
Յուրաքանչյուր ուղևորության նոր մոգությունը
Նստեք նոր Kia Cerato-ի ղեկին և սկսեք օրը առույգության, թեթևության և նորանոր նվաճումներին պատրաստ լինելու զգացողությունից: Այս հիանալի կոմպակտ սեդանը ապահովում է ոգեշնչող արտադրողականություն, ինչպես նաև սարքավորված է վարորդին օժանդակող նորագույն համակարգերով և ժամանցային տեխնոլոգաիներով: Կյանքը դառնում է էլ ավելի հետաքրքիր:

Новый Kia Cerato. Тысячи первых впечатлений
Էքստերիեր

Հաճույքի և ֆունկցիոնալության կատարյալ համադրություն
Cerato-ի գայթակղիչ խառնվածքը արտահայտվում է դրա ողջ հզորությունը քողարկող երկարավուն կապոտի տակ, այդպես էլ ընդրաձակ սրահում, որը տանիքի սահուն գծերի շոնրհիվ առաջարկում է բավարար տարածություն ոտքերի և գլխի համար: Յուրաքանչյուր օրը նոր տպավորությունների կպարգևի ձեձ առօյայի շրջանակները խաղտող սեդանի շնորհիվ:

Շարժման տպավորություն է ստեղծում, նույնիսկ երբ կանգնած է
Cerato-ն միավորում է այն լավագույնը, ինչ կա ավտոմոբիլային աշխարհում: Ժամանակակից կախոցի և ընկալուչ փոխանցումատուփի վրա հիմնված սպորտային խառնվախք, ինչպես նաև ընդարձակ և հյորընկալ ինտերիերի գրավչություն:
Աերոդինամիկ ուրվագիծը հայացքներ է գրավում, իսկ համարձակ կերպարն ապացուցում է, որ այն պատրաստ է ցանկացած անակնկալի:
-
Գրավիչ է ցանկացած տեսանկյունից
Cerato-ն առանձնանում է բազում գրավիչ մանրուքներով, որոնք աչքի են զառնում ամեն անգամ, երբ նստում եք ղեկին: Առջևի լուսարձակների բարդ համադրությունների արտահայտիչ տեսք: Կողային գծերի և ռադիատորի վանդակաճաղի հատման կետեր: Հետևի լապտերների սահուն անցումը դեպի բեռնախցիկի դռան սփոյլերը: Cerato-ի յուրաքանչյուր տարր ընդգծում է դրա անկասելի բացառիկությունը: -
Լուսադիոդային (LED) լուսարձակներ
-
Հետևի լուսադիոդային (LED) լապտերներ
-
Կողային հայելիների էլեկտրակառավարում
Ինտերիեր

Ժամանակակից պարզություն և պրակտիկ շքեղություն
Պարզությունը Cerato-ի սարքավորումների վահանակի շքեղության բանալին է: Ամենուրեք իշխում են պարզ գծերը, իսկ վարորդին օգտակար տեղեկությունները արտացոլվում են թե սարքավորումների վահանակի, թե կենտրոնական մոնիթորի վրա: Մետաղական լրամշակումը սպորտային և միևյնույն ժամանակ գեղագիտական տեսք է հաղորդում, իսկ օդափոխման համակարգի՝ տուրբիններ հիշեցնող անցքերը միացված են էլեգանտ գծերով:

Մնացեք հարմարավետության գոտում յուրաքանչյուր ուղևորության ժամանակ
Cerato-ի ընդարձակ սրահում կգտնեք պարզ գծեր, հարմարավետ նստատեղեր և հաճելի մակերևույթներ: Թե առջևի, թե հետևի նստատեղերը սարքավորված են հարմարավետ բարձերով, իսկ հետևի նստատեղերը բացի այդ առաջարկում են նաև բավարար տարածություն մինչև երեք մեծահասակ ուղևորների համար:
-
Սարքավորումների վահանակ՝ 4.2-դյույմանոց էկրանով
Ստացեք ավտոմեքենային առնչվող կարևոր տեղեկությունները պտուտաչափի և արագաչափի միջև տեղադրված այս բազմաֆունկցիոնալ և բազմալեզու էկրանի օգնությամբ: -
Համայնապատկերային տանիք
Վայելեք բաց տանիքով ճանապարհորդելու թարմացնող զգացողությունները սահող և թեքվող համայնապատկերային տանիքի շնորհիվ: Այն ամբողջությամբ բացվում և փակվում է ընդամենը մեկ կոճակի օգնությամբ: -
Հետին տեսադաշտի էլեկտրաքրոմատիկ հայելի
-
Աուդիոհամակարգ՝ 8-դյույմանոց էկրանով
Վառ, հեշտ ընթերցվող և կիրառվող 8-դյույմանոց գունավոր սենսորային դիսփլեյը թույլ է տալիս կառավարել աուդիոհամակարգը՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով ծանոթանալ ավտոմեքենային առնչվող բազում տեղեկությունների: Այն կապված է նաև հետին տեսադաշտի տեսախցիկի հետ և սարքավորված է դինամիկ ուղղորդիչ գծերով, որոնք հեշտացնում են հետընթաց կայանումը: -
Երկրորդ շարքի օդափոխման անցքեր
-
60:40 համամասնությամբ ծալվող հետևի նստատեղեր
Առանձնահատկություններ

Անգնահատելի մանրուքներ
Cerato-ի գրավչությունը զգալիորեն գերազանցում է դրա ոճն ու հարմարավետությունը: Ուր էլ որ նայեք, կգտնեք իրական կայնքի համար նախատեսված տարրեր: Cerato-ն օգնում է ձեզ ամբողջությամբ վայելել ժամանակակից կյանքը՝ սկսած մուտքի և ելքի պարզությունը, մինչև համակարգերի հարմարավետ կառավարումը, որը կատարվում է բառացիորեն մատների ծայրերով:
-
Կողային օժանդակմամբ էլեկտրակառավարվող նստատեղեր
Վարորդի նստատեղը կարգավորվում է 10 հարաչափով այնպես, որ կարողանաք գտնել ձեզ առավել հարմար նստելադիրքը և պահպանել կարգավորումները ներկառուցված հիշողության ֆունկցիայի (IMS) օգնությամբ: Կողային օժանդակման էլեկտրակառավարումը թույլ է տալիս էլ ավելի հստակ կարգավորել նստատեղի դիրքը՝ ապահովելով լրացուցիչ հարմարավետություն: -
Տաքացվող ղեկանիվ
-
Ապակիներից սառույցի ավտոմատ հալեցում
-
Սմարթֆոնների անլար լիցքավորում
Լիցքավորեք համատեղելի շարժական սարքերը կենտրոնակն բարձակի վրա առկա անլար լիցքավորման մոդուլի օգնությամբ: Նարնջագույն ցուցիչը մատնանշոմ է, որ լիցքավորումը դեռևս ընթացքում է: Երբ այն ավարտվի, կվառվի կանաչ ազդանշանը:
-
Առջևի նստատեղերի օդափոխում և տաքացում
Առջևի նստատեղերի բարձերի և թիկնակների ծակոտկեն լրամշակումը թույլ է տալիս ապահովել օդի զովացուցիչ հոսք: Ցուրտ օրերին առջևի նստատեղերի հզոր տաքացուցիչները արագ բերվում են աշխատանքային վիճակի, յանպես որ կարո եք թուլանալ և կենտրոնանալ վարման վրա: Առջևի նստատեղերի տաքացումը միացվում է բարձակի վրա առկա փոխարկիչների օգնությամբ անմիջապես շարժիչի գործարկումից հետո: -
Բեռնախցիկի դռան անհպում կառավարում
Խոշոր իրերի գնումն ու տեղափոխումը երբեք այդքան հեշտ չեն եղել Smart Trunk համակարգի շնորհիվ: Բեռնախցիկի դուռը կարելի է կարգավորել այնպես, որպեսզի այն բացվի ավտոմատ կերպ, երբ ձեր ձեռքերը զբաղված են պայուսակներով, ուղեբեռով կամ մարզագույքով: Բավական է, որպեսզի «խելացի» բանալին առնվազն երեք վայրկյան լինի հայտնաբերման գոտում: -
«Խելացի» բանալի
«Խելացի» բանալին ոչ միայն թույլ է տալիս հեռավար կարգով բացել դռներն ու բեռնախցիկը, այլև գործարկել ձեր Cerato-ի շարժիչը սարքավորումների վահանակին առկա կոճակի օգնությամբ: -
Շարժիչի գործարկման կոճակ
Շարժիչի գործարկման կոճակը թույլ է տալիս միացնել կամ անջատել շարժիչը բառացիորեն մատի շարժումով:
Արտադրողականություն

Ամենօրյա արտադրողականություն
Վայելեք ժամանակակից 1,6-լիտրանոց բենզինային շարժիչի ընկալուչ արտադրողականությունը: Ագրեգատների շարքը ներառում է նաև 2,0-լիտրանոց բենզինային և արդյունավետ 1,6-լիտրանոց դիզելային շարժիչները: Բենզինային ուժային ագեգատները սարքավորված են Dual Continuously Variable Valve Timing (D-CVVT) համակարգով և վառելիքի էլեկտրոնային ներարկման ֆունկցիայով:
-
6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ և 7-աստիճան DCT փոխանցումատուփ
6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը առանձանում է սահուն աշխատանքով, մինչդեռ 7-աստիճան երկկցորդանի DCT փոխանցումատուփը ապահովում է էլ ավելի արագ արձագանք: -
6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփ
Հուսալի 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը ապահոում է դինամիկ փոխարկում, վառելիքի տնտեսում և հետընթաց փոխացման արագ միացում: -
Շարժման ռեժիմների սելեկտոր՝ Drive Mode Select (DMS)
Ավտոմատ փոխանցումատուփերի համար առաջարկվող Drive Mode Select (DMS) համակարգը թույլ է տալիս կախված ձեր նախասիրությւոններից ընտրել վարման երեք ռեժիմներից մեկը՝ Comfort, Eco կամ Sport: Լիովին նոր Smart ռեժիմը ապահովում է նշված ռեժիմների ավտմատ փոխարկումը՝ ելնելով ճանապարհային պայմաններից:
Անվտանգություն

Անգերազանցելի կոշտություն և «խելացի» նյութեր
Cerato-ի թափքը առանձնանում է անգերազանցելի կոշտությամբ գերամուր պողպատների ստրատեգիական կիրառման շնորհիվ: Ոլորոման բարձր դիմադրողականության շնորհիվ բոլոր հարվածները կլանվում են առավել ադյունավետությամբ: Բախման դեպքում հարվածի էներգիան ցրվում է կամ կլանվում այնպես, որպեսզի ապահովվի ուղևորների առավել բարձր անվտանգությունը:
-
-
Անվտանգության 6 բարձիկ
Ուղևորներին պաշտպանելու և վթարի դեպքում վնասվածքների ռիսկը վազեցնելու նպատակով Cerato-ն սարքավորվում է անվտանգության վեց բարձիկով, ներառյալ վարորդի և առջևի ուղևորի դիմային և կողային երկուական բարձիկները, ինչպես նաև սրահի երկու կողմից ողջ երկայնքով ձգվող վարագուրաձև բարձիկները:
-
-
Կուրսային կայունության համակարգ (ESC)
Արգելակման օպտիմալ արդյունավետությունն ու կուրսային կայունությունը ապահովվում են արգելակային ճիգի հստակ ավտոմատ բաշխման շնորհիվ՝ կախված ոլորող մոմենտից և ճանապարհածածկի վիճակից:
-
-
Արգելակների հակաբլոկավորման համակարգ (ABS)
Անընդհատ վերլուծելով անիվների պոտւյտի արագությունը՝ ABS համակարգը գրանցում է անիվի բլոկավորման պահը և արգելակային համակարգում ճնշման փոփոխության օգնությամբ ապահովում օպտիմալ վերահսկողություն;
-
-
Զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգ (HAC)
Երբ կանգ եք առնում թեք ճանապարհի վրա, HAC համակարգը կանխում է մեքենայի բտանգավոր հետընթացը: Իսկ երբ մեկնարկի ժամանակ հանում եք եր ոտքը արգելակից, համակարգւ մի քանի վայրկյան ևս շարունանկում է արգելակումը, մինչև դուք հասցնեք սեղմել արագացման ոտնակը:
-
-
Կույր գոտիների մոնիթորինգի համակարգ (BCW)
Ռադարների օգնությամբ կույր գոտիների մոնիթորինգի համակարգը նախազգուշացնում է վարորդին հետևից մոտեցող կամ կողքի շարքերում գտնվող ավտոմեքենաների մասին: Համակարգը ակտիվացնում է համապատասխան կողային հայելու մեջ ներկառուցված լուսային ազդանշանը՝ զգուշացնելով վարորդին կույր գոտում այլ ավտոմեքենայի գտնվելու մասին:
-
-
Հետընթաց շարժման ժամանակ բախումների կանխարգելման համակարգ (RCCW)
Հետընթաց շարժման կամ կայանտեղիից դուրս գալու ժամանակ բախումների կանխարգելման համակարգը (RCCW) ռադարների օգնությամբ հետևում է ձեր Cerato-ի հետևի տարածությանը և արձակում է ձայնային ազդանշան, եթե հայտնաբերում է հատվող ուղությամբ շարժվող ավտոմեքենա:
-
-
Կայանման ցուցիչներ (PDW-F)
Անվտանգ և վստահ կայանելու համար առաջարկվում են առջևի և հետևի կայանման ուլտրաձայնային ցուցիչներ, որոնղ նախազգուշացնում են խոչընդոտների առկայության մասին: Համակարգի նախազգուշացումները կօգնեն ձեզ մանևրել սահմանափակ տարածություններում:

- Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: