Kia ընկերությունը բրիտանական Diesel&EcoCar ամսագրի կազմակերպած՝ EcoCar Electrified Top 50 Awards 2022 մրցույթի արդյունքներով արժանացել է միանգամից չորս մրցանակի։ Լիովին նոր Sportage և լիցքավորվող Niro մոդելները նվաճել են երկու կոչում, իսկ EV6-ը առաջին անգամ ներառվել էր հավակնորդների ցանկում։
Ընտանեկան Sportage-ը ճանաչվեց «Լավագույն փլագին հիբրիդ» և հիսուն հավակնորդների ընդհանուր ցանկում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Բացի այդ, Sportage-ը հաղթեց «Միջին չափսի լավագույն հիբրիդային քրոսովեր» անվանակարգում։ Ժյուրին նշեց, որ մոդելը առանձնանում է ոչ միայն հիանալի կառավարելիությամբ, այլև անգերազանցելի արդյունավետությամբ և խնայողությամբ՝ հաշվի առնելով արտանետումների ցածր մակարդակն ու միայն էլեկտրական ռեժիմում ընթացքի տպավորիչ պաշարը։
Եզրափակիչ ցանկում հայտնված հիսուն մոդելների թվում 23-րդ և 34-րդ տեղերը զբաղեցրին համպատասխանաբար EV6 և Niro մոդելները։ Ավելին, էլեկտրականացված Niro-ն դարձավ առաջինը «Լավագույն կոմպակտ հիբրիդային քրոսովեր» և «Լավագույն կոմպակտ փլագին հիբրիդային քրոսովեր» անվանակարգերում։ Ժյուրիի անդամները առանձնակի նշեցին մոդելի տեխնոլոգիական հագեցվածությունն ու պրակտիկությունը, ինչպես նաև մատչելի գինն ու երաշխիքի լավագույն պայմանները՝ 7 տարի կամ 100 000 կիլոմետր։
Հիշեցնենք, որ Kia ավտոմեքենաները առաջին անգամը չէ, որ ներառվում են Diesel&EcoCar ամսագրի կազմած լավագույն 50 էկոլոգիական ավտոմեքենաների ցանկում։ Այսպես, նախորդ տարի «Լավագույն մեծ քրոսովեր» անվանակարգում հաղթեց յոթտեղանի Sorento-ն։