Go to content

Երաշխիքային պայմաններ

Kia ավտոմեքենաների երաշխքային սպասարկման ընդհանուր դրույթներ:

«Կապիտալ Մոթորս» ընկերության կողմից վաճառված բոլոր Kia ավտոմեքենաների համար գործում է 5 տարվա կամ 150 000 կմ վազքի երաշխիք՝ ըստ առաջնահերթության:

Երաշխիքային պայմաններով սպասարկվելու համար ավտոմեքենայի երաշխիքային ժամկետի ընթացքում հաճախոդրը պետք է օգտվի միայն պաշտոնական տեխսպասարկման կենտրոնի ծառայություններից:

Երաշխիքային սպասարկման պայմաններից օգտվելու համար պարտադիր իրականացվող աշխատանքների ցանկը ներառում է.

  • Հերթական տեխզննում;
  • Քսանյութերի, յուղի, հեղուկների և համապատասխան զտիչների փոխարինում;
  • Հակասառեցնող հեղուկի մակարդակի ստուգում և հավելում;
  • Անիվների բացվացքի և զուգամիտվածքի ստուգում;
  • Այրման մոմերի ստուգում/փոխարինում;
  • Աշխատող գոտիների, արգելակների և միջադիրների ստուգում/փոխարինում;
  • Ապակիների խոզանակների մաշվածության ստուգում/փոխարինում;
  • Կցորդիչի միջադիրների ստուում/փոխարինում;
  • Լուսարձակների և այլ էլեկտրական սարքավորումների լամպերի ստուգում/փոխարինում;
  • Շահագործման ընթացքում բնականոն մաշվածության ենթակա այլ մասերի ստուգում/փոխարինում:

Երաշխիքային սպասարկման ամբողջական պայմաններին, ինչպես նաև կատարվող աշխատանքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 077-33-06-07 հեռախոսահամարով: