Kia-ն ճանաչվել է «Տարվա ավտոարտադրող 2022» TopGear.com-ի վարկածով

30.11.2022

Բրիտանական հեղինակավոր TopGear հանդեսը ավանդաբար ամփոփում է ավարտվող տարվա արդյունքները ավտոմոբիլային ոլորտում՝ մրցանակներ շնորհելով այս կամ այն նվաճումով առանձնացած մակնիշներին ու մոդելներին։ Այսպես, լիովին նոր Sportage և Niro մոդելների թողարկման շնորհիվ, Kia-ն հերթական անգամ կարողացել է ուշադրության գրավել դիզայնի, տեխնոլոգիաների և արտադրողականության ներդաշնակ համադրությամբ՝ արժանանալով «Տարվա ավտոարտադրող 2022» մրցանակին։

 

 

BBC Top Gear պորտալի խմբագիր Ջեք Ռիքսը նշում է․ «Kia-ն հիանալի մարզավիճակում է։ Չնայած բազում խոչընդոտներին, ընկերությունը շարունակում է շարժվել դեպի վեր և նույնիսկ ավելի համարձակ է դառնում։ Նորագույն Sportage-ը հիանալի ընտանեկան քրոսովեր է, իսկ նոր Niro-ն մի փոքր «խելագառ» տեսք ունի՝ առաջարկելով հիբրիդային և էլեկտրական մոդիֆիկացիաներ։ Ինքը՝ Kia-ն, ըստ երևույթին հստակ հետևում է էլեկտրականացման քաղաքականությանը՝ առանց արտադրողականության փոխզիջումների։ Օրինակ, եզակի EV6 GT մոդելը կարող է հպարտանալ 577 ձիաուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատով։»

 

 

Kia-ն նախատեսում է տարեկան առնվազն երկու նոր էլեկտրական մոդել թողարկել։ Ընկերության որդեգրած՝ “Plan S” ռազմավարությունը ենթադրում է, որ արդեն 2027 թվականին Kia-ի մոդելային շարքը կներառի մինչև 14 ամբողջովին էլեկտրական մոդել, իսկ դրանցից ամենահետաքրքիրներից մեկը՝ EV9 քրոսովերը, ամենայն հավանականությամբ, շուկա կհանվի 2023 թվականին։ Այն կառուցված կլինի ֆիրմային Electric Global Modular Platform (E-GMP) մոդուլային հենահարթակի վրա և կդառնա Kia-ի նորագույն տեխնիկական նվաճումների մարմնավորումը։

Վերջին նորությունները