Kia-ի ժամանակակից փոխանցման տուփեր

Kia ավտոմեքենաների մեծամասնությունը սարքավորվում է հիդրոմեխանիկական տիպի 6-աստիճան ավտոմատ կամ 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփերով, որոնք ապահովում են վառելիքի խնայողություն և հարմարավետ ընթացք։ Հիդրոմեխանիկական տիպի 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփը տեղադրվում է Kia հզոր շարժիչներով սարքավորված մոդելների վրա։ 8-աստիճանի փոխանցումները թույլ են տալիս ավելի արդյունավետ բաշխել ոլորող մոմենտը, ինչպես նաև ապահովել ընթացքի սահունությունն ու թափառքի ինտենսիվությունը։ DCT փոխանցման տուփը օպտիմալ կերպով համադրվում է տուրբոշարժիչների հետ և համատեղում է սպորտային դինամիկան և վառելիքի ցածր ծախսը։ SmartStream IVT վարիատորը, որը տեղադրվում է երկլիտրանոց շարժիչով սարքավորված Kia Seltos մոդելի վրա, պատկանում է ավտոմատ փոխանցումատուփերի նոր սերնդին, որը նախագծվել է ընկերության սեփական պատենտավորված տեխոնոլոգիաների կիրառմամբ։ IVT-ում կիրառված է փոխանցումային թվերի կառավարման նոր ալգորիթմ։ Վարորդի գործողություններին ակնթարթային արձագանքը ապահովում է արագ թափառք, իսկ դասական ավտոմատ փոխանցման տուփի աստիճանների նմանակումը նպաստում է վարելուց ստացվող հաճույքին։ IVT վարիատորը առանձնանում է շղթայավոր կառուցվածքով, ինչի շնորհիվ այն կարող է աշխատել ավելի բարձր ոլորող մոմենտով և դիմանալ ավելի մեծ ծանրաբեռնվածության։