Կատարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը, որի եզրափակիչում բախտը մի փոքր ավելի բարյացակամ գտնվեց Արգենտինայի ազգային հավաքականի նկատմամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, միջոցառման գլխավոր գործընկերներից մեկը դարձավ KIA ընկերությունը, որը արդեն երկար տարիներ է, ինչ մասնակցում է մոլորակի կարևորագույն սպորտային իրադարձություններին։
Այսպես, Աշխարհի առաջնության անցկացման ժամանակահատվածում տարբեր նխատակներով օգտագործվել է Kia մակնիշի՝ ընդհանուր առմամբ 297 մարդատար ավտոմեքենա և 70 ավտոբուս, որոնք ապահովել են խաղացողների, մրցավարների, ՖԻՖԱ-ի անձնակազմի և կազմակերպիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը։ Ավտոպարկը ներառում էր նաև Kia-ի թողարկած 80 էկոլոգիապես մաքուր ավտոմեքենա, այն է՝ 30 հատ EV6 GT-Line, 30 հատ Sorento Plug-in Hybrid և 20 հատ Niro Plug-in Hybrid մոդելները, որոնք իրենց նպաստը ունեցան աշխարհի առաջնության իմիջը ձևավորելու հարցում։
Այս իրադարձությունը նշանավորելու համար Kia-ն և ՖԻՖԱ-ն թողարկել են հատուկ վավերագրական ֆիլմ, որը կարելի է դիտել ֆեդերացիայի՝ «FIFA+» անվանումը կրող OTT-հենահարթակում։ Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսին են ֆրանսիացի Միկայել Սիլվեստրը և հոլանդացի Նայջլ դը Յոնգը, որոնց ուղեկցությամբ EV6 GT-Line մոդելի ղեկին Կատարում տեղաշարժվում էր հանրահայտ մարզական լրագրող Ադամ Հանթը։
Բացի այդ ֆան-գոտում ներկայացված էին Kia-ի այլ մոդելներ, ինչպիսին է, օրինակ, EV9 կոնցեպտը, ինչպես նաև նոր Sportage-ն ու EV6 GT-ն՝ Kia-ի ամենահզոր սերիական մոդելը, որի ուժային ագրեգատը զարգացնում է 576 ձ․ուժ հզորություն և թույլ է տալիս 0-100 կմ/ժ արագությունը զարգացնել 3,5 վայրկյանում։
Ներկայացված ավտոմեքենաները հասանելի էին ոչ միայն մրցաշարին ներկա գտնված միլիոնաոր երկրպագուներին, այլև 39 երկներից հրավիրված հատուկ հյուրերի, ինչպես նաև 17 երկիր ներկայացնող 64 երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնց Kia-ն հնարավորություն էր տվել անձամբ դիտել խաղերը «Ոգեշնչման ճանապարհ» ծրագրի շրջանակներում։