Go to content
Kia Seltos

Ավելի համարձակ

Դեպի նպատակ տանող ճանապարհը հեշտ չի լինում: Սակայն նոր Kia Seltos-ը թույլ է տալիս համարձակ նայել դեպի առաջ: Այս ավտոմեքենան փոխում է պատկերացումը քրոսովերների մասին:

Գույներ

Clear White (UD)Snow White Pearl (SWP)Gravity Gray (KDG)Steel Gray (KLG)Stargright Yellow (B4Y)Neptune Blue (B3A)Mars Orange (M3R)Dark Ocean Blue (BU3)Cherry Black (9H)Starbright Yellow / Clear White (GA6)Starbright Yellow / Cherry Black (GA7)Gravity Gray / Platinum Gold (SE1)Dark Ocean Blue / Clear White (GA4)Dark Ocean Blue / Cherry Black (GA5)Mars Orange / Clear White (GA3)

Clear White (UD)

Կատարեք առաջին համարձակ քայլը:

Կատարեք առաջին համարձակ քայլը:

Դեպի մեծ նպատակ տանող ուղին սկսվում է առաջին համարձակ քայլից: Նոր Kia Seltos-ը պարգևում է վստահություն, որն անհրաժեշտ է ցանկացած նախաձեռնության համար:

  • Շարժիչի ծավալը (լ) 1.6 | 2.0
  • Հզորություն (ձ.ուժ) 121 - 177
  • Երաշխիք 5 տարի կամ 150.000 կմ

Էքստերիեր

Հայացքներ է գրավում

Հայացքներ է գրավում

Տպավորիչ մկանուտ կառուցվածքով կոմպակտ քրոսովերի դինամիկ ուրվագիծը թաքցնում է մարդամոտ խառնվածքը, որտեղ հարմարավետությունն ու տեխնիկական հագեցվածությունը համադրվում են ազարտի և վարելու ցանկության հետ: Նոր KIA Seltos-ը պատրաստ է արձագանքել ցանկացած մարտահրավերի:

Ինտերիեր

Աշխարհն ավելի վառ է, երբ KIA Seltos-ի ղեկին եք

Աշխարհն ավելի վառ է, երբ KIA Seltos-ի ղեկին եք

Սարքավորումների վահանակի դիսփլեյները տեղադրված են որոշկի անկյան տակ՝ մշտապես մնալով ձեր տեսադաշտում: Սակայն Seltos-ը հոգ է տանում ոչ միայն Ձեր մասին: Ավտոմեքենայի ինտերիերն ու ֆունկցիոնալ լուծումները մանրակրկիտ մտածված են այնպես, որպեսզի ուղևորները ևս վայելեն հարմարավետ և գրավիչ ուղևորությունը:

Հարմարավետություն

Նրբագեղ, հարմարավետ, պրակտիկ

Նրբագեղ, հարմարավետ, պրակտիկ

Ընդարձակ և գեղեցիկ սրահը համատեղում է էրգոնոմիկան և մտածված կառուցվածը, որը նախատեսված է այն ամենի համար, ինչ ցանկանում եք վերցնել Ձեզ հետ՝ ճանապարհ ընկնելիս: Իսկ հստակ չափաբերված կախոցը կզարմացնի ձեզ էներգակլանման և սահուն ընթացքի համադրությամբ:

Տաք օպցիաներ

Տաքություն և հարմարավետություն ցանկացած եղանակի

Տաքություն և հարմարավետություն ցանկացած եղանակի

«Տաք օպցիաներ» ընդլայնված փաթեթը ներառում է առջևի և հետևի նստատեղերի տաքացում, առջևի ողողիչի ջրամուղների տաքացում, ղեկի և դիմապակու տաքացում, կողային հայելիների տաքացում:

Drive Wise

Կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ

Կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ

Երբեմն ամենախելացի լուծումը նաև ամենաակնհայտն է: Seltos-ը սարքավորված է KIA Drive Wise անվտանգության համակարգերի համալիրով, որը վարումը դարձնում է ավելի վստահ և շրջահայաց: Համակարգերը միանում են, երբ փոխում եք երթևեկությն շարքը, մանևրում եք նեղ կայանատեղիում կամ դուրս եք գալիս երթևեկելի մաս: Drive Wise-ը թույլ կտա Ձեզ խուսափել հոգնածությունից նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում:

Անվտանգություն

Բնածին պաշտպան

Բնածին պաշտպան

Հավատարմությունը Seltos-ի բնատուր գծերից է: Այն ստեղծված է՝ Ձեզ արագ, արդյունավետ և առավել անվտանգ տեղ հասցնելու համար: Մեխանիկական և ավտոմատ փոխանցումատուփերի հետ համակցվող շարժիչները ապահովում են հստակ և սահուն կառավարում, իսկ պասիվ անվտանգության համակարգերի նպատակը վարորդի և ուղևորների առավելագույն պաշտպանություն ապահովելն է:

Kia Seltos
  • Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
    Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: