Go to content
Kia Mohave

Փախուստ քաղաքից

Ուժեղ և նպատակասլաց արտաքինը անսխալականորեն տեղեկացնում է, որ Mohave-ը քաղաքային փողոցների տիրակալն է: Դրա սահուն դինամիկան և վարորդի հրամանատարական նստելադիրքը դարձնում են ձեզ երթևեկության առաջնորդ:

Գույներ

Ձյունափայլ սպիտակ մարգարիտՄաքուր սպիտակՄետաքսե արծաթՇքեղ էսպրեսսոՁգողական կապույտՊլատինե գրաֆիտԲևեռափայլ սև մարգարիտ

Ձյունափայլ սպիտակ մարգարիտ

  • Շարժիչի ծավալը (լ) 3.8
  • Հզորություն (ձ.ուժ) 275
  • Երաշխիք 5 տարի կամ 150.000 կմ

Էքստերիեր

Քաղաքային խարիզմա

Քաղաքային խարիզմա

Քաղաքի էներգիան և արտաճանապարհային մարտահրավերների հաղթահարումը հանդիսանում են նոր Mohave-ի էությունը: Համատեղելով ուժը, հարմարավետությունը, ոճն ու ֆունկցիոնալությունը՝ այն ստեղծված է ապրելու թե քաղաքային ջունգլիներում, թե դրանցից դուրս:
Մշտապես ձգտում դեպի առաջ

Մշտապես ձգտում դեպի առաջ

Իր ողջ կեցվածքով Mohave-ը արտացոլում է առյուծին բնորոշ մեծաշուք ինքնավստահություն: Դժվար է կասկածի տակ դնել դրա ներքին ուժը, երբ այն ընթանում է՝ տպավորելով մկանուտ կազմվածքով և սահուն գծերով:

Ինտերիեր

Տեղավորվեք վարորդի նստատեղում

Տեղավորվեք վարորդի նստատեղում

Mohave-ի սրահը համատեղում է ժամանակակից կերպարն ու սպորտային պրակտիկությունը, իսկ սարքավորումների բարձր տեխնոլոգիական վահանակը կատարելապես համահունչ է սրահի ոճին: Ինտերիերի դիզայնի կոնցեպցիան երաշխավորում է, որ դուք կգնահատեք մեծ ամենագնացի ընդարձակությունը, որը համատեղվում է թանկ սեդանի շքեղության և հարմարավետության հետ: Կառավարման էրգոնոմիկ տարրերը, ֆուտուրիստական կարմիր լույսով լուսավորված ցուցիչները և հավասարակշռված դասավորվածությունը ապահովում են ճանապարհի հիանալի տեսանելիություն և հանդիսանում են վարորդի նստատեղի անբաժանելի մասը:
Ընդարձակ սրահ

Ընդարձակ սրահ

Mohave-ը շքեղության չափորոշիչներ է սահմանում ամենագնացների համար: Դրա սրահը առանձնանում է ընդարձակությամբ, իսկ հարմարավետ նստատեղերն ու կատարելագործված կախոցը երաշխավորում են, որ բոլոր յոթ ուղևորները կվայելեն ուղևորությունը, ուր էլ ձեզ տանի ճանապարհը:

Հիմնական առանձնահատկություններ

Ակտիվ անվտանգություն ցանկացած իրավիճակում

Ակտիվ անվտանգություն ցանկացած իրավիճակում

Mohave-ը միավորում է շասսիի և կախոցի նորագույն տեխնոլոգիաներն ու նվաճումները, համադրելով դրանք կատարելագործված արգելակային համակարգի հետ, որը թույլ է տալիս պահպանել ավտոմեքենայի անիվների կցորդումը նույնիսկ ամենաբարդ ճանապարհային պայմաններում: Խելացի էլեկտրոնիկան երաշխավորում է, որ կախոցի աշխատանքը, անիվների շարժումը և շարժիչի հզորությունը միավորվում են, որպեսզի նվազագույնի հասցնեն Mohave-ի շուռ գալու հավանականությունն ու ապահովեն դրա մանևրականությունը:

Արտադրողականություն

Վայելեք Mohave-ի հզորությունը

Վայելեք Mohave-ի հզորությունը

Անկախ եղանակային և ճանապարհային պայմաններից դուք մշտապես ձեզ վստահ կզգաք՝ հույսը դնելով ավտոմեքենայի հասանելի հզորության վրա: Իսկ երբ կցանկանաք փոխել միջավայրը՝ Mohave-ը բոլոր հարմարավետություններով կհասցնի ձեզ ճիշտ նպատակակետին:

Անվտանգություն

Անվտանգություն ցանկացած իրավիճակում

Անվտանգություն ցանկացած իրավիճակում

Տարածության տիրակալը

Տարածության տիրակալը

Նույնիսկ քաղաքային փոխոցներում անհրաժեշտ է, որ Mohave-ի նման տարողունակ ավտոմեքենան կարողանա հաղթահարել վերելքներն ու վայրէջքները, ինչպես նաև կտրուկ շրջադարձերը: Mohave-ն ապահովում է անվտանգ մանևրում Կայունության էլեկտրոնային վերահսկման (ESC) համակարգի շնորհիվ, որը օգտագործում է արգելակների և շարժիչի աշխատանքի մասին տվյալները՝ օպտիմալացնելով արագացումն ու արգելակումը, մասնավորապես ցածր կցորդմամբ մակերեսների վրա: Կտրուկ լանջերի հաղթահարման համար Mohave-ը օգտագործում է HAC (Hill-start Assist Control) համակարգը, որը կանխում է ավտոմեքենայի հետընթացը թեք մակերևությի վրա կանգառի և հետագա մեկնարկի ժամանակ:
  • Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
    Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: