Kia-ն արժանացել է iF Design Award 2023 մրցանակների

17.05.2023

Kia ընկերությունը արժանացել է iF Design Award 2023 մրցույթի երկու չափազանց պատվաբեր մրցանակների։ Մակնիշի հաջողությունը iF Design «Ընկերության բրենդինգ» և «Ցուցասրահի նույնականացում» անվանակարգերում վկայում է Kia-ի այն անկասելի ուժի և ստեղծարար մոտեցաման արդյունավետության մասին, որոնցով ընկերությունը կազամկերպում է հաղորդակցությունը հաճախորդների հետ, ինչպես նաև հերթական անգամ շեշտում է Kia-ի մրցունակությունը համաշխարհային դիզայնում՝ առավելևս սկսած 2021 թվականին մակնիշի թարմացումի պահից։

 

 

Kia-ի «Ոգեշնչող շարժում» կարգախոսը և դիզայնի՝ «Հակադրությունների միավորում» փիլիսոփայությունը ընկած են ապրանքանշանի գլոբալ կորպորատիվ նույնականացման հիմքում և լայնորեն կիրառվում են ցուցասրահների ձևավորման ժամանակ։ Համադրվելով այնպիսի մոդելների հետ, ինչպիսին է վերջերս ներկայացված ամբողջովին էլեկտրական EV9 ամենագնացը՝ դրանք էականորեն նպաստում են Kia-ի անցմանը ավտոմեքենա արտադրողից դեպի կայուն շարժունակության լուծումների մատակարարի կարավիճակ։

 

 

«Ոգեշնչող շարժում» գաղափարը մարմնավորում է Kia-ի վճռականությունը՝ ստեղծելու այնպիսի տարածություններ, որտեղ հաճախորդները կարող են գնահատել յուրաքանչյուր պահը, ոգեշնչվել և գաղափարները կյանքի կոչելու էլ ավելի շատ հնարավորություններ գնտել։ Kia-ի դիզայնի փիլիսոփայությունը՝ «Հակադրությունների միավորումը», արտացոլում է այն կոնտրաստները, որոնք հանդիպում են բնության և հասարակության մեջ՝ օգտագործելով մի տարրի բնույթը մյուս տարրի էությունը բացահայտելու համար։

 

 

Այս տարի iF Design Awards մրցանակաբաշխությանը մասնակցել է 10 544 հայտ 56 տարբեր երկրից, այդ թվում մի շարք իրական նվաճումների դիզայնի ոլորտում։ Ընդհանուր առմամբ քսան երկիր ներկայացնող դիզայնի 133 փորձագետ գնահատեց եզրափակիչ հասած 3572 նախագծերը, որոնք ընդգրկվել էին շորթ-լիստի մեջ նախնական թվային փուլի ամփոփումից հետո։

Վերջին նորությունները