Kia-ն ներկայացրել է նոր էլեկտրական մոդելներ

14.10.2023

Կորեական Kia ընկերությունը ներկյացարել է երկու նոր էլեկտրական մոդել՝ EV3 քրոսովերն ու и EV4 սեդանը։ Դա տեղի է ունեցել EV Day անվանումով հատուկ միջոցառման ժամանակ, որը հավանաբար այսուհետ կանցկացվի յուրաքանչյուր տարի՝ հավաքելով էլեկտրական շարժունակության ոլորտում ընկերության ունեցած ձեռքբերումները։ Ցուցադրված երկու մոդելներն էլ արդեն հաջորդ տարի կդառնան սերիական՝ նոր դեր ստանձնելով մակնիշի «կանաչ» շարքում։

 

 

Kia EV3 քրոսովերը կոչված է ավելի մատչելի և կոմպակտ տեսքով գնորդներին հասցնել EV9-ի տեխնոլոգիաներն ու պրակտիկությունը։ Այն փոխառել է բոլոր հիմնական դիզայներական լուծումները, թեպետ առանձնանում է ավելի փափուկ գծերով։ Սրահում գերիշխում է մինիմալիզմը՝ առանց ավանդական ֆիզիկական կոճակների, իսկ առջևի նստատեղերի միջև նկատելի է փոքր «ճախրող» բարձակը։

 

 

Լրամշակման համար օգտագործվել են բացառապես հանգիստ երանգների էկոլոգիապես մաքուր նյութեր։ Նստատեղերը կարելի է տեղաշարժել՝ ստեղծելով ավելի հարմարեցված տարածություն շփման, հանգստի և բեռնավորման համար, ընդ որում վերջին դեպքում կարելի է ծալել նաև հետևի բազմոցը, ինչը թույլ կտա բեռնախցիկում տեղավորել նույնիսկ հեծանիվ։

 

 

Երկրորդ նորույթը՝ EV4-ը, Kia-ն դասում է ոչ թե սեդանների շարքին, այլ անվանում է չորսդռնանի ավտոմեքենայի նոր տեսակ։ Մոդելն առանձնանում է երկարավուն դինամիկ ուրվագծով, յուրահատուկ առաջնամասով և տանիքին առկա սփոյլերով։ Այս բոլոր տարրերը ինչ-որ առումով հիշեցնում են մրցարշավային ավտոմեքենաները։ Սրահի ձևավորումը գրեթե նույնական է EV3-ի լուծումներին, սակայն սեդանի սարքավորումների ցանկում ներառված է նաև Mind Modes ֆունկցիան, որը թույլ է տալիս կարգավորել լուսավորությունն ու օդափոխումը՝ հարմրաեցնելով դրանք վարորդի նախասիրություններին։

 

 

Արտադրողը նշում է, որ նոր մոդելների սերիական տարբերակների արժեքը կսկսվի 35 հազար ԱՄՆ դոլարից, թեպետ վաճառքի մեկնարկի հստակ ժամկետը, ինչպես նաև տեխնիկական բնութագրերը, չեն հրապարակվել։ Ընդհանուր առմամբ Kia-ն մտադիր է մինչև 2026 թվականը վաճառել մինչև մեկ միլիոն էլեկտրամոբիլ, իսկ արդեն 2030 թվականին՝ մինչև 1,6 միլիոն։

Վերջին նորությունները