Kia EV9-ը արժանացել է German Car of the Year 2024 Awards մրցանակի

03.09.2023

Kia EV9 եռաշարք էլեկտրական քրոսովերը հաղթող է ճանաչվել «Գերմանիայի տարվա լավագույն ավտոմեքենա 2024» մրցանակաբաշխության «Luxury» անվանակարգում՝ առաջ անցնելով ութ այլ հավակնորդից։ Kia EV9-ը մակնիշի երկրորդ սերիական էլեկտրական մոդելն է, որը շուկայում հայտնվել է մեծ ճանաչում վայելած EV6-ից հետո։ 2023 թվականի հուլիսից Kia-ի եվրոպական դիլերները սկսել են ընդունել EV9 մոդելի պատվերներ։

 

 

«Որպես Kia-ի մոդելային շարքի նոր առաջատար, EV9-ը մեշ դեր խաղած մակնիշի՝ էլեկտրական ավտոմեքենաների մատակարարի վերածան գործում։ Նասովոր բազմաֆունկցիոնալ և ընդարձակ ինտերիերի, տպավորիչ դիզայնի և գերարագ լիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ մոդելը նոր չափորոշիչներ է սահմանում քրոսովերների սեգմենտում», — հայտարարեց Kia Europe ստորաբաժանման նախագահ Վոն Ջին Ջինը։ «Մենք հպարտանում ենք German Luxury Car of the Year մրցանակով, քանի որ այն ապացուցում է, որ Kia-ի մշակած էլեկտրականացման ռազմավարությունը արժանանում է ավտոմոբիլային արդյունաբերության առաջատար մասնագետների հավանությանը։»

 

 

Արդեն վեցերորդ անգամ անցկացվող GCOTY մրցույթի ժյուրին բաղկացած է Գերմանիայի առաջատար 27 ավտոմոբիլային լրագրողներից, որոնք փորձարկել և գնահատել են 48 տարբեր մոդել։ Ավտոմեքենաները մրցում են հինգ տարբեր անվանակագերում՝ «Compact», «Premium», «Luxury», «New Energy» և «Performance»։ Ներկայիս պահին ժյուրին համապատասխան անվանակագի առաջատարներից ընտրում է մրցանակաբաշխության բացարձակ հաղթողին, որի անունը կհայտարարվի ընթացիկ տարվա հոկտեմբերին։

Վերջին նորությունները