Go to content
Kia Optima

Գայթակղիչ կատարելություն. Optima

Գույներ

Ձյունափայլ սպիտակ մարգարիտՄաքուր սպիտակՄետաքսե արծաթԲևեռափայլ սև մարգարիտՊլատինե գրաֆիտՄոխրագույն մամուռԳայթակղիչ կարմիրՁգողական կապույտՇագանակագույն Պլուտոն

Ձյունափայլ սպիտակ մարգարիտ

  • Շարժիչի ծավալը (լ) 2.0 | 2.4
  • Հզորություն (ձ.ուժ) 157 | 178
  • Երաշխիք 5 տարի կամ 150.000 կմ

Էքստերիեր

Այն գրավում է ձեզ… Եվ ամբողջովին գերում

Այն գրավում է ձեզ… Եվ ամբողջովին գերում

Տպավորիչ արտաքին: Գրավիչ մանրուքներ: Նուրբ հավասարակշռություն: Անհավանական տեխնոլոգիաներ: Երկարացված անվային բազա՝ էլ ավելի բարձր կայունության և հարմարավետության համար: Տարողունակ Kia Optima-ն նրբագեղությունը վերածում է անդիմադրելի գայթակղության:
Տպավորիչ կերպար

Տպավորիչ կերպար

Հետևի կանգնակները նրբագեղորեն շրջանցող կողային պատուհաններ: Բեռնախցիկի դիզայն, որը ծառայում է որպես աերոդինամիկ սփոյլեր: Թեթևաձույլ անվասկավառակների հարուստ ընտրություն: Optima-ն իսկական գլուխգործոց է բառի բուն իմաստով:
Նույնիսկ հետևից՝ այն ցուցադրում է իր լավագույն կողմը

Նույնիսկ հետևից՝ այն ցուցադրում է իր լավագույն կողմը

Սահուն աերոդինամիկ թափք: Հետևի արտահայտիչ լուսարձակներ: Մաքուր, աթլետիկ գծեր: Որ տեսանկյունից էլ նայեք՝ Kia Optima-ն արտացոլում է շքեղություն ու գերազանցություն:

Ինտերիեր

Գաղտնիքը մանրուքներն են

Գաղտնիքը մանրուքներն են

Kia Optima-ի սրահի ներքին կառուցվածքը օգնում է վարորդին կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իրոք կարևոր է: Սարքավորումների վահանակը չի արտացոլում լույսը և 8,5°-ով թեքված է դեպի վարորդը: Կենտրոնական բարձակի բաժակակալները մշտապես գտնվում են հասանելիության գոտում: Թաթախվեք այն տարածության մեջ, որը ստեղծվել է հատուկ ձեր համար:
Ներսից նույնիսկ ավելի մեծ է

Ներսից նույնիսկ ավելի մեծ է

Ընդարձակ տարածություն գլխի և ոտքերի համար: Լայն բացվածք առջևի ուղևորների ուսերի հատվածում: Հուսալի և հարմարավետ նստատեղեր: Սրահում գտնվելու առաջին իսկ պահից Optima-ն պարգևում է անգերազանցելի զգացողություններ:
Ամբողջությամբ խորասուզվեք վարորդական փորձառնության մեջ

Ամբողջությամբ խորասուզվեք վարորդական փորձառնության մեջ

Optima GT և GT Line մոդելների սրահի պրեմիում կարգի սպորտային ոճը առանձնանում է նրբագեղությամբ և իրականացման բարձրագույն վարպետությամբ: Ուրվագծային նստատեղերը օժանդակում են վարորդին և ուղևորներին շրջադարձերում: Գույների և լրամշակման նյութերի լայն ընտրությունը թույլ է տալիս վայելել ճանապարհորդության յուրաքանչյուր րոպեն: Էքսկլյուզիվ ղեկանիվը՝ փոխանցումների փոխարկման թերթիկներով, և ողջ սրահով մեկ իրականացված կարմիր դարձակարերը զգացմունքներ են արթնացնում հենց այն պահից, երբ ամրակցում եք անվտանգության գոտին:

Հիմնական առանձնահատկություններ

Ժամանակն է անհատականացնել ավտոմեքենան

Ժամանակն է անհատականացնել ավտոմեքենան

Kia Optima-ն առանձնանում է ստանդարտ սարքավորումների հարստությամբ՝ միևնույն ժամանակ առաջարկելով օպցիաների լայն ընտրություն:
Ծանոթացեք ընտանիքի ամենաականավոր անդամի հետ

Ծանոթացեք ընտանիքի ամենաականավոր անդամի հետ

Optima GT-ն առանձնանում է արտաքին դիզայներական լուծումներով, որոնց շնորհիվ այն տարբերվում է այլ ավտոմեքենաներից: Արտադրղականության սիրահարները կգնահատեն սպորտային գծերը, որոնք արտացոլվում են լուսարձակներում, վանդակաճաղում, օդակլանիչներում, թեթևաձույլ անվասկավառակներում, կողային շեմքերում, հետևի լապտերներում և արտանետման խողովակներում: GT համալրումը կարելի է լրացուցիչ հարստացնել մաքուր կիրք արտացոլող տարրերով:

Արտադրողականություն

Զարմանալիորեն արդյունավետ և հզոր

Զարմանալիորեն արդյունավետ և հզոր

Ընտրեք 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի համար նախատեսված վարման ռեժիմներից որևէ մեկը: Normal, Eco և Sport ռեժիմները կարգավորում են փոխանցումների փոխարկումը ձեր նախասիրություններին համապատասխան՝ ապահովելով վառելիքի խնայողություն և բարձր արտադրողականություն:
Տպավորիչ որակներ, որոնք նոր կերպար են ստեղծում

Տպավորիչ որակներ, որոնք նոր կերպար են ստեղծում

Առաջին հայացքից էլ պարզ է դառնում, որ Optima GT-ն հատուկ տեսակ է ներկայացնում: Դրա 18-դյույմանոց 5-շյուղանի թեթևաձույլ անվասկավառակները՝ մեքենայական հղկմամբ, ընդգծում են աթլետիկ կազմվածքը: Սև սնդուսափայլ մոլդինգները զարդարում են դռների շեմքերը: Առջևից առանձնանում է լուսադիոդային լուսարձակների միջև գտնվող ռադիատորի տպավորիչ վանդակաճաղը, իսկ կողային օդակլանիչներն ընդգծում են սպորտային կերպարը: Հետնամասում առանձնանում են սև եզրակավորմամբ լուսարձակները, իսկ արտանետմամն կրկնակի քրոմապատ խողովակները վկայում են ավտոմեքենայի լուրջ խառնվածքի մասին:
Կայծակնային ռեֆլեկսներ

Կայծակնային ռեֆլեկսներ

Optima-ի շասսին նախագծված է այնպես, որպեսզի ապահովի սահուն ընթացք և ճանապարհի ոլորանները հաղթահարելու ունակություն: Առջևի հուսալի մեղմիչներն ու հետևի կրկնակի լծակները նպաստում են արդյունավետությանն ու կառավարելիությանը:

Անվտանգություն

Առաջադեմ լուծումներ ձեր հանգստության համար

Առաջադեմ լուծումներ ձեր հանգստության համար

Շասսիի կրիտիկական հանգույցներում ժամանակակից ձուլվածքների և սոսնձանյութերի լայն կիրառման շնորհիվ նոր Kia Optima-ն ապահովում է հուսալի և ժամանակակից պաշտպանություն՝ սահմանելով անվտանգության նոր չափանիշներ:
  • Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
    Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: