Միլանում անցկացվող Նորաձևության շաբաթվա ընթացքում Kia ընկերությունը կներկայացնի Kia EV6 մոդելը, որը պատրաստված է բացառապես LEGO® խորանարդիկներից։ «Brick To The Future» («Ապագայի աղյուսներ») նախագծի շրջանակներում Kia-ն LEGO® կոնստրուկտորների օգնությամբ տուրք է մատուցում ոգեշնչության և երևակայության ուժին։ Ցուցադրելով այն ձևերի և պատկերների անվերջությունը, որը հնարավոր է ստեղծել Լեգոյի բլոկերից, EV6-ը հանդես է գալիս որպես կայուն շարժունակության՝ նոր և ոգեշնչող ուղու խորհրդանիշ։
Բոլոր ժամանակների առավել հեղափոխական և հարուստ համալրված Kia մոդելը՝ EV6-ը, էլեկտրամոբիլ է, որը կառուցված է հատուկ նախագծված մոդուլային հենահաթակի վրա և խորհդրանշում է Kia-ի անցումը էլեկտրականությանը։ 1:1 մասշտաբով պատրաստված մոդելը բաղկացած է 350 000 LEGO® խորանարդներից, որոնցից յուրաքանչյուրն ընդգծում է EV6-ի վառ և ոգեշնչող դիզայնը, ինչպես նաև արտացոլում է այն գաղափարը, որ կայուն շարժունակության ապագան պետք է կառուցվի «աղյուս առ աղյուս»։ Տպավորիչ մոդելը պահպանել է օրիգինալ EV6-ի դիզայնի բարդ լուծումներն ու եզակի անհատականությունը։
Kia Italy ստորաբաժանման պատվերով իրականացված աշխատանքը պահանջել է 800 ժամ աշխատանք, որն իրականացրել է Ռիկարդո Զանգելմիի հիմնած BrickVision ընկերությունը։ Զանգելմին այս պահի դրությամբ Իտալիայում գործող՝ առաջին և միակ հավաստագրված մասնագետն է։ Զանգելմին կարողացել է LEGO® խորանարդիկների հանդեպ իր մանկական կիրքը վերածել հաջողակ բիզնեիս։ «Brick To The Future» նախագծի վրա Զանգելմիի թիմը ծախսել է չորս ամիս և նույնիսկ նախագծել է լուսավորման աշխատող համակարգ, որը կրկնօրինակում է իսկական EV6-ի լուսարձակների ընդգծված անհատականությունը։ Հավաքման ամբողջ պրոցեսը նկարահանվել է և ցուցարդված է Kia Italy-ի YouTube-ալիքում։ Ֆիլմը արտացոլում է նախագծի իրականացման տարբեր փուլերը՝ սկսած մտահղացումից մինչև ցուցադրություն։