Նոր Kia Sportage-ը կմասնակցի կանանց Rebelle ռալիին։ «Մարտական» մեքենայի հիմքում ընկած է X-Pro համալրմամբ քրոսովերը։ Նույնիսկ սերիական տարբերակը բավական լավ է իրեն դրսևորում թեթև արտաճանապարհային պայմաններում, սակայն հատուկ այս մրցաշարի համար այն ստացել է հատակի պաշտպանիչ պողպատյա վահանակ և սենդթրեկերի ամրաններ։
Կին վարորդների համար նախատեսված Rebelle ռալլիին Kia-ն մասնակցում է երրորդ տարին անընդմեջ։ 2021 թվականին մեկնարկ էր դուրս եկել հիբրիդային Sorento PHEV-ը, իսկ այս տարի եկել է դրա «կրտսեր եղբոր»՝ Sportage X-Pro-ի հերթը։ Բացի վերը նշված հավելումներից ուշադրության են արժանի BFGoodrich All-Terrain T/A K02 անվադողերը, որոնք համակցվում են 17-դյույմանոց Rhino սկավառակների հետ։
Հատուկ նախապատրաստված Kia Sportage-ը առաջարկվում է լիաքարշ մոդիֆիկացիայով, միջսռնային դիֆերենցիալով և էլեկտրահիդրավլիկ կցորդիչով։ X-Pro-ի ճանապարահային լուսածերպը 38 միլիմետրով ավելի մեծ է, քան բազային Sportage-ի ցուցանիշը։ Բացի այդ քրոսովերը համալրված է ընթացային ռեժիմների փոխարկիչով, որը թույլ է տալիս ընտրել չորս տարբերակներից մեկը՝ Normal, Sport, Smart և Snow։ Շարժիչը մնացել է նույնը՝ 2,5 լիտրանոց բենզինային ագրեգատը զարգացնում է 190 ձ․ուժ հզորություն և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ։
Բացի այդ, Sportage X-Pro-ն համալրվում է լուսադիոդային հակամառախուղային լուսարձակներով և առջևի օդափոխվող նստատեղերով։ Այս ամենը անպայման օգտակար կլինի Նեվադա և Կալիֆորնիա նահանգների անապատներում, որտեղով անցնում է Rebelle ռալլիի մրցուղին։ Դրա մասնակիցները կհաղթահարեն ընդհանուր առմամբ ավելի քան 2400 կմ, ընդ որում Kia-ի թիմում հանդես կգան նախորդ տարվա մրցանակակիրները։