Kia EV9 մոդելը կմասնակցի Գուդվուդի Արագության փառատոնին

12.07.2023

Երկար սպասված Kia EV9 մոդելը կնշի իր նորամուտը Գուդվուդի Արագության փառատոնի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 13-ից 16-ը։ Լիովին նոր, ամբողջովին էլեկտրական առաջնային ամենագնացը կցուցադրվի ստատիկ և դինամիկ էքսպոզիցիայում Hillclimb միջոցառման շրջանակներում։ Մասնակցությունը կոչված է արտացոլել առաջադեմ դիզայնի և կայուն շարժունակության հանդեպ Kia-ի ունեցած հատուկ վերաբերմունքի մասին։ Բրիտանական Գուդվուդում անցկացվող Արագության փառատոնը ավտոմոբիլային աշխարհում ճանաչված է որպես գրավիչ և նորարարական լուծումների կիզակետ և կատարյալ հարթակ է հեղափոխական EV9-ի նորամուտի համար։

 

 

Մի քանի օր ձգվող միջոցառման ընթացքում ավտոմեքենան՝ պրոֆեսիոնալ վարորդ Ջեյդ Փելվիի կառավարմամբ, մի քանի անգամ կհաղթահարի 1,86 կմ երկարությամբ վերելքը։ Փելվին 15 տարեկանից մասնակցում է տարբեր ավտոմոբիլային մրցաշարերի, այդ թվում WRC դասի Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ 2021 թվականին նա հաղթող ճանաչվեց ռալլի-քրոսի Բրիտանիայի երիտասարդական առաջնությունում (BXCC) T2-դասում, իսկ դրանից մի քանի տարի առաջ՝ 2018-ին դարձավ Ուելսի պատանեկան չեմպիոն ասֆալտային ռալլիում։

 

 

Kia EV9-ը ամբողջովին էլեկտրական ամենագնաց է, որը նախագծվել է էլեկտրականացման դարում ժամանակակից կենսակերպ վարող մարդկանց համար։ Ընդարձակ և տպավորիչ EV9-ը՝ ընկերության առաջին եռաշարք էլեկտրական ամենագնացը, ամուր, բարդ և տեխնոլագիապես հարուստ էլեկտրամոբիլ է։ Հասանելի լինելով ինչպես վեց, այդպես էլ յոթ նստատեղով, այն համատեղում է համարձակ ոճը, պրեմիում կարգի ունիվերսալությունը, կապի հարուստ հնարավորությունները և Kia-ի ֆիրմային՝ «Opposites United» դիզայնը։ Այն առաջարկում է մինչև 540 կմ ընթացքի պաշար (WLTP կոմբինացված ցիկլ) և սարքավորված է 800 Վ լարմամբ գերարագ լիցքավորման մոդուլով, որը թույլ է տալիս լիցքավորել մարտկոցը 10-ից մինչև 80 տոկոս ընդամենը 24 րոպեում՝ օգտվելով հասարակական արագ լիցքավորման ցանցերից։

Վերջին նորությունները