին գործարքների իրականացմանը խոչընդոտում էին օրենսդարական կարգավորումները, ինչի հետևանքով տնտեսվարողները չէին կարողանում օգտագործել վաճառքների ամբողջական գործիքակազմ։ Դեռևս 2019 թվականից «Կապիտալ մոթորս» ՍՊԸ-ն, որպես «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի» հիմնադիրներից մեկը, ի թիվս մի շարք այլ առաջատար դիլերական կենտրոնների, նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանում ևս հասանելի դարձավ թրեյդ-ինն՝ իր բոլոր հարմարավետ կողմերով։
«Ուրախ ենք, որ «Կապիտալ մոթորս»-ը վերջին տարիների ընթացքում իր կարևոր ներդրումն է ունեցել համապատասխան օրենսդրական նախագծի ընդունման հարցում, ինչպես նաև, որ առաջիններից մեկը ձեռք է բերել թրեյդ-ին գործարքներ իրականացնելու լիցենզիա, որը թույլ է տալիս էլ ավելի հեշտացնել ավտոմեքենաների ձեռքբերումը մեր հաճախորդների համար։ Հույս ունենք, որ մեր հաճախորդները լիարժեք կօգտվեն թրեյդ-ինի ընձեռած առավելություններից ու մշտապես կվայելեն Kia ավտոմեքենաներ վարելու հաճույքը», - ասում է «Կապիտալ մոթորս» ընկերության տնօրեն Գագիկ Նուրիջանյանը։
Թրեյդ-ին ծրագրով նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Kia-ի ավտոսրահ՝ Ռուբինյանց 30/1 հասցեով, հանձնել ավտոմեքենան տեխնիկական կենտրոն՝ զննում անցնելու և ստանալ ավտոմեքենայի գնահատված արժեքը, իսկ այնուհետև ընտրել սրահում ներկայացված ցանկացած Kia մոդել՝ առանց սահմանափակման։ Հաճախորդի ցանկության դեպքում, իր վարած ավտոմեքենայի գնահատված արժեքը մենք կհանենք նոր փոխադրամիջոցի գնից, իսկ վճարման ենթակա կլինի միայն մնացած գումարը։ Թրեյդ-ին ծրագրի շրջանակներում գործում են մեր չափազնաց նպաստավոր երաշխիքային պայմանները։ Հատկապես ուզում ենք շեշտել, որ թրեյդ-ին գործիքը թույլ է տալիս գնել ինչպես լիովին նոր, այդպես էլ մինչ այդ արդեն փոխանակված ու այնուհետև Kia-ի սերվիս-կենտրոնում լուրջ տեխնիկական նախապատրաստում անցած Kia ավտոմեքենաներ։
Մեր կենտրոնի մասնագետները սիրով կօժանդակեն ձեզ գործարքի իրականացման յուրաքանչյուր փուլում, սկսած սրահ այցելելուց, մինչև թրեյդ-ինով ձեռք բերված ավտոմեքենայով հեռանալը։ Մեր կողմից իրականացվող թրեյդ ին-ի մասին հավելյալ տեղեկություն կարող ետ ստանալ այստեղ։