Kia-ի երեք մոդել արժանացել են հեղինակավոր ամերիկյան հանդեսի մրցանակների

31.01.2023

Kia-ի երեք մոդել հաղթող է ճանաչվել 2023 թվականի «Լավագույն ավտոմեքենաներն ըստ արժեքի» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում, որը կազմակերպում է US News & World Report հանդեսը։ Այս տարի բարձրագույն մրցանակի են արժանացել 2023 թվականի Kia Sportage Hybrid-ը (լավագույն հիբրիդային ամենագնաց), Kia K5-ը (միջին չափսի լավագույն ավտոմեքենա) և Kia Rio-ն (լավագույն փոքրալիտրաժ ավտոմեքենա)։ Տասներկու տարբեր անվանակագերում հանձնվող մրցանակները բաժին են հասնում այն մոդելներին, որոնք առաջարկում են երկարատև արժեքի ու շահագործման լավագույն փորձառնության համադրությունը։

 

 

«U.S. News & World Report-ի շնորհած երեք Best Cars for the Money մրցանակները վկայում են մեր ամբողջ մոդելային շարքի գրավչության ու արժեքավորության մասին, և սա վերաբերում է թե՛ այնպիսի հայտնի մոդելների, ինչպիսին է Rio-ն, թե՛ մեր նորագույն նախագծերին, ինչպիսին է հիբրիդային Sportage-ը», — ասաց Սթիվեն Սենթերը, որը հանդիսանում է Kia America ստորաբաժանման գլխավոր օպերացիոն տնօրենն ու գործադիր փոխնախագահ։ «Չնայած մենք ձգտում ենք առաջարկել լավագույն դիզայնը, տեխնոլոգիաները, արտադրողականությունն ու հարմարավետությունը, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մեր հաճախորդների համար առաջնահերթ է մնում ավտոմեքենայի արժեքը»։

 

 

Հաղթողները ընտրվել են որակի և արժեքի համադրության գնահատականի հիման վրա։ Որակի բնութագրերը գնահատվում են յուրաքանչյուր ավտոմեքենայի տեղով U.S. News & World Report հանդեսի կազմված լավագույն ավտոմեքենաների ռեյթինգում, իսկ արժեքը գնահատվում է իրացման գնի և հինգ տարվա շահագործման ընդհանուր ծախսերի համադրությամբ։

Վերջին նորությունները