
Իրականացող ցանկությունների էներգիա
Միայն տեսեք՝ այս համարձակ ուրվագիծը փոխում է Ձեր պատկերացումը ստանդարտների մասին: Այո՛, սա հենց նորացված KIA Rio X քրոս-հեչբեքն է, ավտոմեքենա, որը նման է հանկարծակի իրականություն դարձած վառ երազանքի: Ավելի դինամիկ, ավելի ոճային, ավելի ֆուկնցիոնալ՝ այն, ասես, սպասում է քաղաքային հոսքին ձուլվելու հնարավորությանը, որպեսզի անմիջապես դառնա դրա զարդը:

Բազմապատկի՛ր
Շարժիչի գործարկում անմիջապես բանալիից և բազում այլ հարմարավետ օպցիաներ: KIA Rio X-ն ավելին է, քան կարող եք պատկերացնել:
Էքստերիեր

Խառնվացքի նոր կողմերը
Ֆունկցիոնալությունը ընդգծող ոճ՝ սա է նորացված KIA Rio X-ի բանաձևը, որն առանձնանում է վառ լուծումներով և պրակտիկությամբ: Տպավորիչ դիզայն, հարմարավետություն, ունիվերսալություն, հուսալիություն և լիակատար հարմարեցվածություն տեղական պայմաններին՝ այստեղ ամեն բան ենթարկված է մի նպատակի, այն է՝ որ նստելով ղեկին՝ ոչ միայն ուրախություն ապրեք, այլև վայելեք կատարյալ վստահություն:

Ընդլայնեք ձեր հնարավորությունները
195 մմ տպավորիչ լուսածերպը թույլ է տալիս համարձակ մեկնել քաղաքից դուրս, իսկ մնալով քաղաքում՝ վստահորեն կայանել ավտոմեքենան:

Ոճ՝ յուրաքանչյուր վրձնահարվածում
KIA Rio X-ը տպավորիչ և համոզիչ տեսք է ստացել դիզայներական բազում վրձնահարվածների և շեշտադրումների շնորհիվ: Հավաք, ասես պատրաստ է ակնթարթային արագացման՝ այն սպասում է միայն, թե երբ կգործարկեք շարժիչն ու կսեղմեք ոտնակը:
-
Առջևի լուսադիոդային լուսարձակներ
Առջևի լուսարձակների նոր կառուցվածքը թարմություն և ծանրակշռություն է հաղրոդում KIA Rio X-ի կերպարին: Իսկ բազմաֆոկալ լուսադիոդները զգալիորեն ավելի պայծառ են, ինչը նպաստում է տեսանելիության և անվտանգության աճին օրվա մութ ժամերին: -
Ռադիատորի ֆիրմային ճաղավանդակ
Թարմացված դիզայնի շնորհիվ ֆիրմային «Վագրի ժպիտը» տեսողաբար համադրվում է թափարգելի կառուցվաքի հետ՝ ուժեղացնելով ավտոմեքենայի կերպարը: Նորացված KIA Rio X-ը ավելի ծանրակշիռ տեսք է ստացել՝ միաժամանակ չկորցնելով իր վառ և բարյացակամ խառնվածքը: -
Առջևի թափարգել
Առջևի թափարգելի փոփոխված գծերը նոր տեսանկյունից են բացահայտում ավտոմեքենան: Նորացված KIA Rio X-ը դեռևս այսքան մկանուտ և դինամիկ չեք տեսել: -
Շրջադարձերի լուսավորում
Շրջադարձի ուղղությամբ լուսավորման հնարավորությունը ավտոմեքենայի օգտակար և հարմարավետ նորություններից է: Այն զգալիորեն նպաստում է անվտանգությանը և հնարավորություն է տալիս խուսափել տհաճ անակնկալներից:
-
Հակամառախուղային լուսարձակներ
Հակամառախուղային լուսարձակների ընդգծված մինիմալիստական գծերը լրացուցիչ համարձակ շեշտադրում են հաղորդում ավտոմեքենայի կերպարին: -
Հետևի լուսադիոդային լապտերներ
Հետևի վառ լապտերները՝ օրիգինալ պատկերով, լրացնում են ավտոմեքենային բնորոշ կերպարը և տեսանելի դարձնում Ձեզ ճանապարհին նույնիսկ արևոտ եղանակին: -
Սև սփոյլեր
Տպավորիչ սև սփոյլերը ավտոմեքենայի խառնվածքին ավելացնում է կոնտրաստային երանգներ՝ լրացնելով էքստերիերի հետնամասի պատկերը: -
Տանիքի ռեյլինգներ
Նորացված KIA Rio X-ի ռեյլինգները, որոնք կրկնում են տանիքի ուրվագիծը, հանդիսանում են միաժամանակ նրբագեղ և ֆունկցիոնալ լուծում:
-
X տարբերանշան
X տարբերանշանը ուշադրություն է հրավիրում մոդելի նոր անվանման վրա՝ KIA Rio X, որն ընդգծում է մոդելի հատուկ դերը KIA Rio-ի շարքում և դրա կապը քրոսովերների հետ: -
Կողային մոլդինգներ և անվակամարներ
Մոլդինգների և անվակամաների մտածված կառուցվածքը պաշտպանում է ավտոմեքենայի թափքը բնության գրկում կամ անհարթ ճանապարհներով երթևեկելիս: -
16" թեթևաձույլ անվասկավառակներ
16" թեթևաձույլ անվասկավառակների նոր դիզայնը էլ ավելի սպորտային տեսք է հաղորդում ավտոմեքենային: -
Շնաձկան լողակ հիշեցնող ալեհավաք
Էլեգանտ շեշտադրում, որն ընդգծում է ավտոմեքենայի յուրաքանչյուր ֆունկցիոնալ լուծման նրբագեղությունը:
Ինտերիեր

Հարմաարավետության բոլոր երանգները
Ինտերիերի հարմարավետ և էրգոնոմիկ լուծումները նույնքան ֆունկցիոնալ են, որքան և էլեգանտ: Ոճային գտածոները իրականացված են որակյալ և երկարաժամկետ օգտագործման համար նախատեսված նյութերի կիրառմամբ: Մեկ ագամ չէ, որ կզգաք ղեկին մնալու ցանկությունը, նույնիսկ, երբ ուղևորությունն արդեն ավարտված լինի:
-
Կենտրոնական վահանակ
Կոնտրաստային քրոմապատ գծով կենտրոնական լայն վահանակը, որը իրականացված է միասնական բլոկի տեսքով, տեսողաբար ընդլայնում է ավտոմեքենայի սրահի տարածությունը: -
Փոխանցումատուփի փոխարկիչ
Փոխանցումատուփի փոխարկչի էլեգանտ և հարմարավետ տեղադրված բռնակը՝ փայլուն քրոմապատ լրամշակմամբ, տպավորիչ և չափազանց ֆունկցիոնալ դիզայներական լուծում է: -
Supervision բորտհամակարգիչ
Միշտ տեղյակ եղեք ուղևորության մանրամասներին, ավտոմեքենայի ֆունկցիոնալ կարգավորումներին, եղանակի տեսությանը, վառելիքի ծախսին և ընթացքի պաշարին: Բոլոր անհրաժեշտ տեղեկությունները արտացոլվում են բորտհամակարգչի 4,2-դյույմանոց գունավոր դիսփլեյին:
Style տարբերակ

Էլ ավելի վառ ու աշխույժ
Համարձակ տեսողական շեշտադրումների, սպորտային խառնվածքի և տեխնիկական սարքավորումների հատուկ փաթեթի շնորհիվ նորացված KIA Rio X-ը կարողանում է խախտել առօրյա հանգստությունը: Եթե Ձեր նպատակը յուրաքանչյուր երեկույթի աստղ լինելն է՝ STYLE տարբերակը հենց ձեզ համար է:
-
Ռադիատորի ճաղավանդակի կարմիր ներդիր
Ֆիրմային «Վագրի ժպիտ» ճաղավանդակի վրա տեսանելի հյութեղ վրձնահարվածը անկասկած հաստատում է ավտոմեքենայի սպորտային խառնվածքը: -
15" թեթևաձույլ սկավառակների օրիգինալ դիզայն
15" թեթևաձույլ սկավառակների օրիգինալ դիզայնը էլեգանտ կերպով լրացնում է ավտոմեքենայի մկանուտ կերպարը: -
Առջևի լուսադիոդային օպտիկա
Պրոյեկցիոն լուսարձակները, ցերեկային ընթացքի լուսադիոդային կրակներն ու հակամառախուղային լուսարձակները հիանալի լուսավորություն են ապահովում, տեսանելի են դարձնում ավտոմեքենան նույնիսկ արևոտ օրերին և նպաստում անվտանգությանը մառախուղի պայմաններում:
-
Հետևի լուսադիոդային լապտերներ
Հետևի տպավորիչ լապտերները թույլ են տալիս անսխալականորեն ճանաչել STYLE տարբերակի KIA Rio X-ը ցանկացած հոսքում: -
Ռեյլինգների կարմիր ներդիրներ
Ռեյլինգների համարձակ շեշտադրումները ամբողջականություն են հաղորդում ավտոմեքենայի կերպարին: -
Կարմիր շեշտադրումներ ղեկի և փոխանցումատուփի փոխարկչի վրա
Կառավարման սարքավորումների լրացուցիչ գունային շեշտադրումները կրկին ու կրկին ընդգծում են STYLE տարբերակի հանդուգն խառնվածքը:
-
Կարմիր դեկորատիվ մոլդինգ առջևի վահանակի վրա
Առջևի վահանակի ամբողջ լայնությամբ ձգվող կարմիր գիծն ունի տպավորիչ ու ոճային տեսք: -
Նստատեղերի գործվածքային պաստառապատում՝ կարմիր կոնտրաստային դարձակարով
Հագեցած կարմիր գույնի նրբագեղ դարձակարերը ինտերիերին հաղորդում են լրացուցիչ սպորտային շեշտադրումներ: -
Նոր մուլտիմեդիա համակարգ՝ 8" էկրանով ու հետին տեսադաշտի տեսախցիկով
Մեծ էկրանով, ինտուիտիվ ինտերֆեյսով և հարմար կառավարվող նոր համակարգը սրահի իսկական զարդն է: Հետընթաց շարժման ժամանակ դիսփլեյին արտացոլվում է հետին տեսադաշտի տեսախցիկից ստացվող պատկերը:
Տեխնոլոգիաներ

Ձեր տրամադրության պահապանը
Ինչպես քաղաքում, այդպես էլ հեռու ուղևորությունների ժամանակ նորացված KIA Rio X-ը հոգ է տանում Ձեր և Ձեր ուղևորների մասին: Մտածված սրահը օգնում է առավելագույն հաճույք ստանալ ճանապարհորդությունից, իսկ հարմարավետության ֆունկցիաները ներառում են բազում հաճելի մանրուքներ, որոնց կիրառումը թույլ կտա Ձեզ մոռանալ, թե ինչ է հոգնածությունը:

Ձեր անձնական օգնականը
Անհրաժեշտ տեղեկությունները արագ ստանալու հնարավորությունը ժամանակակից կյանքի կարևորագույն պայմաններից է: Նորացված KIA Rio X-ի մուլտիմեդիա տեխնոլոգիաները թույլ են տալիս Ձեզ մնալ կապի մեջ շրջակա աշխարհի հետ և անվտանգ ու հարմարավետ ձևով օգտվել առօրյա ծառայություններից:
-
Նոր նավիգացիոն համակարգ՝ 8" էկրանով
Նորացված KIA Rio X-ի ստանդարտ նավիգացիան թույլ է տալիս բարձր հստակությամբ կառուցել երթուղիներ և գտնել Ձեզ հետաքրքրող օբյեկտները, իսկ ողջ անհրաժեշտ տեղեկությունները արտացոլվում են 8" անկյունագծով մեծ ու պայծառ էկրանին: -
Android Auto և Apple CarPlay
Android Auto և Apple CarPlay համակարգերի հետ համատեղելիության շնորհիվ Դուք կարող եք կատարել զանգեր, ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, լսել երաժշտություն և օգտվել այլ ծառայություններից՝ առանց ձեռքերը ղեկից կտրելու: -
Հետին տեսադաշտի տեսախցիկ
Հետընթաց շարժման ժամանակ հետին տեսադաշտի տեսախցիկից էկրանին ստացվող պատկերը թույլ է տալիս վստահ և անվտանգ կայանել մեքենան նույնիսկ նեղ տարածության մեջ:
-
Համակարգերի կառավարում ղեկից և Bluetooth
Կատարեք զանգեր, ուղարկեք և ստացեք հաղորդագրություններ, ընտրեք սիրելի երգը կամ էլ կառուցեք երթուղիներ ղեկի վրայի կոճակների կամ էլ Bluetooth կապուղու ապահոված ձայնային կառավարման օգնությամբ: Դուք միշտ կենտրոնացած կլինեք ճանապարհի վրա: -
Smart Key համակարգ
Ավտոմեքենայի առանց բանալիի մուտքի և շարժիչի հեռահար գործարկման համակարգը հարմարավետ և օգտակար լուծում է, որը Դուք անպայման կգնահատեք: -
Բազմաֆունկցիոնալ ղեկանիվ
Ղեկանիվի կառուցվածքը թույլ է տալիս Ձեզ հեշտությամբ կառավարել աուդիոհամակարգը, քրուիզ-կոնտրոլն ու Bluetooth կապուղին՝ անսխալ կերպով գնտելով անհրաժեշտ կոճակներն ու չշեղելով ճանապարհից:
-
Քրուիզ-կոնտրոլ՝ արագության սահմանափակիչով
Դուք ոչ միայն կարող եք պահպանել սահմանված արագությունը երկար ուղևորությունների ժամանակ, այլև որոշել արագության վերին սահմանը՝ տուգանքներից խուսափելու համար: -
Կլիմատ-կոնտրոլ
Սահմանեք հարմարավետ ջերմաստիճան, և կլիմատ-կոնտրոլ համակարգը կպահպանի այն ողջ ուղևորության ընթացքում: Կառավարման հարմարավետ և ոճային բլոկը լրացուցիչ դիզայներական շեշտադրում է նորացված KIA Rio X-ի սրահում: -
Շարժիչի գործարկման կոճակ
Սեղմեք կոճակը ձեր KIA Rio X-ի շարժիչը գործարկելու համար: Այսուհետ դա կարող եք անել առանց բանալին գրպանից հանելու: -
Կայանման առջևի և հետևի ցուցիչներ
Կայանման ցուցիչներն այսուհետ տեղադրված են ոչ միայն հետևում, այլև առաջնամասում: Դա զգալիորեն հեշտացնում է կայանումը և մանևրումը սահմանափակ տարածության մեջ:
Տարողունակություն

Տարածություն բոլորի և ամենի համար
Ունիվերսալ սրահը նորացված KIA Rio X-ի գլխավոր առանձնահատկություններից է: Ծալեք կամ բացեք նստատեղերը Ձեր կարիքների համապապատասխան, տեղավորեք ուղեբեռը և ինքներդ տեղավորվեք՝ այս ավտոմեքենան կօգնի լուծել ցանկացած խնդիր:
-
Հետևի ծալվող նստատեղեր
Դուք կարող եք ծալել հետևի նստատեղերը 60/40 համամասնությամբ, ինչը թույլ կտա տեղափոխել ծավալուն ուղեբեռ և երկար առարկաներ: -
Տարողունակ բեռնախցիկ
Տարողունակ բեռնախցիկում հեշտությամբ տեղ կանի ոչ շատ մեծ սպորտային սարքավորում և մի քանի ճամպրուկ, իսկ հետևի լայն դուռը կապահովի բեռնման հարմարավետությունը: -
Ամբողջական ծանրաբեռնվածություն
Ծալելով վերջին շարքի նստատեղերը՝ դուք կստանաք 1 075 լ օգտակար ծավալ՝ նախկին 370 լ փոխարեն, և կկարողանաք բեռնախցիկում տեղավորել ողջ անհրաժեշտ ուղեբեռն ու նույնիսկ հեծանիվ:
Հարմարավետություն

Կարևոր մանրուքները միշտ ձեռքի տակ են
Նորացված KIA Rio X-ի սրահի մտածված լուծումները կոչված են՝ օգնել Ձեզ կազմակերպել շփման համար նախատեսված տարածություն, թե կարճատև, թե երեկարաշունչ ուղևորությունների համար: Այն ամենը, ինչ պետք կգա ճանապարհին, միշտ կլինի ձեռքի տակ:
-
Էրգոնոմիկ արմնկակալ
Հարմարավետ արմնկակալը թույլ է տալիս ընտրել երկու դիրքերից մեկը, իսկ դրա տակ առկա է օգտակար մանրուքների համար նախատեսված արկղիկը: -
USB-լիցքավորիչ հետևի շարքի ուղևորների համար
Այժմ հետևի շարքում ճանապարհորդող ուղևորները ևս հնարավորություն ունեն լիցքավորել սմարթֆոններն ու այլ սարքերը: -
Դռների՝ տարողունակ գրպանիկներ
Դուք անպայման կգնահատեք դռների ծավալուն գրպանիկները, որտեղ կտեղավորվի ոչ շատ մեծ անձրևանոց կամ ջրի շիշ: -
Վարորդի նստատեղի կողային օժանադակում՝ էլելկտրակառավարմամբ
Կարգավորեք գոտկատեղային օժանդակումը էլեկտրական կարգավորման ֆունկցիայի օգնությամբ և մեկնեք երկար ճանապարհորդության՝ մոռանալով հոգնածության մասին:
Տաք օպցիաներ

Երբ ձմեռը միայն ուրախացնում է
Ռուսական պայմանները լուրջ պահանջներ են ներկայացնում ավտոմեքենային, և նորացված KIA Rio X-ը ամբողջությամբ համապատասխանում է այդ պահանջներին: «Տաք օպցիաներ» փաթեթը ամբողջությամբ մտածված է, ներառյալ՝ ողողիչ հեղուկի՝ մինչև 5,3 լիտր ծավալով բաքը, որպեսզի ավելի վստահ զգաք ձեզ ձնապատ ճանապարհին: «Տաք օպցիաներ»-ի շնորհիվ «ճանապարհորդությունների սեզոն» արտահայտությունը կորցնում է իմաստը, քանի որ նույնիսկ ամենախստաշունչ ձմռանը յուրաքանչյուր ուղևորություն կպարգևի Ձեզ ուրախություն և հարմարավետություն:
-
Դիմապակու և ապակեմաքրիչների ջրամուղների տաքացում
Այսուհետ ձմեռային ուղևորություններին նախապատրաստվելը ավելի քիչ ժամանակ կխլի: Տաքացման ֆունկցիան կօգնի հաշված րոպեներում հալեցնել ձյունն ու սառույցը: -
Առջևի և հետևի նստատեղերի տաքացում
Նույնիսկ ամենացուրտ ձմեռային օրերին նստատեղերը արագ տաքանում են՝ հասնելով հարմարավետ ջերմաստիճանի: -
Կողային հայելիների տաքացում
Տաքացման ֆունկցիան կօգնի մաքրել հետին տեսադաշտի հայելիները սառույցից կայանատեղիում և ձնից՝ բուքի ժամանակ: -
Ղեկի տաքացում
Ղեկի հարմարավետ ջերմաստիճանը ցուրտ եղանակին ուղևորությունը դարձնում է ոչ միայն հաճելի, այլև անվտանգ:
Անվտանգություն

Հոգատարություն յուրաքանչյուրի հանդեպ
Նորացված KIA Rio X-ի անվտանգության համակարգերի համալիրը ներառում է առավել ժամանակակից տեխնոլոգիաներ: Վարորդին օժանդակող ֆունկցիաները, ներառյալ կայանման առջևի և հետևի ցուցիչները, նվազեցնում են առօրյա ռիսկերը նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, իսկ պասիվ անվտանգության միջոցները հոգ են տանում բախումների ժամանակ հնարավոր հետևանքները առավելագույնս նվազեցնելու մասին:
-
-
Կուրսային կայունության համակարգ (ESC)
Համակարգը թույլ է տալիս պահպանել շարժման հետագիծը՝ արգելակելով անիվներից մեկը, երբ առաջանում է կողասահքի վտանգ:
-
-
Շրջադարձերում արգելակման վերահսկման համակարգ (CBC)
Համակարգը ավտոմատ կերպով կվերաբաշխի արգելակման ճիգերը՝ թույլ տալով Ձեզ հաղթահարել շրջադարձը սահմանված հետագծով և կանխելով հնարավոր կողասահքը:
-
-
Անվադողերում ճնշման վերահսկման համակարգ
Անվադողերում ճնշման վերահսկման համակարգի շնորհիվ դուք մշտապես տեղյակ կլինեք, թե երբ է անհրաժեշտ փչել անիվը: Սա պարզապես հարմար է:
-
-
Զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգ (HAC)
Երբ սկսում եք շարժվել թեք մակերևույթի վրա, համակարգը երկու վայրկյանվ ակտիվացնում է արգելակը՝ կանխելով ավտոմեքենայի հետընթացը:
-
-
ԷՌԱ-ԳԼՈՆԱՍ
Այս համալիր համակարգը թույլ է տալիս օգնություն ստանալ ծայրահեղ իրավիճակներում: Դրա օպերատորները պատրաստ են կապ հաստատել Ձեզ հետ ՃՏՊ դեպքում և անհրաժեշտության դեպքում կանչել օպերատիվ արձագանքման ծառայությունների աշխատակիցներին:

- Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: