Նորություններ

Այսօր ցուցադրված միակ թիզերային լուսանկարի վրա երևում է ապագա ավտոմեքենայի առաջնամասը՝ առջևի հորիզոնական լուսարձակները միավորող լուսադիոդային ժապավենով: Առանձին լուսավորվում է նաև Kia-լոգոտիպը: Պակերում կարելի է նշմարել նաև ռելիեֆային կապոտը, լայն անվակամարները և ալեհավաք հիշեցնող և հետին տեսադածտի ավանդական հայելիները փոխրինող տեսախցիկները: Դատելով ատոմեքենայի ուրվագծի համամասնություններից, խոսքը նոր քրոսովերի մասին է:
«Ավտոմոբիլային դիզայնը պետք է գրավի երևակայությունն ու ստիպի, որ սիրտն ավելի արագ բաբախի: Ոչ մի պատճառ չկա ենթադրելու, որ այս ամենը պետք է անտեսվի էլեկտրական ավտոմեքենայի մեջ», — ասում է KIA Motors Europe ստորաբաժանման՝ դիզայնի գծով փոխնախագահ Գրեգորի Գիյոմը, հավելելով, որ նոր ավոտմեքեննան «վարելու ժամանակ բիզ-բիզ կկանգնեցնի վարորդի մազերը»: Որքանով է, դա այդպես, կիմանանք մարտի 5-ին, երբ նոր Kia Electric-ը կներկայացվի Ժնևի ավանդական ավտոսրահում: