
Գերմարդկային կարողություններ
Kia K5-ի տեխնոլոգիաները թույլ են տալիս կայծակնորեն արձագանքել ճանապարհային ցանկացած իրավիճակի:

Գերմարդկային կարողություններ
Kia K5-ի տեխնոլոգիաները թույլ են տալիս կայծակնորեն արձագանքել ճանապարհային ցանկացած իրավիճակի:
Էքստերիեր

Տպավորում է քմահաճներին
Kia K5-ը բացում է Kia ավտոմեքենաների դիզայնի նոր ժամանակաշրջան: Այս նորարարական սեդանը համատեղում է դինամիկան և հարմարավետությունը՝ լրացված համարձակ և ինքնավստահ ուրվագծով: Դրա էլեգանտությունը արտացոլվում է մանրուքների հանդեպ ցուցադրվող ուշադրությամբ:

Տպավորում է քմահաճներին
Kia K5-ը բացում է Kia ավտոմեքենաների դիզայնի նոր ժամանակաշրջան: Այս նորարարական սեդանը համատեղում է դինամիկան և հարմարավետությունը՝ լրացված համարձակ և ինքնավստահ ուրվագծով: Դրա էլեգանտությունը արտացոլվում է մանրուքների հանդեպ ցուցադրվող ուշադրությամբ:
-
Նրբագեղ լուսադիոդային լուսարձակներ
Պրոյեկցիոն լուսադիոդային լուսարձակները և ցերեկային ընթացքի կրակների «սրտի բաբախում» անվանմամբ գրաֆիկական պատկերը ընդգծում են ավտոմեքենայի տեխնոլոգիականությունն ու ֆուտուրիստիկ դիզայնը: -
Ռադիատորի ճաղավանդակ
«Վագրի ժպիտ» ֆիրմային ոճով իրականացված ռադիատորի ճաղավանդակը ստացել է գրավիչ եռաչափ պատկեր: Բջիջների դիզայնը հիշեցնում է շնաձկան մաշկի տեքստուրա: -
Հետևի թափարգելի սպորտային դիզայն
Արծաթագույն դիֆուզորն ու կրկնակի քրոմապատ լրամշակումը ընդգծում են նոր Kia K5-ի սերը արագության հանդեպ և սպորտային ոգին: Հետևի լապտերների եզակի պատկերը շարունակում է «սրտի բաբախում» անվանմամբ գրաֆիկական թեման: -
18” թեթևաձույլ անվահեծեր
Սպորտային դիզայնով թեթևաձույլ անվահեծերը ընդգծում են ավտոմեքենայի դինամիկան:
Տեխնոլոգիաներ

Զարմացնում է պրոֆեսիոնալներին
Արտացոլելով ավտոմեքենայի սպորտային ոգին՝ K5-ի սրահը ուղղված է առաջին հերթին վարորդին՝ ապահովելով կառավարման տարրերի հասանելիությունը: Բացի հաշվարկված էրգոնոմիկայից, K5-ի ինտերիերը առաջացնում է «տեխնոլոգիական էմոցիաների» տեղատարափ: Մտածված ինտելեկտուալ ինտերֆեյսը հասանելի է դարձնում կապի, հարմարավետության և ժամանցի տարբեր ֆունկցիաների կառավարումը:
-
Սարքավորումների թվային վահանակ 12,3”
Սարքավորումների՝ Supervision ամբողջովին թվային վահանակը ապահովում է ողջ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիոթյունը՝ առանց Ձեզ ճանապարհից շեղելու: -
10,25” դիսփլեյով նավիգացիոն համակարգ
Մուլտիմեդիա համակարգի մեծ դիսփլեյը առաջարկում է անգերազանցելի հստակ պատկեր և հարմարավետ ինտերֆեյս: Դուք հեշտությամբ կկարգավորեք աուդիոհաակարգը, կօգտվեք Apple CarPlay կամ Android Auto ծրագրերից և կկառուցեք ձեր երթուղին: -
Անլար լիցքավորում
Լիցքավորեք սմարթֆոնն առանց լարերի: Պարզապես դրեք այն կենտրոնական բարձակի հատուկ բաժանմունքի մեջ: Կանաչ ցուցիչը կտեղեկացնի, որ լիցքավորումն ավարտվել է: -
Պրոյեկցիոն դիսփլեյ (HUD)
Պրոյեկցոն դիսփլեյը դիմապակու վրա՝ անմիջապես վարորդի հայացքի ուղղությամբ, արտացոլում է կարևոր տեղեկությունները:
Դինամիկա

Նվիրում է զգացմունքներ
Kia K5-ը կառուցված է նոր հենահարթակի հիման վրա, որը ենթարկվել է կառուցվացքային զգալի փոփոխությունների և ապահովում է ոչ միայն պաշտպանության բարձր մակարդակ, այլև՝ ավելի հստակ կառավարելիություն և գրավիչ դինամիկա: Ակտիվ և պասիվ անվտանգության ժամանակակից համակարգերը հոգ են տանում վարորդի և յուրաքանչյուր ուղևորի մասին՝ համապատասխանելով ամենաբարձր պահանջներին:
-
8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ
Kia K5-ի ավտոմատ փոխանցումատուփերը միավորում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, որոնք օգնում են մեծացնել վառելիքի խնայողությունն ու ապահովում են գերազանց ընթացային որակներ: -
Կատարելագործված աերոդինամիկա
Աերոդինամիկայի կատարելագործումը հնարավոր է դարձել թափքի հատուկ դիզայնի և աերոդինամիկ տարրերի կիրառման շնորհիվ: -
Շարժման ռեժիմների ընտրություն
Թույլ է տալիս ընտրել վարման այն ռեժիմը, որի բնութագրերը առավելագույնս համապատասխանում են վարորդի անհատական նախասիրություններին: -
GT Line տարբերակ
GT Line տարբերակով Kia K5-ը առաջարկում է էքստերիերի և ինտերիերի տարրերի եզակի դիզայն և թույլ է տալիս ամբողջությամբ բացահայտել մեքենայի սպորտային պոտենցիալը:
Հարմարավետություն

Գայթակղում է փորձառուներին
Kia K5-ում կիրառված առաջին հայացքից պարզ լուծումները իրապես իմասատավորվում են, երբ դառնում են Ձեր առօրյայի մաս: Ընտրեք Ձեր K5-ի ձևավորման, ֆունկցիաների ընդլայման կամ հարմարավետության բարձրացման տարբերակը, որպեսզի մեքենան ամեն օր ուրախացնի Ձեզ իր անկրկնելիությամբ:
-
Ավելի շատ տարածություն
Ավելի մեծ անվային բազայի շնորհիվ Kia K5-ի սրահն առաջարկում է ավել շատ տարածություն ոտքերի համար, իսկ տանիքի սահուն գիծն ու խցիկի ցածր հատակը չեն սահմանափակում գլխի և ուսերի համար նախատեսված տարածությունը: -
Bose պրեմիում աուդիոհամակարգ՝ 15 բարձրախոսով
Ակուստիկ համակարգը միավորում է օպտիմալ կարգավորված 12 բարձրախոս և Bose-ի եզակի տեխնոլոգիաները, որոնք ապահովում են բարձրակարգ և հարուստ հնչողություն: -
Շրջանածիր տեսադաշտի համակարգ (SVM)
Սահմանափակ տարախության մեջ կայանելիս՝ մի քանի տեսախցիկների համակարգը ապահովում է շրջակա տարածության 360-աստիճան մասշտաբայնացվող պատկեր, որը թույլ է տալիս վստահորեն կատարել մանևրը առանց ավտոմեքենայից դուրս գալու:
-
Շարժիչի հեռահար գործարկում
Շարժիչի հեռահար գործարկման Smart key ֆունկցիան թույլ է տալիս տարածության վրա գործարկել և տաքացնել շարժիչը, ինչպես նաև ակտիվացնել կլիմատ-կոնտրոլ համակարգը: -
Առջևի նստատեղերի էլեկտրակառավարում և օդափոխում
Առջևի էլեկտրակառավարվող նստատեղերը սարքավորված են գոտկատեղային օժանդակման, տաքացման և օդափոխման ֆունկցիաներով: -
Համայնապատկերային տանիք
Թեքման և տեղաշարժման ֆունկցիաները ապահովում են առավելագույն ազատություն և տարածության զգացողություն: -
Ուղևորի՝ «Relaxation seat» նստատեղ
Աջևի ուղևորին ավելի բարձր մակարդակի հարմարավետություն ապահովելու համար հասանելի են լրացուցիչ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս նստատեղի դիքրը բերել ռելաքսացիայի ռեժիմի:
Անվտանգություն

Վարորդին օժանդակող ժամանակակից համակարգեր
Վարորդին օժանդակող և անվտանգության ժամանակակից համակարգերի Drive Wise համալիրը դարձնում է վարումը անվտանգ և հարմարավետ: Ցուցիչներն ու տեսախցիկները ոչ միայն հետևում են ճանապարհին և երթևեկությանը, այլև վերահսկում են վարորդի արձագանքը: Kia-ն անում է ամենը, որպեսզի առավելագույնս հարմարավետ դարձնի ավտոմեքենայի վարումը:
-
-
Ինտելեկտուալ քրուիզ-կոնտրոլ (SCC)` Stop&Go ֆունկցիայով
Համակարգը պահպանում է վարորդի սահմանած արագությունը և դիմային տեսախցիկի օգնությամբ հաշվարկում է առջևից ընթացող ավտոմեքենայի արագությունն ու դիրքը՝ անվտանգ տարածությունը ապահովելու համար: Խցանումների մեջ հայտնվելիս՝ համակարգը անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ կանգնեցնում է ավտոմեքենան, իսկ հետո՝ կրկին արագացնում մինչև սահմանված ցուցանիշը:
-
-
Ճակատային հարվածների կանխարգելման համակարգ (FCA)
FCA համակարգը կանխում է առջևից ընթացող փոխադրամիջոցի կա այլ հանկարծակի խոչընդոտի (ավտոմեքենա, հետիոտն, հեծանվորդ) հետ բախումը: Եթե համակարգը գրանցում է ճակատային բախման վտանգ, այն նախազգուշացնում է վարորդին ձայնային և լուսային ազդանշաններով և իր վրա է վերցնում է ավտոմեքենայի արգելակման համակարգի կառավարումը:
-
-
Կույր գոտիների վերահսկման տեսախցիկ՝ սարքավորումներր վահանակին պատկերի արտացոլմամբ (BVM)
Եթե շրջադարձի ցուցիչը միացնելուց հետո BVM համակարգը հայտնաբերում է բախման վտանգ, ապա սարքավորումների վահանակին արտացոլվում է տեսախցիկից ստացված պատկերը, որը զգուշացնում է կույր գոտիներում առկա հնարավոր խոչընդոտների մասին:
-
-
Ավտոմեքենայից անվտանգ ելքի համակարգ (SEA)
Օգտվելով մեքենայի հետնամասում տեղադրված ռադարներից՝ SEA համակարգը հետևում է հետևից մոտեցող ավտոմեքենաներին և զգուշացնում այն ուղևորներին, որոնք պատրաստվում են դուրս գալ սրահից: Համակարգը կարող է նաև ակտիվացնել երեխաների անվտանգությունն ապահովող էլեկտրոնային փականը, քանի դեռ մոտեցող ավտոեմքենան չի անցել ձեր կողքով:
-
-
Վարորդի ուշադրության վերահսկման համակարգ (DAW)
DAW համակարգը հետևում է ձեր վարելաոճին և հոգնածության կամ կենտրոնացման կորստի նշաններ հայտնաբերելու դեպքում արձակում է տեսողական և ձայնային ազդանշան՝ խորհուրդ տալով կանգնել և հանգսանալ: Համակարգը կարելի է կարգավորել Ձեր նախասիրությունների համապատասխան:
-
-
Կայանատեղիից հետընթաց ելքի ժամանակ նախազգուշացնող համակարգ (RCCW)
Կայանատեղիից հետընթաց ելքի ժամանակ համակարգը հետևում է հատվող ուղղություններով շարժվող օբյեկտներին: Ցանկացած կողմից խոչընդոտ հայտնաբերելու դեպքում այն արձակում է ձայնային և լուսային ազդանշան այնքան ժամանակ, քանի դեռ օբյեկտը չի հեռացել:

- Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: