Kia

Seltos

Եղիր խիզախ

Դիզայն

Ուշագրավ

Արտահայտիչ մկանուտ կառուցվածքով կոմպակտ քրոսովերի դինամիկ ուրվագծի հետևում թաքնված է մեքենայի բարյացակամ բնույթը, որտեղ հարմարավետությունն ու տեխնիկական հագեցվածությունը համատեղվում են ազարտի և դրայվի հետ։ Kia Seltos-ը պատրաստ է ցանկացած մարտահրավերի։

  • LED լուսարձակներ
  • Հետևի LED լապտերներ
  • Ռադիատորի ճաղավանդակ
  • Հետևի թափարգելի շրջանակ
  • Տանիքի ռեյլինգներ
  • Հետևի սփոյլեր

Վառ էներգախնայող LED լուսարձակները երկարակյաց են և ապահովում են օպտիմալ լուսավորում օրվա մութ ժամերին։

Հետևի լապտերների ոճային էներգախնայող LED-երը ապահովում են արագագործություն և մշտապես բարձր պայծառություն՝ աչքի ընկենլով իրենց նախանձելի երկարակեցությամբ։

Ռադիատորի նրբագեղ վանդակաճաղը, համադրվելով ստորին զանգվածեղ օդակլանիչի հետ, ընդգծում է Kia Seltos-ի ինքնավստահ խառնվածքը։

Օրիգինալ տեսքի շրջանակը վառ դիզայներական վրձնահարված է, որը հետևի թափարգելին հաղորդում է գրավիչ համաչափություն։

Օպցիոնալ ընդլայնակի ձողերով ռեյլինգները թույլ կտան լրացուցիչ ուղեբեռը տեղավորել տանիքի վրա։

Նավիգացիոն և աուդիոհամակարգերի մեծ տեղեկատվական դիսփլեյի շնորհիվ դուք հեշտությամբ կկողմնորոշվեք անծանոթ վայրում, կկարգավորեք արտաքին կրիչների երաժշտությունը, ինչպես նաև կստանաք մեծ քանակությամբ տեղեկություններ ճանապարհի վերաբերյալ։

Ինտերիեր

Աշխարհն ավելի վառ տեսք ունի, երբ Kia Seltos-ի ղեկին եք

Սարքավորումների վահանակի դիսփլեյները տեղադրված են փոքր անկյան տակ, որպեսզի մշտապես մնան ձեր տեսադաշտում։ Սակայն Seltos-ը հոգ է տանում ոչ միայն ձեր, այլ նաև ձեր ուղևորների մասին։ Ավտոմեքենայի ինտերիերը և ֆունկցիոնալ լուծումները մանրակրկիտ մտածված են, որպեսզի ձեր ուղևորների ճամփորդությունը ևս լինի հարմարավետ և ոգեշնչող։

  • Մուլտիմեդիա՝ 8″ էկրանով

Հարմարավետություն

Էլեգանտ, հարմար, պրակտիկ

Ընդարձակ և գեղեցիկ սրահը համատեղում է էրգոնոմիկան և մտածված լուծումներ է տրամադրում ձեզ հետ ճանապարհ ընկած բոլոր ուղևորների համար։ Իսկ լավ հավասարակշռված կախոցը կզարմացնի ձեզ էներգատարողության և սահուն ընթացքի համադրությամբ։

  • Ընդարձակ սրահ
  • Էրգոնոմիկ արմնկակալ
  • Կլիմատ-կոնտրոլի կառավարում
  • Շարժիչի գործարկման կոճակ և առանց բանալիի մուտքի համակարգ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ՝ կայանման դինամիկ գծերով
  • Տարողունակ բեռնախցիկ (468 լ)

Հավաքած վիճակում հասանելի է բաժակակալը, իսկ բացվածում՝ դառնում է հարմար հենարան՝ ձեռքը դնելու և հոգնածությունը հանելու համար։ Արմնկակալի ներսում առկա է տարողունակ արկղիկ բոլոր անհրաժեշտ իրերի համար։

Ջերմաստիճանի վերահսկման ավտոմատ համակարգը (կլիմատ-կոնտրոլ) թույլ կտա վարորդին և առջևի ուղևորին ընտրել ցանկալի ջերամստիճանն ու օդի հոսքի արագությունը, իսկ հետո կպահպանի այս կարգավորումները երեք ռեժիմներում։

Գործարկման հարմարավետություն և անվտանգություն. դուռը բացելու և շարժիչը գործարկելու համար բանալին գրպանից հանելու կարիք այլևս չկա։

Կայանմանն օժանդակող համակարգի հետ համակցված հետին տեսադաշտի տեսախցիկը թույլ կտա էկրանին տեսնել ավտոմեքենայի հետնամասի տարածությունը։ Պատկերի վրա առկա վերահսկիչ գծերի շնորհիվ կկարողանաք ավելի հստակ կայանել ավտոմեքենան։

468լ (փոքր պահեստային անիվով) ծավալ և բեռնավորման ցածր բարձրություն ունեցող տարողունակ բեռնախցիկի երկմակարդակ հատակը կարող է տեղադրվել վերին դիրքում՝ մանր ուղեբեռը օտար հայացքներից թաքցնելու համար, կամ էլ՝ ներքևում՝ ծավալուն բեռներ տեղափոխելու դեպքում։ Հետևի նստատեղերի թիկնակները ծալվում են դեպի առաջ՝ մեծացնելով բեռնախցիկի ծավալը։

149 ձ․ուժ

Շարժիչի հզորություն

180 Նմ

Առավելագույն ոլորող մոմենտ

9.6 վրկ

Արագացում 0 -ից 100 կմ/ժ, վրկ (նվազագույնը այս շարժիչի համար)

Շարժիչ

Ինքնավստահ դինամիկա

Kia Seltos-ի գերարտադրողական շարժիչների շնորհիվ դուք կկարողանաք խնայել վառելիքը՝ առանց ձեզ զրկելու դինամիկան ու կառավարելիությունը վայելելու հաճույքից։

  • 1.6 MPI

Տաք օպցիաներ

Տաք ու հարմարավետ՝ ցանկացած եղանակին

«Տաք օպցիաներ» ընդլայնված փաթեթը ներառում է. առջևի և հետևի նստատեղերի տաքացում, դիմապակու ջրամուղների տաքացում, ղեկի տաքացում, ինչպես նաև դիմապակու և կողային հայելիների տաքացում։

  • Ղեկի տաքացում
  • Առջևի նստատեղերի տաքացում
  • Հետևի նստատեղերի տաքացում
  • Կողային հայելիների տաքացում
  • Դիմապակու տաքացում

Kia Seltos-ը սարքավորվում է ղեկանիվի տաքացման ֆունկցիայով։

Տաքացման ֆունկցիայի շնորհիվ առջևի նստատեղերը առավել հարմար կլինեն ցուրտ եղանակին։

Տաքացման երեք աստիճան ունեցող նստատեղերը արագ հավաքում են անհրաժեշտ ջերմաստիճանը և պահպանում են այն սահմանված մակարդակի վրա։

Օրիգինալ տեսքի շրջանակը վառ դիզայներական վրձնահարված է, որը հետևի թափարգելին հաղորդում է գրավիչ համաչափություն։

Kia Seltos-ը սարքավորված է տաքացվող դիմապակիով, որի բառացիորեն անտեսանելի թելերը ունակ են արագ հալեցնել սառույցը։

Համալրումներ

Seltos

Style

14,200,000 ՀՀԴ

Շարժիչ և փոխանցումատուփ

2.0 / 149 ձ․ուժ / Բենզին / Ավտոմատ / Լիաքարշ

Հիմնական օպցիաներ

18″ թեթևաձույլ անվասկավառակներ՝ 235/45 R18 անվադողերով

Կայանման առջևի և հետևի ցուցիչներ

Հետին տեսադաշտի տեսախցիկ

8″ մուլտիմեդիա համակարգ՝ 6 բարձրախոսով, Apple Carplay և Android Auto ծրագրերով

Առջևի կողային և վարագուրաձև բարձիկներ

Smart key մուտքի համակարգ և շարժիչի գործարկման կոճակ

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ

Ցերեկային ընթացքի լուսադիոդային կրակներ

LED պրոյեկցիոն լուսարձակներ

Հետևի LED լապտերներ

LED հակամառախուղային լուսարձակներ

Շրջադարձի LED ազդանշաններ

Նստատեղերի լրամշակում արհեստական կաշվով

2 USB մուտք երկրորդ շարքում՝ շարժական սարքերի լիցքավորման համար

Ընտրել 

Սպասարկում

Երաշխիք և սպասարկում

Kia ավտոմեքենաները արտադրվում են ավտոմոբիլային արդյունաբերության ամենաբարձր չափորոշիչներին համաձայն։ Հենց այդ բացառիկ որակն էլ թույլ է տալիս Kia-ին առաջարկել երաշխիքի եզակի պայմաններ։

Խորհրդատվություն

Իմացե՛ք ավելին Kia Seltos-ի մասին