Սկսած 2007 թվականից Kia-ն հանդիսանում է ՖԻՖԱ-ի պաշտոնական ավտոմոբիլային գործընկերը՝ իր լայն մոդելային շարքից կազմակերպությանը տրամադրելով մեքենաներ և բացի այդ մեծացնելով ճանաչելիությունը զանազան մարքեթինգային միջոցառումների և գովազդային արշավների օգնությամբ։ Ահա թե ինչու, նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնությանն ընդառաջ, ընկերությունը նախաձեռնել է հերթկան գլոբալ արշավը։
Kia-ի հիմնական ուղերձի ոգուն հավատարիմ՝ «Ոգեշնչում։ Բոլորիս համար», ընկերությունը կներկայացնի մի շարք նախաձեռնություններ, որոնք կարտացոլեն ապրանքանշանի հավատարմությունը սպորտին, ինչպես նաև այն ներդրումը, որի շնորհիվ KIA-ն միավորում է իրենց թիմի հաղթանակին հավատացող բոլոր երկպագուներին։ Բացի այդ, ընկերությունը սոցիալական ցանցերում սկիզբ է դնում #KiaInspireTogether արշավին՝ ոգեշնչելով ֆուտբոլի սիրահարներին ստեղծել սեփական օգտատիրական կոնտենտը (UIC), որը կարտացոլի սիրելի թիմերի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Առավել ստաված տեսանյութերը Kia-ն կօգտագործի իր հոլովակներում, իսկ այդ հոլովակներն էլ իրենց հերթին կցուցադրվեն աշխարհի առաջնությունն ընդունող մարզադաշտերում։
Որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական գործընկեր Kia-ն կտրամադրի նաև մի շարք ավտոմեքենաներ, որոնք կապահովեն 2022 թվականի Աշխարհի առաջնության մասնակիցների՝ խաղացողների, մրցավարների, մարզիչների, կազմակերպիչների, անվտանգ և հարմարավետ տեղաշրժը։ Ընդհանուր 297 ավտոմեքենաներին (ներառյալ Telluride, Sorento, Sportage և Carnival մոդելները) կավելանան նաև Kia-ի ամենանոր մոդելեները՝ EV6 GT-ն, Sorento PHEV-ը և Niro PHEV-ը, ինչպես նաև 70 ավտոբուս։