
Նորացված Sportage
Նորացված Kia Sportage-ը կատարյալ ավտոմեքենա է հագեցած և դինամիկ կենսակերպով մարդկանց համար: Ընդարձակ, հարմարավետ, հարուստ համալրմամբ նորացված Sportage-ը առաջարկում է ավելի շատ դիզայներական լուծումներ, օգտակար օպցիաներ և ուժային ագրեգատների ավելի լայն ընտրություն:
Էքստերիեր

Ավելի շատ զգացմունքներ
Նորացված Sportage-ը իսկապես տպավորիչ է: Արդեն իսկ ծանոթ աթլետիկ, արնական գծերը լրացված են լուսադիոդային օպտիկայով, նոր թափարգելներով և անվասկավառակներով:

Ավելի շատ զգացմունքներ

Ավելի շատ զգացմունքներ
-
Լուսադիոդային լուսարձկներ՝ ցերեկային ըթացքի կրակներով
Ոճային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի կրակներով (օպցիա), ապահովում են ճանապարհի ավելի լավ լուսավորություն և առանձնաում են անգերազանցելի տեսքով: -
Հետևի լուսադիոդային կոմբինացված լապտերներ
-
17-դյույմանոց անվասկավառակները հասնաելի են Comfort և Premium տարբերակների համար
Ինտերիեր

Էլ ավելի որակյալ լրամշակում
Էրգոնոմիկ ինտերիերը լրացված է նոր ղեկանիվով և սարքավորումների նորացված լայն վահանակով: Apple CarPlay™ և Android Auto™ ծրագրերը ճանաչող մուլտիմեդիա համակարգը հասանելի է արդեն սկզբնական Comfort տարբերակում, մինչդեռ ավելի հարուստ համալրումները կարող են հպարտանալ JBL պրեմիում հնչողությամբ:
-
Կաշեպատ ղեկանիվ՝ ԱՓ փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկներվ
Ոճային բազմաֆունկցիոնալ ղեկանիվը թույլ է տալիս հեշտությամբ հաղորդակցվել ավտոմեքենայի հետ՝ առանց ճանապարհից շեղվելու: -
Մեծ համայնապատկերային տանիք
Մեծ համայնապատկերային տանիքը, որը հանդիսանում է GT Line համալրման մաս, ստեղծում է արտաքին աշխարհի հետ միասնականության զգացողություն: -
Ամբողջությամբ ծալվող հետևի նստատեղեր
Նոր Kia Sportage-ի հետևի նստատեղերը ամբողջությամբ ծալվում են՝ զգալիորեն մեծացնելով ուղեբեռի համար նախատեսված տարածությունը:
-
Հարմար տեղավորվեք. Ձեզ սպասում է կյանքի լավագույն ուղևորություններից մեկը
Kia-ի դիզայներները վարպետորեն համադրել են որակյալ և հաճելի նյութերը, հաշվարկված էրգոնոմիկան և ժամանակակից սարքավորումները: Քրոսովերի էլեգանտ ինտերիերը պարգևում է հարմարավետության և հանգստության զգացողություն՝ անկախ դրսում կատարվելիք իրադարձություններից: -
Գունավոր ՀԲ-դիսփլեյ՝ 4,2 դյույմ անկյունագծով և ակտիվ մատրիցայով
Անալոգային արագաչափի և պտուտաչափի միջև տեղակայված 4,2 դյույմ անկյունագծով և ակտիվ մատրիցայով գունավոր դիսփլեյը անգերազանցելի պատկերավորությամբ արտացոլում է ավտոմեքենային առնչվող ամբողջ տեղեկատվությունը: -
Մուլտիմեդիա համակարգ՝ 7-դյույմանոց սենսորային էկրանով
Ինտուիտիվ հասկանալի և պարզ օգտագործվող մուլտիմեդիա համակարգի 7-դյույմանոց սենսորային էկրանին արտացոլվում է հետին տեսադաշտի տեսախցիկից ստացվող պատկերը:
-
Առջևի նստատեղերի օդափոխում և տաքացում
Օդափոխվող և տաքացվող նստատեղերը հարմարավետություն են պարգևում տարվա ցանկացած եղանակին (հասանելի են GT Line համալրման համար) -
Անլար լիցքավորման սարքավորում
Ձեր սարքերը միշտ պատրաստ կլինեն աշխատանքի անլար լիցքավորման մոդուլի շնորհիվ: (Հասանելի է GT Line համալրման համար: Համոզվեք, որ ձեր շարժական սարքը ունի անլար լիցքավորման ֆունկցիա:) -
Հետևի ուղևորների համար նախատեսված օդափոխում և էլեկտրական միակցումներ
Հետևի նստատեղերի ուղևորները կարող են կարգավորել օդափոխման համակարգի աշխատանքը և լիցքավորել շարժական սարքերը USB-միակցման և 12Վ վարդակի օգնությամբ:
GT Line տարբերակ

Լավագույնը ձեզ համար
Նորացված Sportage-ի համար հասանելի են նաև նոր շարժիչներ և փոխանցումատուփեր: Այսպես, 1,6-լիտրանոց բենզինային շարժիչը արդեն կարելի է պատվիրել 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: 1,7-լիտրանոց տուբոդիզելը իր տեղը զիջել է լիովին նոր 1,6-լիտրանոց դիզելային շարժիչին, որը նաև հասանելի է լիաքարշ համակարգի հետ:

Լավագույնը ձեզ համար

Լավագույնը ձեզ համար
-
19-դյույմանոց թեթևաձույլ սկավառակները հասանելի են GT-Line տարբերակի համար
-
Լուսադիոդային հակամառախուղային լուսարձակներ
Օրիգինալ քառամաս հակամառախուղային լուսարձակները հանդիսանում են Sportage GT Line համալրման այցեքարտը: -
Բեռնախցիկի դռան հատուկ լրամշակում
Բեռնախցիկի դռան փայլատ քրոմագույն լրամշակումը ավելի ոճային և նրբընտիր տեսք ունի, քան ավանդական քրոմը:
Շարժիչ և փոխանցումատուփ

Ժամանակակից տեխնոլոգիա շարժման կայունացման համար
Kia Sportage-ի լիաքարշ համակարգը ավելի անվտանգ ու հուսալի է դարձնում ամենօրյա վարումը:
-
Ավտոմատ փոխանցումատուփեր
Kia Sportage-ը, կախված շարժիչի տեսակից, կարող է համալրվել դասական 6-աստիճան ավտոմատ, կամ կրկնակի կցորդմամբ DCT 7-աստիճան ռոբատացված փոխանցումատուփերից մեկով: -
Մեխանիկական փոխանցումատուփ
Վեցերորդ փոխանցումը հնարավորություն է տալիս ճանապարհորդել հարմարավետությամբ և վառելիքի առավելագույն խնայողությամբ: -
Շրջադարձերում քարշուժի վերահսկման կատարելագործված համակարգ
Շրջադարձերում քարշուժի վերահսկման կատարելագործված համակարգը հետևում և վերլուծում է ճանապարհային պայմանները՝ ուղղելով ոլորող մոմենտը լավագույն կցորդումն ունեցող անիվներին և դրանով իսկ վերացնելով գեր- կամ թերշրջադարձելիությունը:
Անվտանգություն

Երբ ուժն ու հուսալիությունը ձեռք ձեռքի են տալիս
Նորագույն գերամուր պողպատի լայն կիրառումը Kia-ի ինժեներներին թույլ է տվել ապահովել թափքի կոշտության բարձր ցուցանիշներ, կատարելագործել կառավարելիությունը և ապահովել անվտանգությունն ու ակուստիկ հարմարավետությունը:
-
-
Անվտանգության վեց բարձիկ
Անվտանգության վեց բարձիկները, որոնց թվում են երկուական դիմային և կողային բարձիկներ, ինչպես նաև երկու վարագուրաձև բարձիկ, ապահովում են վարորդի և ուղևորների արդյունավետ պասիվ պաշտպանությունը:
-
-
Կույր գոտիների մոնիթորինգի համակարգ (BSD)
Սենսորների օգնությամբ BSD համակարգը հայնաբերում է «կույր գոտիներում» գտնվող այլ ավտոմեքենաները և կողային հայելիների մեջ ներկառուցած լուսային ազդանշանի միջոցով նախազգուշացնում վարորդին վտանգի մասին:
-
-
Քրուիզ-կոնտրոլ
Քրուիզ-կոնտրոլ համակարգը ավելի հեշտ ու հաճելի է դարձնում երկարաշունչ ուղևորությունները:
- Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: