Go to content
Kia Cadenza

Cadenza. Վիրտուոզ հայտնություն

Գույներ

Ձյունափայլ սպիտակ մարգարիտՄետաքսե արծաթՄոխրագույն մամուռՊլատինե գրաֆիտՁգողական կապույտՇագանակագույն ՊլուտոնԲևեռափայլ սև մարգարիտ

Ձյունափայլ սպիտակ մարգարիտ

  • Շարժիչի ծավալը (լ) 3.3, V6
  • Հզորություն (ձ.ուժ) 270
  • Երաշխիք 5 տարի կամ 150.000 կմ

Էքստերիեր

Տեխնոլոգիաներում արմատավորված գեղեցիկ էություն

Տեխնոլոգիաներում արմատավորված գեղեցիկ էություն

Ժամանակակից սեդանների աշխարհի իսկական վիրտուոզը: Բազում խելացի տեխնոլոգիաներ, արդյունավետ արտադրողականություն և անվիճելի հմայք, որը սկսվում է դասական ավտոսպորտով ոգեշնչված կորագիծ վանդակաճաղից: Kia Cadenza-ն նոր իմաստ է հաղորդում ժամամանակից շքեղությանը:
Աթլետիկ կերպարը նկատելի է նույնիսկ հեռվից

Աթլետիկ կերպարը նկատելի է նույնիսկ հեռվից

Լայն կեցվածք: Առջևի լուսարձակներից մինչև հետևի լապտերները ձգվող տպավորիչ գիծ: Դռների կանգնակները շրջանցող հոտևի ապակի: Գծերն ավելի քան խոսուն են: Սա շքեղ սեդան է, որը ստեղծված է դինամիկ վարման համար:
Հուզիչ հայացք ավտոմոբիլային կատարյալ դիզայնին

Հուզիչ հայացք ավտոմոբիլային կատարյալ դիզայնին

Cadenza-ն ունակ է նույնիսկ գեղեցիկ հեռանալ: Բեռնախցիկի լայն քրոմապատ ծածկը ապահովում է կայունություն և ներկայացուցչականություն, իսկ հետևի ուրվագիծը սահուն իջնում է մինչև բարակ սփոյլերը, ինչը ստեղծում է ամբոխից տարանջատվող սեդանի բացառիկ կերպար:

Ինտերիեր

Հանգստություն ներշնչող մաքուր և պարզ գծեր

Հանգստություն ներշնչող մաքուր և պարզ գծեր

Kia Cadenza-ի ինտերիերը սահմանում է շքեղության չափորոշիչներ, ինչին նպաստում է նաև սարքավորումների վահանակի և անալոգային ժամացույցի ավելի բարձր դիրքը: Ինտերիերի նրբագեղ դիզայնը և լրամշակման բարձրորակ նյութերը արտացոլում են հանգստություն և հուսալիություն:
Ընդարձակ սրահ, որի շնորհիվ ուղևորությունը պարգև է դառնում

Ընդարձակ սրահ, որի շնորհիվ ուղևորությունը պարգև է դառնում

Առջևի ուղևորների գլխավերևում և հետևի շարքի ոտնամասում ավելի մեծ տարածության, ինչպես նաև բարձրորակ լրամշակման տարբերակների հարուստ ընտրության շնորհիվ, ներառյալ դարձակարերով Nappa կաշեպատումը, Cadenza-ի ընդարձակ սրահը թույլ է տալիս լիցքաթափվել և վայելել ուղևրությունը:

Հիմնական առանձնահատկություններ

Ֆունկցիոնալությունն ու զգացմունքները միավորող շքեղություն

Ֆունկցիոնալությունն ու զգացմունքները միավորող շքեղություն

Kia Cadenza-ն աաջարկում է բազում հետաքրքիր և օգտակար ֆունկցիաներ, որոնք հարստացնում են ձեր կյանքը: Համատեղելով արժեքավորությունը, հնարամտությունն ու հաճույքը՝ դրանք ապահովում են ամենաբարձր աստիճանի շքեղություն:
Cadenza՝ շքեղության նոր մակարդակ

Cadenza՝ շքեղության նոր մակարդակ

Սահուն ուրվագիծը, լայն կապոտը և բեռնախցիկը, բարձր տեղադրված առջևի և հետևի լուսադիոդային լուսարձակները ընդգծում են Cadenza-ի նրբագեղությունն ու շքեղությունը:

Արտադրողականություն

Ոչ մի փոխզիջում անվտանգության հարցերում

Ոչ մի փոխզիջում անվտանգության հարցերում

Համաձուլվածքների և սոնսձանյութերի նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ Cadenza-ն ապահովում է ավելի վստահ վարում, ինչպես նաև պաշտպանության զգալիորեն ավելի բարձր մակարդակ, որը բազմիցս փորձարկվել է տարբեր իրավիճակներում:
Գերարտադրողական ուժային ագրեգատներ

Գերարտադրողական ուժային ագրեգատներ

Cadenza-ի անաղմուկ և տնտեսող շարժիչները ապահովում են օպտիմալ ոլորող մոմենտ միջին և ցածր պտույտների տիրույթում: Հասանելի երկու ագրեգատներից յուրաքանչյուրը համատեղվում է ժամանակակից ավտոմատ փոխանցումատուփի հետ, որն ապահովում է վստահ թափառք և սահուն արգելակում:

Անվտանգություն

Ուղևորների և հետիոտների պատասխանատու պաշտպանություն

Ուղևորների և հետիոտների պատասխանատու պաշտպանություն

Օգտագործելով նորագույն սենսորներ և տվյալների վերամշակման ժամանակակից մեթոդներ՝ Cadenza-ն օգնում է վարորդին մշտապես վերահսկել ավտոմեքենայի դիրքը ճանապարհի և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում քայլեր է ձեռնարկում վտանգավոր իրավիճակներում ձեզ պաշտպանելու ուղղությամբ:
  • Սրահում ներկայացված ավտոմեքենաների արտաքին տեսքն ու սարքավորումները կարող են տարբերվել կայքում ցուցադրվածներից:
    Kia ավտոմեքենաների առկա գույների, համալրումների և գների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական դիլերից: