Kia-ն արժանացել է 2022 Red Dot Award մրցանակի

29.03.2022

Kia-ն արժանացել է ևս մեկ հեղինակավոր մրցանակի, այս անգամ 2022 Red Dot Award մրցույթում, Սեուլում գտնվող և «EV6 Unplugged Ground» անվանումը ստացած բրենդավորված մշակութային տարածքի համար։ Նորարարական համալիրը, որտեղ հաճախորդները կարող են ծանոթանալ EV6 մոդելին առավել ժամանցային և ստեղծագործական միջավայրում, ճանաչվել է լավագույնը «Ինտերիերի ճարտարապետություն և դիզայն» անվանակարգում։

 

 

«EV6 Unplugged Ground» նախագծի շնորհիվ Kia-ն կրկին հիշեցնում է նորացված ֆիրմային ոճի և առաջին էլեկտրական ավտոմեքենայի մասին, ինչպես նաև ստեղծում է բացարձակ եզակի տարածք։ Սկսած փորձարարական գոտիներից և թեստ-դրայվերից, մինչև մասնագիտական խորհրդատվությունը, հաճախորդները թաթախվում են ապագա շարժունակության մթնոլորտի մեջ՝ Սեւոլի առավել սիրված շրջաններից մեկում՝ Սենգսուում, որը հաճախ անվանում են «կորեական Բրուկլին»։

 

 

««EV6 Unplugged Ground» նախագծի գլխավոր նպատակը նոր իրականության հանդեպ վերաբերմունք արտահայտելն է, ներառյալ վերամշակումը, բնապահպանությունը, ապագայի շարժունակությունն ու էլեկտրամոբիլները։ Մենք ընտրեցինք Սենգսուն, քանի որ այս շրջանը նույնպես ժամանակին վերածնվել է այնպես, ինչպես Kia ապրանքանշանը», — հայտարարել է Ջի-Մին Կիմը, Կորեայում Kia-ի բիզնես-ռազմավարության խմբի ղեկավարը։ «Այն, որ այս տարածքը արժանացել է Red Dot-ի առաջատար փորձագետների գնահատականին, ոգեշնչում է Kia-ի բոլոր աշխատակիցներին»։

 

 

Բացի այդ, պետք է նշել, որ Եվրոպայում տարվա լավագույն ավտոմեքենայի կոչմանը արժանանալուց հետո, Kia EV6-ը ստացել է ևս երկու մրցանակ Red Dot Awards-ից՝ առաջադեմ դիզայնի և նորարարական տեխնոլոգիաների համար։

 

 

Հիշեցնենք, որ Red Dot Design Award մրցանակաբաշխությունը աշխարհի առավել հեղինակովոր ոլորտային իրադարձություններից մեկն է։ Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Design Zentrum կենտրոնում և բաղկացած է երեք խմբերից՝ ապրանքային դիզայն, բրենդային և հաղորդակցային դիզայն և կոնցեպտուալ դիզայն։ Մրցանակի պատմությունը սկսվել է դեռ 1955 թվականից, իսկ այս տարի հաղթողներին որոշել է թվով հիսուն անկախ դիզայներներից, գիտնականներից և լրագրողներից բաղկացած ժյուրին։

Վերջին նորությունները