Kia EV6 GT-ն մասնակցեց աշխարհի ամենագեղեցիկ մրցավազքին

23.06.2023

Էլեկտրական Kia EV6 GT-ն մասնակցեց 1000 Miglia Green 2023 բազմօրյա մրցավազքին, որը ավանդաբար անցկացվում է Իտալիայի ճանապարհներին։ Ավտոմեքենան դարձավ լավագույնը հզոր էլեկտրամոբիլների մեջ և վեցերորդը ընդհանուր հաշվարկում։

 

 

Հաճախ որպես «Աշխարհի ամենագեղեցիկ մրցավազք» հիշատակվող 1000 Miglia-ն լրջագույն փորձություն է ինչպես ավտոմեքենաների, այդպես էլ անձնակազմաի համար՝ ներառյալ վարորդներին և շտուրմաններին՝ պահնջելով վերջիններից համառ աշխատանք, հստակություն և հաջող ավարտի համար անհրաժեշտ հմտություններ։ Սույն թվականի հունիսի 17-ին ավարտված 1000 Miglia Green մրցավզքը պատմական իրադարձության մասերից մեկն է, որը նախատեսված է բացառապես էլեկտրական մոդելների համար։

 

 

2023 թվականի մրցավազքը ամենաերկարն էր իրադարձության՝ 100 տարին գերազանցող պատմության մեջ՝ տևելով ավելի քան հինգ օր, որոնց ընթացքում մասնակիցները հաղթահարեցին 2000 կմ և ավելի տարածություն։ Իր հերթին Kia EV6 GT-ն առաջին կորեական մոդելն էր, որը ընդգրկվել էր 1000 Miglia Green-ի մասնակիցների շարքում։ Ավելին, սա առաջին դեպքն էր, երբ EV6 GT-ն մասնակցեց Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) պաշտոնական լիցենզիա ունեցող միջոցառմանը։

 

 

Ավտոմեքենայի անձանակազմը քամող մրցավազքի ընթացքում կարողացավ ցուցադրել տպավորիչ ռալլիական պատրաստվածություն՝ հմտորեն կողմնորոշվելով ճանապարհներին և մեծ թվով հաղթանակներ տոնելով առանձին ենթահատվածներում։ Բրեշիա քաղաքում եզրագիծը հատելուց հետո՝ պարզ դարձավ, որ Kia EV6 GT թիմը ընդհանուր հաշվարկում տեղ զբաղեցրեց լավագույն վեցնյակում և դարձավ լավագույնը «պերֆորմանս» դասի մեքենաների մեջ։

Վերջին նորությունները