Kia-ի ամերիկյան ստորաբաժանումը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել կանանց Rebelle Rally 2022 պաշտամունքային արտաճանապարհային մրցարշավին։ Kia-ն նախագծին է միանում երրորդ տարին անընդմեջ, այս անգամ՝ լիովին նոր Sportage X-Pro մոդելով։ Kia-ի առավել երկարակյաց ավտոմեքենայի նորագույն սերունդը կմրցի X-Cross դասում։ Այս տարվա թիմի, ավտոմեքենաների համալրումների մասին տեղեկություններն, ինչպես նաև պաշտոնական լուսանկարները կհրապարկվեն Rebelle Rally-ի մեկնարկին մոտ, որը կկայանա հոկտեմբերի 6-ից 15-ը։
«Որպես Kia մոդելային շարքի հնագույն անդամ՝ հագեցած արտաճանապարհային հարուստ ֆունկցիաներով, Sportage X-Pro-ն հիանալի զինված է կտրտված տեղանքի և Rebelle Rally-ի արտաճանպարհային բարդ պայմանների հետ պայքարելու համար», — ասաց Սթիվ Սենթերը, Kia America-ի գլխավոր օպերացիոն տնօրենն ու գործադիր փոխնախագահը։ «Մենք ուրախ ենք՝ աջակցել այս տարվա թիմին, որը կօգնի ցուցադրել, որ լիովին նոր Sportage-ը ոչ միայն արտաճանապարհային տեսք ունի, այլ իսկապես պատրաստ է արկածների։»
«Մենք ուրախ ենք կրկին ողջունել Kia-ն՝ որպես Rebelle Rally-ի մասնակից», — ավելացրեց Էմիլի Միլերը՝ Rebelle Rally մրցարշավի հիմնադիրը։ «Հաշվի առնելով մրցուղու անկանխատեսելի և բարդ բնութագրերը՝ մենք անհամբերությամբ սպասում ենք հնարավորության՝ տեսնելու, թե ինչպես է Sportage X-Pro-ն հաջողությամբ հաղթահարում այս տարվա տեղանքը։»
Ակնկալվում է, որ մրցույթին մասնակցելու համար Sportage X-Pro-ի ստանդարտ համալրումը կենթարկվի որոշակի ձևափոխումների, կհամալրվի ստանդրատ արտաճանապարհային սարքավորումներով և 187 ձ․ուժ հզորությամբ 2,5-լիտրանոց շարժիչով, որը համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ։ Տասնօրյա մաշեցնող մրցուղին հաղթահարելու համար Sportage X-Pro-ն կստանա նաև B.F.Goodrich արտաճանապարհային անվադողեր և 17-դյույմանոց անվասկավառակներ, իսկ լուսածերպը կլինի առնվազն 21 սանտիմետր։ Ակտիվ լիաքարշ համակարգը իր հերթին կբաշխի հզորությունը աջևի և հետևի անիվների միջև՝ կախված ճանապարհային պայմաններից։
Հիշեցնենք, որ 2021 թվականին երկու Sorento PHEV մոդելները մրցանակային տեղեր զբաղեցրին X-Cross դասում․ վարորդ Վերենա Մեյն ու շտուրման Տանա Ուայթը երկրորդն էին ընդհանուր հաշվարկում, իսկ Kia գործարանային թիմը՝ Ալիսա Ռենիկ-Սաբրինա Հաուելս կազմով, գրավեց երրորդ հորիզոնականը։ Նախորդ տարի Ռենիկն ու Հաուելսը հանդես էին գալիս 2020 մոդելային տարվա Telluride-ով՝ գրավելով X-Cross դասի երկրորդ հորիզոնականը։