Kia-ի ժամանակակից լիաքարշ համակարգեր

Kia-ի ժամանակակից լիաքարշ համակարգերը տեղադրվում են ինչպես թեթև մարդատար ավտոմեքենաների (Stinger, K900), այդպես էլ քրոսովերների և ամենագնացների (Seltos, Sportage, Sorento, Mohave) վրա։ Դրանք թույլ են տալիս հաղթահարել ճանապարհային բարդ հատվածներ, ինչպես նաև ապահովում են լրացուցիչ անվտանգություն՝ սայթաքուն մակերևույթով ճանապարհներին վարելիս։ Լիաքարշ համակարգի ավտոմատ կառավարման ֆունկցիան գանահատում է ճանապարհային պայմանները, անիվների պտտման արագությունը, արագացումը, վարորդի վարելաոճը և դրա հիման վրա օպտիմալ կերպով բաշխում է ոլորող մոմենտը առջևի և հետևի սռնիների միջև։ Քրոսովերների և ամենագնացների համար նախատեսված է 4WD Lock ռեժիմը, որը հարկադրաբար բլոկավորում է ոլորող մոմենտի բաշխման համար պատասխանատու միջսռնային կցորդիչը։ Ռեժիմի ակտիվացման դեպքում առջևի և հետևի անիվների միջև մոմենտի բաշխումը կիրականացվի 50։50 համամասնությամբ։ Եթե մեքենայի արագությունը գերազանցի 40 կմ/ժ, համակարգը ինքնուրույն կանցնի ավանդական ավտոմատ ռեժիմին։ Լիաքարշ համակարգի ավելի բարդ և բազմաֆունկցիոնալ տարբերակ է տեղադրվում Mohave ամենագնացի վրա։ Այս ավտոմեքենայի անգերազանցելի անցունակությունը ապահովում է երկաստիճան բաշխիչ տուփը՝ իջեցված փոխանցումով և կենտրոնական բլոկավորման ֆունկցիայով։