Sportage | սկսած 16,000,000 ֏-ից
Sportage
Terrain mode - Ճանապարհային պայմաններին ադապտացման համակարգ
Նոր Smartstream 2.5 GDI շարժիչ
Վարորդին օժանդակող և անվտանգային ինտելկտուալ համակարգեր
Kia
Sportage
Քո հնարավորություններն ընդլայնող նորարարություններ
Անսահման ոգեշնչման համար
Kia Sportage-ն աչքի է ընկնում համարձակ ու սլացիկ դիզայնով։ Ավտոմեքենան ստեղծվել է՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս էլ ավելի վստահ զգալ ճանապարհին, անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում և ուր եք ուղևորվում։ Նրանց համար, ովքեր շարունակում են շարժվել։ Ոգենշնչումը միշտ հասանելի է։
Էքստերիեր
Վառ անհատականություն
Ավտոմեքենան նախագծված է դիզայնի նոր՝ “Հակադրությունների միասնություն” փիլիսոփայության հիման վրա և ստեղծում է ակնթարթային wow-էֆեկտ։ Թափքի մաքուր ատլետիկ մակերևույթները, համադրվելով ռադիատորի վանդակաճաղի և լուսարձակների բլոկի կոնտրաստային և վառ գրաֆիկայի հետ, ավտոմեքենային հաղորդում են դինամիկ և հանդուգն տեսք։
- Թափքի ատլետիկ ուրվագիծ
- Ֆուտուրիստական LED լուսարձակներ
- Ռադիատորի գրաֆիկական ճաղավանդակ
- Լրամշակման եզակի տարրեր
- Սպորտային հայելիներ
- Հետևի ոճային լապտերներ
Ավտոմեքենային բնորոշ աթլետիկ գծերը հատում են թափքի մաքուր, նուրբ և ընտիր մակերևույթները՝ սահուն կերպով միավորելով բոլոր ծավալները և արտացոլելով ավտոմեքենայի վառ զգացմունքայնությունը և սպորտային ոգին։
Բումերանգներ հիշեցնող ցերեկային ընթացքի կրակները և դրանց մեջ տեսողաբար ներկառուցված շեղանկյուն լուսարձակները ընդգծում են ավտոմեքենայի տեխնոլոգիականությունն ու ֆուտուրիստական դիզայնը։
«Վագրի ժպիտ» ոճով իրականացված ռադիատորի ֆիրմային ճաղավանդակը՝ բջիջների գրաֆիկական պատկերով, ինչպես նաև բումերանգների տեսք ունեցող ցերեկային ընթացքի կրակները ընդգծում են լուսարձակների գրաֆիկան և ձևավորում են ավտոմեքենայի առաջնամասի ֆուտուրիստական կերպարը։
Թափքի հետևի կանգնակի դեկորատիվ քրոմապատ տարր։
Հետին տեսադաշտի երկգույնանի հայելիները ստեղծում են ավտոմեքենայի սպորտային կերպարը։
Դինամիկ դիզայնով առանձնացող լապտերները տեսողաբար միակցվում են սև դեկորատիվ վահանակով, որն ամբողջությամբ հատում է բեռնախցիկի դուռը։ Իրենց դիզայնով դրանք կրկնում են առջևի լուսարձակների օպտիկայի պատկերը։
Թափքի ատլետիկ ուրվագիծ
Ավտոմեքենային բնորոշ աթլետիկ գծերը հատում են թափքի մաքուր, նուրբ և ընտիր մակերևույթները՝ սահուն կերպով միավորելով բոլոր ծավալները և արտացոլելով ավտոմեքենայի վառ զգացմունքայնությունը և սպորտային ոգին։
Ֆուտուրիստական LED լուսարձակներ
Բումերանգներ հիշեցնող ցերեկային ընթացքի կրակները և դրանց մեջ տեսողաբար ներկառուցված շեղանկյուն լուսարձակները ընդգծում են ավտոմեքենայի տեխնոլոգիականությունն ու ֆուտուրիստական դիզայնը։
Ռադիատորի գրաֆիկական ճաղավանդակ «Վագրի ժպիտ» ոճով իրականացված ռադիատորի ֆիրմային ճաղավանդակը՝ բջիջների գրաֆիկական պատկերով, ինչպես նաև բումերանգների տեսք ունեցող ցերեկային ընթացքի կրակները ընդգծում են լուսարձակների գրաֆիկան և ձևավորում են ավտոմեքենայի առաջնամասի ֆուտուրիստական կերպարը։
Լրամշակման եզակի տարրեր Թափքի հետևի կանգնակի դեկորատիվ քրոմապատ տարր։
Սպորտային հայելիներ Հետին տեսադաշտի երկգույնանի հայելիները ստեղծում են ավտոմեքենայի սպորտային կերպարը։
Սպորտային հայելիներ Հետին տեսադաշտի երկգույնանի հայելիները ստեղծում են ավտոմեքենայի սպորտային կերպարը։
Ընկղմվող տարածություն
Kia Sportage-ի ինտերիերում համադրվում են պրեմիում որակն ու վարորդին ուղղված դիզայնը։ Նրբագեղ ու բարակ կորագծով համայնապատկերային դիսփլեյը, որն եզրավորված է օդատարների ոճային դեֆլեկտորներով, կարծես թե գրկում է վարորդին՝ նրան հասանելի դարձնելով մուլտիմեդիա ոլորտի նորագույն նվաճումները։
Համայնապատկերային դիսփլեյը տեսողաբար միացնում է սարքավորումների վահանակի և նավիգացիոն համակարգի երկու 12,3″ էկրանները։ Ինտուիտիվ կերպով հասկանալի գրաֆիկան ու սենսորային կառավարումն ապահովում են վարորդի առավելագույն հարմարավետությունը։
Տեղեկատվական-ժամանցային համակարգի և կլիմատ-կոնտրոլի ֆունկցիաների կառավարման համար օգտագործվում է ինտեգրված վահանակի միասնական ստեղնաշարը։
SBW համակարգը ապահովում է աշխատանքի գերհարմարավետությունը և անվտանգությունը՝ միևնույն ժամանակ թույլ տալով օպտիմալ կերպ օգտագործել բարձակի ներքին կառուցվաքծն ու տարածությունը։
Ուղևորությունների ընթացքում վայելեք Harman Kardon® աուդիոհամակարգի 8 բարձրախոսների ֆանտաստիկ հնչողույթունը։
Android Auto և Apple CarPlay համակարգերի շնորհիվ սմարթֆոնի հավելվածները կարելի է արտացոլել մուլտիմեդիա համակարգի էկրանին և հարմարավետ և անվտանգ օգտվել դրանցից ուղևորության ընթացքում։
Թույլ է տալիս արագ լիցքավորել համակարգի հետ համատեղելի սմարթֆոնը։ Կանաչ ցուցիչը կազդարարի, որ լիցքավորումն ավարտված է։
Համայնապատկերային տանիքն ինտերիերը լցնում է լույսով և տարածության զգացողությամբ։
Կորագիծ համայնապատկերային դիսփլեյ
Համայնապատկերային դիսփլեյը տեսողաբար միացնում է սարքավորումների վահանակի և նավիգացիոն համակարգի երկու 12,3" էկրանները։ Ինտուիտիվ կերպով հասկանալի գրաֆիկան ու սենսորային կառավարումն ապահովում են վարորդի առավելագույն հարմարավետությունը։
Տեղեկատվական-ժամանցային համակարգի/կլիմատ-կոնտրոլի փոխարկվող կոնտրոլեր
Տեղեկատվական-ժամանցային համակարգի և կլիմատ-կոնտրոլի ֆունկցիաների կառավարման համար օգտագործվում է ինտեգրված վահանակի միասնական ստեղնաշարը։
Փոխանցումների էլեկտրոնային փոխարկիչ (SBW)
SBW համակարգը ապահովում է աշխատանքի գերհարմարավետությունը և անվտանգությունը՝ միևնույն ժամանակ թույլ տալով օպտիմալ կերպ օգտագործել բարձակի ներքին կառուցվաքծն ու տարածությունը։
Harman Kardon® աուդիոհամակարգ՝ 8 բարձրախոսով
Ուղևորությունների ընթացքում վայելեք Harman Kardon® աուդիոհամակարգի 8 բարձրախոսների ֆանտաստիկ հնչողույթունը։
Apple CarPlay և Android Auto ծրագրերի հասանելիություն
Android Auto և Apple CarPlay համակարգերի շնորհիվ սմարթֆոնի հավելվածները կարելի է արտացոլել մուլտիմեդիա համակարգի էկրանին և հարմարավետ և անվտանգ օգտվել դրանցից ուղևորության ընթացքում։
Անլար լիցքավորման մոդուլ
Թույլ է տալիս արագ լիցքավորել համակարգի հետ համատեղելի սմարթֆոնը։ Կանաչ ցուցիչը կազդարարի, որ լիցքավորումն ավարտված է։
Համայնապատկերային տանիք
Համայնապատկերային տանիքն ինտերիերը լցնում է լույսով և տարածության զգացողությամբ։
Ինտերիեր
Հաճույք՝ յուրաքանչյուր ուղևորությունից
Կիսելով բացահայտելու, փնտրելու, նույնիսկ ավտոմեքենայի ղեկին գտնվելու պահին նորին ձգտելու ձեր ցանկությունը՝ Sportage-ն առաջարկում է լավագույն լուծումները։ Կառավարման բոլոր տարրերն ինտեգրված են պարզ ինքնավար դիսփլեյների մեջ, ինչը թույլ կտա ձեզ հնարավորինս քիչ շեղվել ավտոմեքենայի կառավարումից։
- Կորագիծ համայնապատկերային դիսփլեյ
- Տեղեկատվական-ժամանցային համակարգի/կլիմատ-կոնտրոլի փոխարկվող կոնտրոլեր
- Փոխանցումների էլեկտրոնային փոխարկիչ (SBW)
- Harman Kardon® աուդիոհամակարգ՝ 8 բարձրախոսով
- Apple CarPlay և Android Auto ծրագրերի հասանելիություն
- Անլար լիցքավորման մոդուլ
- Համայնապատկերային տանիք
Հարմարավետություն
Հարմարավետ լուծումներ
Sportage-ը կարող է հարմարվել ձեր յուրաքանչյուր պահանջին։ Եթե ցանկանում եք սահմանել նստատեղերի՝ ձեզ համար առավել հաճելի ջերմաստիճանը, կախել վերարկուն, կամ էլ տեղավորել ավելի շատ ուղեբեր, ապա այն կբավարարի ձեր բոլոր կարիքները։
- Սրահի կառուցվածք
- Առջևի նստատեղերի օդափոխում և տաքացում
- Տարողունակ ու ֆունկցիոնալ բեռնախցիկ
- Բեռնախցիկի դռան էլեկտրակառավարում
- Հագուստի կախիչներ / USB-C լիցքավորման կետեր
- Բազմաֆունկցիոնալ բաժանմունք՝ կարգավորվող բաժակակալներով
Սրահի մտածված լուծումներն ապահովում են վարորդի և ուղևորների անհավանական հարմարավետությունը՝ առաջարկելով ռեկորդային տարածություն ոտքերի և գլխի հատվածում։ Նստատեղերն ապահովում են հարմարավետ նստելադիրք և հենվելու հնարավորություն։ Երկրորդ շարքի ուղևորները կարող են օգտվել տաքացվող նստատեղերի կարգավորումներից։
Դուք կարող եք վայելել հարմարավետ ջերմաստիճանը անկախ դրանից, թե ինչ եղանակ է պատուհանից այն կողմ։ Օդափոխումն ու առջևի նստատեղերի տաքացումը կարելի է կարգավորել կենտրոնական բարձակի կառավարման վահանակից։
Բեռնավորման բաժանմունքը աչքի է ընկնում 586 լիտր տպավորիչ ծավալով, իսկ հետևի շարքի թիկնակները, որոնք բաժանված են 60/40 համամասնությամբ, կարելի է արագ ծալել՝ պարզապես քաշելով բեռնախցիկի պատին առկա փոքր լծակը։
Պահեք Smart Key-ը գրպանում և կանգնեք ավտոմեքենայի հետևում ու բեռնախցիկը ավտոմատ կերպով կբացվի մի քանի վայրկյանից։ Դուք կարող եք ինքնուրույն կարգավորել դռան բացման բարձրությունը։
Առջևի գլխակալների մեջ ներկառուցված են հագուստի համար նախատեսված կախիչներ։ Արագ լիցքավորման համար նախատեսված USB-C միակցումները ներկառուցված են առաջին շարքի նստատեղերի թիկնակների մեջ՝ ապահովելով երկրորդ շարքի ուղևորների հարմարավետությունը։
Կենտրոնական բարձակի բաժակակալները կարելի է հանել, երբ դրանք չեք օգտագործում, և դրանց փոխարեն տեղավորել պլանշետ կամ այլ առարկաներ։
Սրահի կառուցվածք
Սրահի մտածված լուծումներն ապահովում են վարորդի և ուղևորների անհավանական հարմարավետությունը՝ առաջարկելով ռեկորդային տարածություն ոտքերի և գլխի հատվածում։ Նստատեղերն ապահովում են հարմարավետ նստելադիրք և հենվելու հնարավորություն։ Երկրորդ շարքի ուղևորները կարող են օգտվել տաքացվող նստատեղերի կարգավորումներից։
Առջևի նստատեղերի օդափոխում և տաքացում
Դուք կարող եք վայելել հարմարավետ ջերմաստիճանը անկախ դրանից, թե ինչ եղանակ է պատուհանից այն կողմ։ Օդափոխումն ու առջևի նստատեղերի տաքացումը կարելի է կարգավորել կենտրոնական բարձակի կառավարման վահանակից։
Տարողունակ ու ֆունկցիոնալ բեռնախցիկ
Բեռնավորման բաժանմունքը աչքի է ընկնում 586 լիտր տպավորիչ ծավալով, իսկ հետևի շարքի թիկնակները, որոնք բաժանված են 60/40 համամասնությամբ, կարելի է արագ ծալել՝ պարզապես քաշելով բեռնախցիկի պատին առկա փոքր լծակը։
Բեռնախցիկի դռան էլեկտրակառավարում
Պահեք Smart Key-ը գրպանում և կանգնեք ավտոմեքենայի հետևում ու բեռնախցիկը ավտոմատ կերպով կբացվի մի քանի վայրկյանից։ Դուք կարող եք ինքնուրույն կարգավորել դռան բացման բարձրությունը։
Հագուստի կախիչներ / USB-C լիցքավորման կետեր
Առջևի գլխակալների մեջ ներկառուցված են հագուստի համար նախատեսված կախիչներ։ Արագ լիցքավորման համար նախատեսված USB-C միակցումները ներկառուցված են առաջին շարքի նստատեղերի թիկնակների մեջ՝ ապահովելով երկրորդ շարքի ուղևորների հարմարավետությունը։ ։
Բազմաֆունկցիոնալ բաժանմունք՝ կարգավորվող բաժակակալներով
Կենտրոնական բարձակի բաժակակալները կարելի է հանել, երբ դրանք չեք օգտագործում, և դրանց փոխարեն տեղավորել պլանշետ կամ այլ առարկաներ։
Համաարձակ ու արտահայտիչ
Kia Sportage-ի X-Line տարբերակն էլ ավելի վառ կերպով է բացահայտում քրոսովերի յուրահատուկ և ինքնավստահ խառնվածքը։ Այն առանձնանում է արտաճանապարհային տարրերով և թափքի եզակի բնական գույնով։
Թափարգելի լրամշակման ուղիղ, հորիզոնական ուղղությամբ շտկված գծերը մատնանշում են X-Line-ի զսպվածությունն ու արտաճանապարհային պայմաններին պատրաստ լինելը։
Եզակի կողային քրոմապատ վերդիրները ստեղծում են X-Line-ին բնորոշ բրուտալ կերպարը։
Ուղղաձիգ արտացոլիչներ և թափարգելի սև պաշտապնիչ վերդիր։
Sportage X-Line-ը սարքավորվում է օրիգինալ դիզայնով աչքի ընկնող 19″ տրամագծով անվասկավառակներով։
Sportage X-Line-ի արտաքին հայելիները, տանիքի ռեյլինգները և պատուհանների շրջանակները առանձնանում են սև սնդուսափայլ լրամշակմամբ։
Առջևի թափարգել
Թափարգելի լրամշակման ուղիղ, հորիզոնական ուղղությամբ շտկված գծերը մատնանշում են X-Line-ի զսպվածությունն ու արտաճանապարհային պայմաններին պատրաստ լինելը։
Կողային մոլդինգներ
Եզակի կողային քրոմապատ վերդիրները ստեղծում են X-Line-ին բնորոշ բրուտալ կերպարը։
Հետևի թափարգել
Ուղղաձիգ արտացոլիչներ և թափարգելի սև պաշտապնիչ վերդիր։
19” թեթևաձույլ սկավառակներ
Sportage X-Line-ը սարքավորվում է օրիգինալ դիզայնով աչքի ընկնող 19" տրամագծով անվասկավառակներով։
Կոնտրաստային տարրեր
Sportage X-Line-ի արտաքին հայելիները, տանիքի ռեյլինգները և պատուհանների շրջանակները առանձնանում են սև սնդուսափայլ լրամշակմամբ։
X-line
Պինդ և տոկուն
Արտաճանապարհային դիզայնով ավտոմեքենան առանձնանում է առջևի և հետևի օրիգինալ թափարգելներով, որոնց «սատինացված քրոմ» լրամշակումը համահունչ է կողային հատվածների դեկորատիվ լուծումներին։
- Առջևի թափարգել
- Կողային մոլդինգներ
- Հետևի թափարգել
- 19” թեթևաձույլ սկավառակներ
- Կոնտրաստային տարրեր
Անվտանգություն
Վստահություն ընթացքի ժամանակ
Դուք է՛լ ավելի վստահ կփոխգործակցեք շրջակա աշխարհի հետ, քան երբևէ, վարորդին օժանդակող և անվտանգային համակարգերի տեխնոլոգիական համալիրի շնորհիվ, որը ստացել է Drive Wise անվանումը։
- Ինտելեկտուալ քրուիզ-կոնտրոլ՝ Stop & Go ֆունկցիայով (SCC)
- Ճակատային բախումների կանխարգելման համակարգ (FCA)
- Կույր գոտիների վերահսկում՝ սարքավորումների վահանակի վրա արտացոլմամբ (BVM)
- Կայանատեղիից հետընթաց դուրս գալու ժամանակ կողային բախումների կանխարգելման համակարգ (RCCA)
- Ավտոմեքենայից անվտանգ ելքի համակարգ (SEW)
- Շրջանածիր տեսադաշտի համակարգ՝ 4 տեսախցիկով (SVM)
- Շարքում շարժմանն օժանդակող համակարգ (LFA)
SCC համակարգը թույլ է տալիս վարորդին ավտոմատ կերպով պահպանել վարորդի սահմանած արագությունն ու առջևից ընթացող տրանսպորտային միջոցից եղած տարածությունը, ներառյալ ավտոմատ կանգառն ու դրանից հետո շարժումը շարունակելու հնարավորությունը։
Այլ տրանսպորտային միջոցի, հետիոտնի կամ հեծանվորդի հետ բախման վտանգի հավանականության գրանցման ժամանակ FCA համակարգը տրամադրում է նախազգուշացնում։ Բացի նախազգուշական ազդանշանից, համակարգը անհրաժեշտության դեպքում կգործարկի արգելակները։
BVM համակարգը, շարժման շարքի անվտանգ փոփոխությունը ապահովելու նատակով, արտացոլում է ավտոմեքենայի հետևում գտնվող կույր գոտիներում առկա իրավիճակը այն պահին, երբ միացնում եք շրջադարձի ցուցիչները։
RCCA համակարգը օգնության է հասնում, երբ հետընթաց շարժման ժամանակ փորձում եք խուսափել աջից կամ ձախից մոտեցող այլ տրանսպորտային միջոցի հետ բախումից։
SEW համակարգը ավտոմատ նախագուշացնում է կույր գոտիում գտնվող ավտոմեքենայի հետ հավանական բախման մասին, երբ կանգառից հետո ուղևորը բացում է դուռը և պատրաստվում է դուրս գալ ավտոմեքենայից։
SVM համակարգը արտացոլում է ավտոմեքենայի շուրջ առկա իրավիճակը շարժման ընթացքում և կայանման պահին։ Այն միավորում է 4 տեսախցիկից ստացվող նկարները, ստանալով մեկ ծավալական պատկեր, որը կարելի է դիտել տարբեր ռեժիմներում։
LFA -ն թույլ է տալիս պահել ավտոմեքենան զբաղեցրած շարքի կենտրոնում։ Այս ֆունկցիան օգտագործում է ճակատային տեսախցիկը՝ շտկելով ղեկային կառավարման համակարգի աշխատանքը՝ հիմնվելով ճանապարհի գծանշման ու առջևից ընթացող ավտոմեքենայի շարժման առանձնահատկությունների վրա։
Ինտելեկտուալ քրուիզ-կոնտրոլ՝ Stop & Go ֆունկցիայով (SCC)
SCC համակարգը թույլ է տալիս վարորդին ավտոմատ կերպով պահպանել վարորդի սահմանած արագությունն ու առջևից ընթացող տրանսպորտային միջոցից եղած տարածությունը, ներառյալ ավտոմատ կանգառն ու դրանից հետո շարժումը շարունակելու հնարավորությունը։
Ճակատային բախումների կանխարգելման համակարգ (FCA)
Այլ տրանսպորտային միջոցի, հետիոտնի կամ հեծանվորդի հետ բախման վտանգի հավանականության գրանցման ժամանակ FCA համակարգը տրամադրում է նախազգուշացնում։ Բացի նախազգուշական ազդանշանից, համակարգը անհրաժեշտության դեպքում կգործարկի արգելակները։ախումից։
Կույր գոտիների վերահսկում՝ սարքավորումների վահանակի վրա արտացոլմամբ (BVM)
BVM համակարգը, շարժման շարքի անվտանգ փոփոխությունը ապահովելու նատակով, արտացոլում է ավտոմեքենայի հետևում գտնվող կույր գոտիներում առկա իրավիճակը այն պահին, երբ միացնում եք շրջադարձի ցուցիչները։
Կայանատեղիից հետընթաց դուրս գալու ժամանակ կողային բախումների կանխարգելման համակարգ (RCCA)
RCCA համակարգը օգնության է հասնում, երբ հետընթաց շարժման ժամանակ փորձում եք խուսափել աջից կամ ձախից մոտեցող այլ տրանսպորտային միջոցի հետ բախումից։
Ավտոմեքենայից անվտանգ ելքի համակարգ (SEW)
SEW համակարգը ավտոմատ նախագուշացնում է կույր գոտիում գտնվող ավտոմեքենայի հետ հավանական բախման մասին, երբ կանգառից հետո ուղևորը բացում է դուռը և պատրաստվում է դուրս գալ ավտոմեքենայից։
Շրջանածիր տեսադաշտի համակարգ՝ 4 տեսախցիկով (SVM)
SVM համակարգը արտացոլում է ավտոմեքենայի շուրջ առկա իրավիճակը շարժման ընթացքում և կայանման պահին։ Այն միավորում է 4 տեսախցիկից ստացվող նկարները, ստանալով մեկ ծավալական պատկեր, որը կարելի է դիտել տարբեր ռեժիմներում։
Շարքում շարժմանն օժանդակող համակարգ (LFA)
LFA -ն թույլ է տալիս պահել ավտոմեքենան զբաղեցրած շարքի կենտրոնում։ Այս ֆունկցիան օգտագործում է ճակատային տեսախցիկը՝ շտկելով ղեկային կառավարման համակարգի աշխատանքը՝ հիմնվելով ճանապարհի գծանշման ու առջևից ընթացող ավտոմեքենայի շարժման առանձնահատկությունների վրա։
Terrain mode
Պատրաստ է ցանկացած պայմանների
Ճանապարհային պայմաններին ադապտացվելու նոր Terrain Mode համակարգի շնորհիվ Sportage-ը ապահովում է առավելագույն հարմարավետությունն ու անվտանգությունը առավել բարդ ճանապարհային պայմաններում (SNOW — ձյուն, MUD — ցեխ, SAND — ավազ ռեժիմներ)։ Եթե Terrain Mode ռեժիմն անջատված է, ապա լռելայնս օգտագործվում է շարժման ռեժիմների ընտրության Drive Mode համակարգը։
190 ձ․ուժ
Շարժիչի հզորություն
242 Նմ
Առավելագույն ոլորող մոմենտ
150 ձ․ուժ
Շարժիչի հզորություն
192 Նմ
Առավելագույն ոլորող մոմենտ
Շարժիչ
Նվաճելով ճանապարհներն ու բարձունքները
Kia Sportage-ի շարժիչների հզորության և վառելիքի խնայողության շնորհիվ դուք կկարողանաք ավելի շատ տարածություն հաղթահարել՝ չդադարելով վայելել դինամիկան ու կառավարելիությունը ցանկացած եղանակային և ճանապարհային պայմաններում։
- 2.5 Smartstream GDI
- 2.0 Smartstream MPI
Համալրումներ
Ընտրե՛ք Sportage -ի օպցիաները
Հասանելի է 2 մոդիֆիկացիա
Luxe
Շարժիչ և փոխանցման համակարգ
2.5 GDI / 190 ձ․ուժ / Բենզին / Ավտոմատ / Լիաքարշ
Հիմնական օպցիաներ
18″ թեթևաձույլ անվասկավառակներ՝ 235/60 R18 անվադողերով
8″ մուլտիմեդիա համակարգ՝ Apple Carplay և Android Auto ծրագրերով
Դիմապակու տաքացում
Ընտրել
X-Line Full

Սպասարկում
Երաշխիք և սպասարկում
Kia ավտոմեքենաներն արտադրվում են համաձայն ավտոմոբիլային արդյունաբերության ամենաբարձր չափորոշիչներին։ Հենց այս բացառիկ որակն է թույլ տալիս Kia-ին առաջարկել երաշխիքի եզակի պայմաններ։