Go to content
Kia Rio X-Line

Դիմավորեք լիովին նոր Rio X-line-ը

Սլացիկության, հեչբեքի հարմարավետության և քաղաքային քրոսովերի էներգիայի անհավանական համադրությունը մարմնավորվել է նոր Kia Rio X-Line-ում: Տպավորիչ արտաքին տեսքը, ընդարձակ և հարմարավետ սրահը, բարձր լուսածերպը նոր Rio X-Line-ը դարձնում են ունիվերսալ ավտոմեքենա թե քաղաքում, թե քաղաքից դուրս:

Գույներ

Վառ կարմիրԲյուրեղյա սպիտակՍառցե գինիԴեղնա-դարչնագույնՓայլուն արծաթՔաղաքային մոխրագույնԽորհրդավոր սևՆարնջագույն մայրամուտԾովային կապույտ

Վառ կարմիր

  • Շարժիչի ծավալը (լ) 1.4 | 1.6
  • Հզորություն (ձ.ուժ) 100 | 123
  • Երաշխիք 5 տարի կամ 150.000 կմ

Էքստերիեր

Ընտրություն առանց փոխզիջումների

Ընտրություն առանց փոխզիջումների

Սլացիկ հեչբեք, որն առանձնանում է քրոսովերի արտաքինով:
Բազմակողմանի բնավորություն

Բազմակողմանի բնավորություն

Պատրաստ եղեք, որ ձեր յուրաքանչյուր օրը լցված կլինի հատուկ տրամադրությամբ, քանի որ նոր Kia Rio X-Line-ի մտածվածությունն ու յուրաքանչյուր տարրի հանդեպ ուշադրությունը չեն կարող անտարբեր թողնել ձեզ:
Քո ամենօրյա X-Line տրամադրությունը

Քո ամենօրյա X-Line տրամադրությունը

Նոր Kia Rio X-Line-ի դինամիկ խառնվածքի և տպավորիչ արտաքինի շնորհիվ դուք մշտապես կնկատեք շրջապատի հիացած հայացքները:

Ինտերիեր

Կատարելություն մանրուքներում

Կատարելություն մանրուքներում

Նոր Kia Rio X-Line-ի ինտերիերը նույնքան մանրակրկիտ է մտածված, որքան և դրա արտաքինը: Հարմարավետ սրահը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին, իսկ նյութերի որակն ու երկարակեցությունը կգոհացնեն ցանկացած վարորդի:

Պրակտիկություն

Ավելի ընդարձակ, քան երևում է

Ավելի ընդարձակ, քան երևում է

Ամբողջությամբ ծալելով հետևի շարքի նստատեղերը՝ դուք կարող եք այլևս չմտահոգվել ձեզ հետ ճանապարհորդության վերցվող ուղեբեռի մասին:

Շարժիչ և փոխանցումատուփ

Դինամիկա և հարմարավետություն

Դինամիկա և հարմարավետություն

Մենք արել ենք ամեն բան, որ ձեր ցանկացած ուղևորություն լինի հարմարավետ, անվտանգ և տնտեսող, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով եք երթևեկում: Տեխնոլոգիապես հարուստ փոխանցումատուփով համակցվող երկու տեսակի շարժիչները, ինչպես նաև մանրակրկիտ հավասարակշռված կախոցը, որը հատուկ նախագծված է հարմարավետ և հուսալի ընթացք ապահովելու համար, թույլ կտան ձեզ վստահություն զգալ ինչպես կարճատև, այնպես էլ երկարաշունչ ճանապարհորդությունների ժամանակ:

Անվտանգություն

Կայունության վերահսկման ներկառուցված համակարգ (VSM)

Կայունության վերահսկման ներկառուցված համակարգ (VSM)

Էլեկտրոնային օգնականների համալիրը, որը ներառում է արգելակային ճիգերի բաշխման համակարգը (ESC), արգելակների հակաբլոկավորման համակարգը, զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգը (HAC) և արգելակման ժամանակ կուրսային կոայունության պահպանման համակարգը, հանդիսանում է վարորդի հուսալի օգնականը բարդ ճանապարհային իրավիճակներում:

Kia Rio X-Line
  • Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
    Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: