Ներկայացվել է առաջին Kia Tasman-ը՝ հատուկ ձևավորմամբ

28.05.2024

Kia-ն հրապարակել է Tasman անվանումը ստացած շրջանկային պիքապի առաջին լուսանկարը։ Այդտեղ
ավտոմեքենան ներկայացված է գունագեղ ձևավորմամբ, որի վրա աշխատել է նորզելանդացի նկարիչ Ռիչարդ
Բոյդ-Դանլոփը։ Թասմանիա կղզու պատվին իր անվանումը ստացած մոդելը շուկա կհանվի 2025 թվականին և
հիմնականում կվաճառվի Հարավային Կորեայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Մերձավոր Արևելքում։

Kia-ն նշում է, որ Tasman-ը ունիվերսալ պիքապ է, որը ունակ է լուծել տարատեսակ խնդիրներ և հարմար
կլինի ինչպես աշխատանքի, այդպես էլ էքստրեմալ հանգստի համար։ Առաջին լուսանկարում պատկերված
Tasman-ը ունի երկշարքանի խցիկ, սակայն արտադրողը աշխատում է և երկդռնանի տարբերակի վրա։ Որոշ
տվյալներով պիքապի հիմքում ընկախ կլինի Kia Mohave հենահարթակը։ Բեռնատարողությունը կկազմի մոտ
մեկ տոննա։

Ավանդական վառելիքով աշխատող Tasman-ի նորամուտը նախատեսված է այս տարվա վերջում, իսկ
վաճառքները կմեկնարկեն արդեն 2025 թվականին։

Վերջին նորությունները