Գունավոր սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգը բազում ֆունկցիաներով հագեցած ունիվերսալ համալիր է։ Համակարգը սարքավորված է արտաքին կրիչների միացման համար նախատեսված USB միակցիչով, ինչպես նաև հնարավորություն է տալիս միացնել բջջային հեռախոսները Bluetooth կապուղիով, վերարտադրել երաժշտություն և շփվել բարեկամների հետ։ Andriod Auto և Apple Carplay հարթակների շնորհիվ՝ դուք կարող եք օգտվել հեռախոսի մեջ տեղադրված մի շարք հավելվածներից, օրինակ՝ մուլտիմեդիա համակարգի էկրանին միացնելով քարտեզները։ Դրա համար անհրաժեշտ է հեռախոսի մեջ ակտիվացնել Andriod Auto կամ Apple Carplay ծրագրերը, USB-լարի օգնությամբ կապել հեռախոսը ավտոմեքենայի մուլտիմեդիա համակարգին և կարգավորել էկրանի կրկնապատկերը։ Ղեկի վրա առկա կոճակների օգնությամբ վարորդը կարող է կառավարել համակարգի հիմնական ֆունկցիաները՝ բարձրացնել ձայնը, պատասխանել զանգերի, ակտիվացնել ձայնային կառավարումը՝ չշեղվելով ճանապարհից։ Դիսփլեյին արտացոլվում է նաև հետևի տեսադաշտի տեսախցիկից ստացվող պատկերը՝ դինամիկ գծանշմամբ, ինչը հեշտացնում է հետընթաց կայանումը։ 7″ անկյունագծով դիսփլեյով մուլտիմեդիա համակարգը տեղադրվում է մեր ավտոսրահում առկա հետևյալ մոդելների վրա՝ Picanto, Rio, Sorento։ 8″ անկյունագծով դիսփլեյով մուլտիմեդիա համակարգը տեղադրվում է մերավտոսրահում առկա հետևյալ մոդելների վրա՝ Ceed, Cerato, Seltos, Sportage։
This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.