Go to content
Kia Sorento

Արկածների որոնողը, որն իրեն ազատ է զգում նաև քաղաքում

Sorento-ի բնավորությունը կոփվել է զանազան ճանապարհներով կատարված բազմաթիվ ուղևորություններում: Այժմ, նոր ու ավելի գեղեցիկ դիզայնի շնորհիվ, այն իրեն ավելի վստահ է զգում նաև քաղաքի փողոցներում:

Գույներ

Մաքուր սպիտակՁյունափայլ սպիտակՄետաքսե արծաթՁգողական կապույտՇքեղ էսպրեսսոՄետաղե հոսքՊլատինե գրաֆիտԲևեռափայլ սև

Մաքուր սպիտակ

Նոր ճանապարհներ բացահայտելով

Նոր ճանապարհներ բացահայտելով

  • Շարժիչի ծավալը (լ) 2.4 | 3.3
  • Հզորություն (ձ.ուժ) 188 | 270
  • Երաշխիք 5 տարի կամ 150.000 կմ

Էքստերիեր

Վստահություն յուրաքանչյուր գծում

Վստահություն յուրաքանչյուր գծում

Համոզիչ արտաքինը՝ լուսադիոդային օպտիկայով և օպցիոնալ քառամաս հակամառախուղային լուսարձակներով, ինչպես նաև վարորդին և ուղևորներին ծառայող առաջադեմ տեխնոլոգիաների լայն ընտրությունն առանձնացնում են նոր Kia Sorento-ն ժամանակակից միջին չափսի քրոսովերներից: Երբ արտաքին գրավչությունն ու տարողունակությունը դառնում են նույն աստիճանի կարևոր, իրավիճակը փրկում է նոր Sorento-ն:
Քրոսովեր նրանց համար, ովքեր իրենք են կառավարում սեփական կյանքը

Քրոսովեր նրանց համար, ովքեր իրենք են կառավարում սեփական կյանքը

Էլեգանտ և մանևրական Sorento-ն մարմնավորում է քաղաքային բնապատկերին կատարելապես սազական շքեղություն, տեխնոլոգիականություն և պրակտիկություն: Դինամիկան, հղկված ընթացային բնութագրերը, անվտանգության առաջադեմ տեխնոլոգիաները և կապի լայն հնարավորությունները օգնում են հեշտությամբ հարմարվել ժամանակակից կյանքի ռիթմին:
Նոր կերպարանք և հզոր խառնվածք

Նոր կերպարանք և հզոր խառնվածք

Նորացված էքստերիերը՝ բարձր տեղադրված լուսարձակներով և կապոտի դինամիկ ռելիեֆով, չի կարող հայացքներ չգրավել: Իսկ հետևի լապտերների մեջ ներկառուցված վառ լուսադիոդային ստոպ-ազդանշանները միանգամից նկատելի են դառնում ձեր հետևից ընթացող վարորդներին:

Ինտերիեր

Շրջապատեք ձեզ խելացի համակարգերով

Շրջապատեք ձեզ խելացի համակարգերով

Sorento-ի նորացված սրահը հարմարավետության զգացողություն է պարգևում ճանապարհորդության առաջին իսկ վայրկյանից, ինչին նպաստում են ավելի էրգոնոմիկ ղեկը, լրամշակման կատարելագործված նյութերը և լրացուցիչ օպցիաները:
Շքեղ ձևավորումը ծնում է ազատության զագոցղություն

Շքեղ ձևավորումը ծնում է ազատության զագոցղություն

Sorento-ի սրահը առաջարկում է հարմարավետության բարձր մակարդակ: Հարմարավետ նստատեղերը, օպցիոնալ համայնապատկերային տանիքը, մուլտիմեդիա նավիգացիոն համակարգն ու Harman Kardon աուդիոսարքավորումները, բոլորն էլ ստեղծված են ձեզ հաճույք պարգևելու համար:
Առավելագույնս օգատգործեք սրահի հնարավորությունները

Առավելագույնս օգատգործեք սրահի հնարավորությունները

Ամենօրյա օգտագործման համար նախատեսված յոթտեղանի ավտոմեքենայից Sorento-ն արագ վերածվում է ուղեբեռ փոխադրող հուսալի օգնականի, որը թույլ է տալիս ճամփորդել ուղևորների և նրանց ուղեբեռի հետ: Անկախ նստատեղերի փոխդասավորավծությունից կարևորագույն նշանակություն ունեն հարմարավետությունն ու շահագործման պարզությունը:

Հիմնական առանձնահատկություններ

Բոլոր առումներով օժտված ավտոմեքենա

Բոլոր առումներով օժտված ավտոմեքենա

Sorento-ն մնում է իսկապես պրակտիկ ավտոմեքենա, երբ գործը հասնում է ուղևորներին տեղավորելուն և նրանց ուղեբեռը տեղափոխելուն: Ներքին տարածությունը բավարար է նույնիսկ ծավալուն և մեծաչափ իրեր տեղավորելու համար: Եթե դա էլ չհերիքի, ապա տանիքի ռեյլինգները թույլ կտան տեղադրել լրացուցիչ բեռնարկղ:
Թող բոլորը տեսնեն իսկական դինամիկան

Թող բոլորը տեսնեն իսկական դինամիկան

Արտաքին ոճավորման GT Line փաթեթը ակնառու կերպով ցուցադրում է ձեր KIA Sorento-ի հավակնությունները: Յուրաքանչյուր մանրուքի դիզայնը հագեցած է սպորտային ոգով:

Արտադրողականություն

Ուժ, որը հարգում եք, վառելիքի խնայողություն, որի մասին երազել եք

Ուժ, որը հարգում եք, վառելիքի խնայողություն, որի մասին երազել եք

Sorento-ն ներկայացված է հզոր և տնտեսող տուրբոդիզելային շարժիչով: Ընթացքի լրացուցիչ խնայողականությունն ու հարմարավետությունը ապահովում է լիովին նոր 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը:
Լիաքարշ համակարգ

Լիաքարշ համակարգ

Մշտական լիաքարշ համակարգի նորագույն տեխնոլոգիան օգնում է Sorento-ին պահպանել առավելագույն կցորդումը ճանապարհի հետ և գրեթե չնկատել ճանապարհածածկի որակը: Ինտելեկտուալ լիաքարշ Dynamax AWD համակարգը, որը նախագծվել է Magna Powertain ընկերության հետ համատեղ, անընդհատ հետևում է շարժման պայմաններին և ոլորող մոմենտն ուղղում այն անիվների վրա, որոնց կցորդումը ճանապարհի հետ առավելագույնն է: Այն նաև մեծացնում է կայունությունը շրջադարձերում՝ նվազեցնելով քարշուժի ավելցուկը առջևի կամ հետևի սռնիների վրա:

Անվտանգություն

Sorento-ն ամենից վեր է դասում անվտանգությունը

Sorento-ն ամենից վեր է դասում անվտանգությունը

Թափքի կոշտ ուժային կառուցվածքում կիրառված է գերամուր պողպատ, իսկ անվտանգության վեց բարձիկները հանդիսանում են ավտմեքենայի ստանդարտ համալրման մաս:
  • Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
    Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: