Էլեկտրամոբիլների նորարարական E-GMP հենահարթակ

325 ձ․ուժ և լիաքարշ համակարգ

Ավելի քան 500 կմ մեկ լիցքավորումով*

Էլեկտրական քրոսովեր

Kia EV6

Ոգեշնչումը լիցքավորում է

Էլեկտրական քրոսովեր Kia EV6

Դիմավորե՛ք Kia-ի առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան։ Շատ առումներով Kia EV6 քրոսովերը ցուցադրում է մակնիշի ինժեներների և դիզայներների նվաճումները՝ ընթացքի պաշարը, ֆուտուրիստական արտաքին տեսքը, սրահի նորարարական տարածությունը, առաջադեմ տեխնոլոգիաները։ Kia EV6-ը ճանապարհ է բացում դեպի ավելի լավ ապագա, ինչպես նաև տալիս է վարման նոր՝ ոգեշնչող փորձառնություն։

Էքստերիեր

Դիզայնի ներդաշնակություն

Kia EV6-ի յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ մտածված է և նպաստում է էքստերիերի միասնական կոնցեպցիայի ստեղծմանը։ Այս էլեկտրամոբիլում բարձր տեխնոլոգիական տարրերը ներդաշնակորեն համադրվում են մաքուր, ռելիեֆային ծավալների հետ։

  • Պրոյեկցիոն LED լուսարձակներ
  • Սպորտային ֆուտուրիստական կերպար
  • «Վագրի թվային ժպիտ»
  • 20” թեթևաձույլ անվասկավառակներ

Էլեկտրամոբիլի առանձնահատուկ տարրերից են դարձել ցերեկային ընթացքի կրակները՝ շարժվող լուսային պատկերով, որը ոգեշնչված է էլեկտրոնային պիքսելներով։

Բարձր սփոյլերը ծառայում է կուպե-քրոսովերի ուրվագիծ ստեղծելու և ավելի լավ աերոդինամիկա ապահովելու համար։ Հետևի սփոյլերի մեջ ներկառուցված է LED-լապտեր, որը ձևավորում է EV6-ի եզակի կերպարը։

Օգտագործեք փոփոխական հոսանքի բոլոր 220 Վ՝ Kia EV6-ի սրահում և դրանից դուրս սարքավորումների սնուցումն ապահովելու համար։ Ամբողջովին լիցքավորված մարտկոցի պարագայում էներգիայի փոխանցման ֆունկցիան ապահովում է 3,6 կՎտ էներգիա, ինչը բավարար է մեծ հեռուստացույցի կամ օդորակչի աշխատանքը 24 ժամ տևողությամբ ապահովելու համար։

Kia EV6-ը Kia E-GMP հենահարթակի վրա կառուցված առաջին էլեկտրամոբիլն է։ Երկար բազայով նոր հենահարթակը, որը նախագծվել է զրոյից, թույլ է տվել ստանալ ամբողջովին հարթ հատակ, և դրանով իսկ ապահովել հարմարավետության ու էրգոնոմիկայի նոր լուծումներ։

800-վոլտանոց լիցքավորիչը թույլ է տալիս լիցքավորել քրոսովերի մարտոկցը 10%-ից 80% միջինում 20 րոպեում։ Այս արագ լիցքավորման հնարավորության շնորհիվ դուք ավելի շատ ժամանակ կունենաք ամենկարևոր գործերի համար։

Լիցքավորման միակցիչի կափարիչը բացվում և փակվում է էլեկտրական շարժակի օգնությամբ՝ բավարար է պարզապես թեթևակի սեղմել դռնակը կամ սարքավորումների վահանակից ձախ գտնվող կոճակը։ Կափարիչի տակ գտնվող սանդղակները ցույց են տալիս լիցքի ընթացիկ մակարդակը։

ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

Ոգեշնչումը լիցքավորում է

Kia EV6-ի լիցքավորման կառավարման կոմբինացված համակարգը ադապտացված է 400 Վ և 800 Վ լարման հետ աշխատելու համար՝ առանց լրացուցիչ կցանցումային սարքի։ Այս քրոսովերը կարող է դառնալ էներգիայի ձեր շարժական աղբյուրը՝ ուր էլ որ ուղևորվեք։ Միացրեք դրան ցանկացած էլեկտրական սարք, որն անհրաժեշտ կարող է լինել ոգևորիչ ճանապարհորդության ժամանակ։ Իսկ ավտոմեքենայի ջերմային պոմպը ունակ է հավաքել շարժչի և այլ կոմպոնենտների ջերմությունը՝ դրանով իսկ ձմռանը կրճատելով ընթացքի պաշարի կորուստը գրեթե 20%-ով։

  • Էներգիայի փոխանցման ֆունկցիա
  • Էլեկտրամոբիլների համար նախատեսված գլոբալ մոդուլային հենահարթակ (E-GMP)
  • Արագ լիցքավորում
  • Լիցքավորման միակցում

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Մուլտիմեդիա սարքավորումներ

Kia EV6-ի նորարարական ինտերիերը արթնացնում է ճանապարհորդելու ցանկություն։ Վարորդի իմերսիվ փորձառնությունը ստեղծվում է մի փոքր կորագիծ համայնապատկերային վահանակի շնորհիվ։ Ակտիվ ձայնային ուղղորդման համակարգը (ASD) թույլ է տալիս զգալ քրոսովերի դինամիկ հնարավորությունները։ Ակտիվացման ժամանակ այն նմանակում է շարժիչի ձայնը՝ հաշվի առնելով դրա պտույտների թիվը և ավտոմեքենայի արագությունը։

  • Պրոյեկցիոն դիսփլեյ՝ լրացված իրականության տեխնոլոգիայով (AR-HUD)
  • Կորագիծ համայնապատկերային դիսփլեյ
  • Փոխանցումների էլեկտրոնային փոխարկիչ
  • Շարժական սարքերի անլար լիցքավորում
  • Լիցքավորման USB-միակցումներ նստատեղերի թիկնակներին
  • Պրեմիում կարգի Meridian աուդիոհամակարգ
  • Մուլտիմեդիա/ կլիմատիկ համակարգի կառավարման բլոկ

Բացի շարժման արագությանն առնչվող տեղեկություններից, դիմապակու վրա պրոյեկտվում են շարքի մեջ տեղաշարժմանն օժանդակող համակարգի հուշումները։ Էկրանը գտնվում է ձեր տեսադաշտի գծից մի փոքր ներքև և չի շեղում ճանապարհից։

Համայնապատկերային վահանակը միավորում է սարքավորումների վահանակի և նավիգացիոն համակարգի երկու 12,3” HD-էկրանները։ Ինտուիտիվ հասկանալի գրաֆիկան և սենսորային կառավարումը ապահովում են վարորդի առավելագույն հարմարավետությունը։

Փոխանցումները փոխարկելու համար բավական է սեղմել արգելակի ոտնակն ու պտտել փոխարկիչի տափօղակը աջ կամ ձախ։ Р կոճակով ակտիվանում է Kia EV6-ի կայանման արգելակը։ Նոր ենթաղեկային փոխարկիչները՝ «պլյուս» և «մինուս» նշաններով, ընդգծում են համակարգի աշխատանքի պարզությունը։

Կենտրոնական բարձակի վրա գտնվող 15 Վտ հզորությամբ լիցքավորման վահանակը թույլ տալիս առանց լարի օգտագործման լիցքավորել համատեղելի սմարթֆոնը։

Հարմարավետությունը ապահովված է սրահում գտնվող յուրաքանչյուրի համար։ Հետևի շարքի նստատեղերի ուղևորներին հասանելի են շարժական սարքերի լիցքավորման համար նախատեսված USB-միակցիչները։

Աուդիոբաղադրիչների առաջատար բրիտանական արտադրող՝ Meridian ընկերությունը նախագծել է 14 բարձրախոսով այս համակարգը՝ բացառիկ լսողական փորձառնություն ապահովելու համար։

Սեսնորային LED ստեղնաշարը արագ փոխում է իր դասավորվածությունը՝ մեկ հպումի միջոցով։ Սեղմեք սլաքի պատկերը՝ մուլտիմեդիա համակարգը կառավարելու, կամ օդափոխիչի պատկերը՝ կլիմայական համակարգը ակտիվացնելու համար։

Kia EV6-ի լիցքավորման ժամանակ ռելակսացիայի ֆունկցիան թույլ է տալիս նստատեղերը բերել գրեթե հորիզոնական դիրքի։ Կարգավորումների լայն դիապազոնի շնորհիվ նստատեղը թույլ է տալիս նվազեցնել կոնքերի և գոտկատեղի վրա ազդող ճնշումը։

Առջևի նստատեղերի օդափոխումը ապահովում է վարորդի ու ուղևորի հարմարավետությունը շոգ եղանակին։ Վերահսկեք հովացման աստիճանը բարձակի վրա առկա սենսորային կոճակների օգնությամբ։

Առջևի բարակ նստատեղերը և հարթ հատակը ավելի շատ տեղ են ապահովում հետևի ուղևորների ոտքերի համար։ Յուրաքանչյուր նստատեղ սարքավորված է գլխակալով, իսկ կենտրոնական արմնկակալը ներառում է բաժակակալներով սարքավորված պահոցային բաժանմունք։

Ընդամենը մեկ հպումով կարող եք աշխատացնել լայն բացվող լյուկը, որի օգնությամբ սրահը լցվում է օդով ու արևի լույսով։

Կանգնեք ավտոմեքենայի հետևում, ձեզ մոտ պահելով Smart Key բանալին, և ընդամենը մի քանի վայրկյան անց բեռնախցիկի դուռը կբացվի ավտոմատ կերպով։ Դուք կարող եք սահմանել դռան բացման ձեզ համար առավել հարմար բարձրությունը։

Բեռնախցիկի ծավալը կարելի է հասցնել մինչև 1300 լիտր տպավորիչ ցուցանիշի՝ պարզապես ծալելով հետևի նստատեղերի թիկնակները։ Պարզապես անհրաժեշտ է քաշել հարմարավետ տեղադրված լծակը։

Լիաքարշ մոդելների դեպքում կապոտի տակ գտնվող բաժանմունքը առանձնանում է 10 կգ կամ 20 լ ծավալով։

Հարմարավետություն

Հարմարավետության նոր մակարդակ

Հարթ հատակի և լայն թափքի շնորհիվ Kia EV6-ի դիզայներներն ազատ են եղել ստեղծել ձեր հարմարվետությունն ապահովող մտածված լուծումներ։ Հարմարավետ հանգստացնող նստատեղերը ստեղծում են անկշռության զգացողություն։ Կարգավորումների լայն տիրույթը թույլ է տալիս տեղավորվել առավել հարմարավետ դիրքով՝ նվազագույնի իջեցնելով հոգնածությունը։

  • Հանգիստ ապահովող հարմարավետ նստատեղեր
  • Առջևի նստատեղերի օդափոխում ու տաքացում
  • 2-րդ շարքի հարմարավետ նստատեղեր
  • Էլեկտրակառավարվող լյուկ
  • Բեռնախցիկի դռան էլեկտրակառավարում
  • Երկրորդ շարքի նստատեղերի թիկնակի ծալման հեռակառավարում
  • Առջևի բեռնավորման բաժանմունք (20 լ)

ԱՎՏՈՄՐՑԱՆԱԿ

«Car of the Year»

Kia EV6 նորագույն էլեկտրական քրոսովերը արժանացել է եվրոպական «Car of the Year 2022» (Տարվա ավտոմեքենա 2022) մրցանակին։ Եվրոպայի 22 երկիր ներկայացնող 59 հեղինակավոր և ճանաչված լրագրողներից բաղկացած ժյուրին ճանաչել է այս ամբողջովին էլեկտրական նորարարական քրոսովերը 2022 թվականի բացարձակ հաղթող։

DRIVE WISE

Վստահե՛ք ձեր էլեկտրամոբիլին

Drive Wise տեխնոլոգիաները գնահատում են ճանապարհային իրավիճակը և նախազգուշացնում ձեզ հնարավոր վտանգների մասին։ Ուր էլ որ գնաք, դուք վստահ ու հանգիստ կզգաք ձեզ ղեկին։ Անհրաժեշտություն ծագելու դեպքում, համակարգը ոչ միայն կհրավիրի ձեր ուշադրությունը, այլև կմիջամտի ավտոմեքենայի կառավարմանը։

  • Խելացի քրուիզ-կոնտրոլ (SCC)՝ Stop&Go ֆունկցիայով
  • Հետևից հարվածների կանխարգելման համակարգ (RCCA)
  • Կայանման գործընթացի հեռակառավարում (RSPA)
  • Շրջանածիր տեսադաշտի համակարգ (SVM)
  • Կույր գոտիում գտնվող ավտոմեքենայի հետ բախումը կանխարգելող համակարգ (BCA)
  • Ավտոմեքենայից անվտանգ ելքի համակարգ (SEW)
  • Ճակատային բախումների կանխարգելման համակարգ (FCA)

SCC համակարգը օգնում է ավտոմատ կերպով պահպանել վարորդի սահմանված արագությունն ու տարածությունը առջևից ընթացքող փոխադրամիջոցից, ինչպես նաև թույլ է տալիս կատարել ավտոմատ կանգառ ու կարճատև դադարից հետո կրկին շարունակել շարժումը։

RCCA համակարգը թույլ է տալիս հետընթաց շարժման ժամանակ խուսափել աջից կամ ձախից մոտեցող այլ տրանսպորտային միջոցի հետ բախումից։

Այս համակարգը թույլ է տալիս կայանել և դուրս գալ կայանատեղիից՝ առանց ավտոմեքենայի ղեկին գտնվելու։ Հետագծի վրա որևէ խոչընդոտ հայտնվելու դեպքում, Kia EV6-ը ավտոմատ կերպով կարգելակի։

Սահմանափակ տարածության մեջ տեղաշարժվելու ժամանակ մի քանի տեսախցիկներից ստացվող մասշտաբայնացվող պատկերը վերևից թույլ է տալիս ավելի հանգիստ ու վստահ կատարել մանևրը։

Համակարգը վերահսկում է իրադրությունը ավտոմեքենայի կողքերից և հետևից ու նախազգուշացնում, երբ կույր գոտիներում հայտնաբերում է մոտեցող տրանսպորտային միջոց։ Անհրաժեշտության դեպքում համակարգը կարող է գործարկել արգելակները և միջամտել ղեկային կառավարմանը՝ վտանգավոր իրավիճակից խուսափելու համար։

Համակարգը արձակում է կարճ ձայնային ազդանշան և կանխում է դռան բացելը, եթե հետևից մոտենում է այլ ավտոմեքենա։ Ավտոմեքենայից դուրս գալուց՝ մի մոռացեք հայացք գցել շուրջ բոլորը։

Տեսակցիկի և ռադարների օգնությամբ FCA համակարգը հետևում է ձեր ճանապարհին հայտնվող ավտոմեքենաներին, հետիոտներին և հեծանվորդներին։ Անհրաժեշտության դեպքում, համակարգը կնախազգուշացնի ձեզ և կգործարկի արգելակները՝ բախումը կանխելու համար։

325 ձ․ուժ

Շարժիչի հզորություն

605 Նմ

Առավելագույն ոլորող մոմենտ

5.2 վրկ

Արագացում 0 -ից 100 կմ/ժ, վրկ (նվազագույնը այս շարժիչի համար)

ՄԱՐՏԿՈՑ

Էներգիայի ամբողջական վերահսկողություն

Էներգիայի պաշարի մակարդակի կամ լիցքավորման համար անհրաժեշտ ժամանակի վերաբերյալ տվյալները միշտ հասանելի են ձեզ։ Դիսփլեյի ձախ մասում արտացոլվող պարզ նշանները իրական ժամանակում հաղորդում են անհրաժշետ տվյալները։ Վայելեք ուղևորությունը՝ առանց անհանգստանալու հաջորդ լիցքավորման մասին։

Համալրումներ

Ընտրե՛ք EV6-ի օպցիաները

Հասանելի է 1 մոդիֆիկացիա

GT Line

25,000,000 ՀՀԴ

Շարժիչ և փոխանցման համակարգ

325 ձ․ուժ/ Ավելի մեծ ծավալի մարտկոց/Լիաքարշ համակարգ/քարշակում

Հիմնական օպցիաներ

Մուլտիմեդիա՝ 12,3″ դիսփլեյով

Առանց բանալիի մուտքի Smart Key համակարգ

Թեթևաձույլ 20′ ‘անվասկավառակներ ՝ R20 անվադողերով

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ

Ամբողջովին LED պրոյեկցիոն լուսարձակներ

Առջևի նստատեղերի օդափոխում

Պրեմիում կարգի Meridian աուդիոհամակարգ

Պրոյեկցիոն դիսփլեյ (HUD)

Շրջանածիր տեսադաշտի մոնիտոր (AVM)

Վարորդին օժանդակող ժամանակակից համակարգերի DRIVE WISE համալիր

GT Line փաթեթ

Ընտրել 

Սպասարկում

Երաշխիք և սպասարկում

Kia ավտոմեքենաներն արտադրվում են համաձայն ավտոմոբիլային արդյունաբերության ամենաբարձր չափորոշիչներին։ Հենց այս բացառիկ որակն է թույլ տալիս Kia-ին առաջարկել երաշխիքի եզակի պայմաններ։

Խորհրդատվություն

Իմացե՛ք ավելին Kia EV6-ի մասին