Kia-ն նշում է Sportage մոդելի 30-ամյակը։

24.07.2023

Kia ընկերությունը նշում է պաշտամունքային Sportage մոդելի 30-ամյակը՝ թողարկելով դրա հատուկ տարբերակը։ Բեսթսելեր համարվող քրոսովերի հոբելյանական մոդիֆիկացիան իր նորaմուտը նշեց Հարավային Կորեայում։ 30th Anniversary Edition փաթեթը հասանելի է Signature Gravity համալրման համար։ Լրամշակումները ներառում են գործարանային հակաքրոմային ծածկույթ, 19-դյույմանոց անտրացիտային սկավառակներ, առջևի և հետևի ապակիների ձայնամեկուսացում, ինչպես նաև առջևի նստատեղերի գլխակալների վրա առկա 30th Anniversary գրվածքները։

Հիշեցնենք, որ 1993 թվականից մինչ օրս վաճառվել է ավելի քան 7 000 000 Sportage.

 

 

Հատուկ մոդիֆիկացիայի թողարկումը համընկել է ընտանիքի թարմացման հետ՝ քրոսովերները անցում են կատարել դեպի 2024 մոդելային տարի։ Այս պահից ի վեր, Հարավային Կորեայում վաճառվող Kia Sportage-ի համար հասանելի են երկրորդ շարքի անվտանգության բարձիկները, ինչպես առջևի երկշերտ ապակիները։ Շարժիչների գամամն, ինչպես և նախկինում, ներառում է երկլիտրանոց տուրբոդիզել, 1,6-լիտրանոց բենզիանյին տուրբոագրեգատ, դրա հիման վրա նախագծված հիբրիդ, և հիմնականում միայն տեղական շուկայում առաջարկվող և գազով աշխատող երկլիտրանոց շարժիչ։

 

 

Հոբելյանական քրոսովերների համար առաջարկվում է երկու լրացուցիչ օպցիա՝ համայնապատկերային լյուկ և պրեմիում-կարգի Krell աուդիոհամակարգ։ Kia ​​Sportage 30th Anniversary Edition-ի անհատականացումը սահմանափակված է սրահի գունային լուծմամբ՝ դարձակարերով կաշին և թավշակաշին կարող են լինել սև կամ բաց կանաչ։ Այսօրվա դրությամբ հոբելյանական Kia Sportage-ը վաճառվում է միայն հայրենիքում։ Այն մասին, թե արդյոք Kia Sportage 30th Anniversary Edition-ը մուտք կգործի այլ շուկաներ, դեռևս ոչինչ չի հաղորդվում։

Վերջին նորությունները